Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով
(սկիզբը` այստեղ)
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը՝ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին, ինչպես վերջնագիր, հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին:
«Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ- ից, եթե այդ կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության գոտին», – ՏԱՍՍ- ի տեղեկացմամբ, հայտարարել է Նիկոլը:
Հիմա հրապարակավ դիմում եմ քեզ, հայադավ սրիկա, ի՞նչ հարցեր, ի՞նչ հարցեր ունես ՀԱՊԿ- ին, ուղղիր ինձ, ես կպատասխանեմ՝ զուգահեռաբար հակընդդեմ հարցերը քեզ ուղղելով, որոնց տակից դու և ոհմակդ վստահաբար դուրս չեք գա:
Ավելորդ չեմ համարում նշել, որ հիմա Հայաստանին անվտանգային հարցերում «կուտ» տվողը պոռնիկ Եվրոպայի կարկառուն ներկայացուցիչներից Ֆրանսիայի ղեկավարությունն է:
Ավելի վաղ մեր հրապարակումներում քանիցս արտահայտել ենք այն միտքը, որ մեր թշնամի սորոսական և, ընդհանրապես, արևմտյան ուժերը, նրանց գումարած, հավանաբար, նաև Ադրբեջանը (հիշենք Ադրբեջանից հսկայական գումարների բանկային փոխանցումները Հայաստան…) Նիկոլին իշխանության են բերել և Նիկոլն իշխանության է եկել ոչ միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու, այլև Հայաստանը ՀԱՊԿ- ից դուրս հանելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն առավելագույնս փչացնելու, ի վերջո, Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազան հանելու և Հայաստանն էլ Արցախի ճակատագրին արժանացնելու, անպաշտպան վիճակում արծաթյա սկուտեղի վրա թուրք-ադրբեջանական տանդեմին մատուցելու համար: ՈՒղղակի այդ ամենն արվում է աստիճանաբար, խորամանկորեն քայլ առ քայլ, բայց հետևողականորեն:
Հայաստանում Նիկոլին ու նրա ոհմակին ճանաչողները շատ լավ հասկանում էին, հուսով ենք, նաև ՀԱՊԿ և նրա անդամ պետությունների ղեկավարներն էին հասկանում, որ երբ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալենը 2023 թ. նոյեմբերի 16- ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասում էր, թե «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել», մեղմ ասած, ճիշտ չէր ասում:
Իրականում այդ որոշումը, թեև ոչ փաստաթղթի վրա, ոչ պաշտոնապես հրապարակված, Նիկոլի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, Արաբատ Միրզոևի (գործակալ Օմեգայի), թերևս նաև հենց նույն Ալենի, ինչպես նաև նրանց հետևում կանգնած արևմտյան ուժերի կողմից սկզբունքորեն կայացված էր, իսկ պաշտոնապես չէր հրապարակված ու չի հրապարակված սոսկ այն պատճառով, որ սպասում են հրապարակման իրենց տեսանկյունից ճիշտ պահին, որի հարցում կողմնորոշվելու են ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից և, հատկապես, ՀԱՊԿ առանցքային դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված ռազմաքաղաքական ու ռազմական զարգացումներից:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը դեռ 2023 թ. նոյեմբերի 24- ին պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչն է խանգարում Հայաստանին լքել կազմակերպությունը, եթե արդեն չի մասնակցում նրա որևէ միջոցառման, ասել էր. «Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերից, և եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չեն քկայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է»:
Այսպիսով Նիկոլի խոսքից ակնհայտ է, որ նա չի բացառել տվյալ պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման արդեն իսկ կայացված լինելը, իսկ ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե «մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է», ապա դա հայադավի հերթական սուտն է:
Իրականում Նիկոլի և նրա ոհմակի ուղենիշը տեսանելի հարթությունում մեր առանցքային արտաքին թշնամիների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ինչպես նաև վերջին երեքի մանկլավիկ դարձած Ֆրանսիայի պետական շահն է, իսկ շատ քչերին տեսանելի հարթությունում՝ Սատանայի ծառա ջհուդամասոնների, գլոբալիստների շահը…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը վերջերս ասում էր, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին Մոսկվան Հայաստանի իշխանություններից պաշտոնական ծանուցում չի ստացել, այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է արդեն ստացված ծանուցագրի մասին:
Անդրադառնալով Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների վերաբերյալ հարցին, Պեսկովն ասել է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին:
«Իսկապես գերատեսչական նամակ է ստացվել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը և հավելել. «Գերատեսչությունների գծով այժմ շփումներ են իրականացվում», «Շփումները բոլոր հնարավոր մակարդակներում շարունակվելու են»:
«Բոլոր հնարավոր մակարդակներ» ասելով, Պեսկովը հավանաբար նկատի ունի նաև Պուտինի կամ ՌԴ վարչապետ Միշուստինի զանգը Նիկոլին՝ մոտավորապես այս հորդորով կամ զգուշացմամբ՝ «արա, խելքդ գլուխդ հավաքի»… Թե ինչ է նշանակում, ինչ նպատակներ կարող է հետապնդել և ինչ վտանգներ պարունակել «Զվարթնոց»-ից ռուսական սահմանապահներին, ըստ էության, վռնդելու որոշումը, վերոնշյալ հորդորը զանց առնելու և որոշումը չչեղարկելու դեպքում Ռուսաստանի և Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ ինչ հնարավոր քայլեր կարող են կատարվել, որոնց մեր նկատմամբ թշնամացնելու հետևողական քաղաքական ուղեգիծ են վարում Նիկոլը և իր ոհմակը, կանդրադառնանք առաջիկայում:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ