Մայիսը գարնան վերջին ամիսն է, ու շուտով շոգերի հետ կսկսվի հանգստի, արձակուրդների, շրջագայությունների սեզոնը:
Ողջ ժողովուրդը գրեթե անընդհատ, զանազան քաղաքական, հասարակական ուժերի, գործիչների, անհատների կողմից այս կամ այն կերպ իրեն «քցված» է զգում ու անտեսված, չգնահատված և խաբված:
Շատ վատ է, շատ:
Շատ անորոշ ու վտանգավոր՝ հերթական հույսի, ապագայի սպասումներով ու անորոշ ներկայի իրավիճակում:
Եթե այս անգամ էլ քաղաքական զանազան խաղիկների, քաղաքական մելիզմների, իշխանատենչ ուժերի, նույն «թատերախմբերի», նույն «դերասանների», դերակատարների մասնակցությամբ, անհետաքրքիր, անբովանդակ «ներկայացումներ» պետք է լինեն՝ հաճախակի օգտագործված, վարկաբեկված, ձեռքից ձեռք թռած և ժողովրդին հուսախաբության տարած ուժերի մասնակցությամբ, ապա դա վերջը կլինի:
Դեժավյուի հիվանդագին ու խրոնիկ տեսակը:
Իսկ հերթական ռոմանտիկ իրավիճակը, ֆետիշացման տարրերն ու դիֆերամբները միայն այդ մասին կարող են վկայել:
Նիկոլի ձեռքի վիրակապի «արյունից հորինված իմիջային սրտիկանման» պատկերների կրկնություններ չպետք է լինեն, նման խաղիկների ժամանակը չէ, ու հերիք է սոցցանցերն ու լրատվամիջոցները տեղեկատվական ռոմանտիկ զեղումներով լցնեք. իրավիճակն իրատեսորեն գնահատելու ժամանակն է:
Ռոբերտ Մելքոնյան