Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
22.12.2020 | 01:14

(Նախորդ մասը)

Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տե­րով:
Ա­ռա­ջին. Սյու­նի­քի մար­զի Կա­պան քա­ղա­քի բո­լոր դիր­քե­րը և Կա­պան-Գո­րիս ավ­տո­ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծը թշ­նա­մուն հանձ­նե­լով:


«Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հրա­ման է ի­ջեց­վել, որ բո­լոր այն դիր­քե­րը, ո­րոնք զբա­ղեց­րած են ե­ղել մեր կող­մից՝ Կա­պա­նի պաշտ­պա­նու­թյան հա­մար՝ վա­ղը մին­չև ժա­մը 17։00-ն հանձ­նել թշ­նա­մուն»,- NEWS.am-ի տե­ղե­կաց­մամբ, ա­սել է Կա­պա­նի քա­ղա­քա­պետ Գևորգ Փար­սյա­նը։
Ստորև ներ­կա­յաց­վող մեջ­բե­րում­նե­րը դար­ձյալ նույն լրատ­վա­մի­ջո­ցին Կա­պա­նի քա­ղա­քա­պե­տի ա­սած­նե­րից են.
«Ա­սում էի՝ ե­թե հան­կարծ նման ի­րա­վի­ճակ ստեղծ­վի և հաս­նենք ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­վա սահ­մա­նագ­ծին, ա­պա ան­պաշտ­պան կլի­նի Կա­պա­նը»։
«Մեր բնա­կե­լի հատ­վա­ծից հա­կա­ռա­կոր­դը լի­նե­լու է ըն­դա­մե­նը 1 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա»։


Գևորգ Փար­սյանն ա­սել է նաև, որ դիր­քե­րից մեր հետ­նա­հան­ջի դեպ­քում Կա­պա­նի գյու­ղեր տա­նող 2 ուղ­ղու­թյուն­ներն ար­գե­լա­փակ­ման մեջ են հայ­տն­վում, ա­պա ներ­կա­յաց­րել այդ ուղ­ղու­թյուն­նե­րը.
«Այ­սինքն՝ այդ գյու­ղե­րի ճա­նա­պարհ­ներն ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­գո­տու մեջ են լի­նե­լու։ Ա­գա­րակ, Եղ­վարդ, Խդ­րանց, ՈՒ­ժա­նիս, իսկ մյուս ուղ­ղու­թյունն էլ՝ Ճա­կա­տեն, Շի­կա­հող, Սրա­շեն, Ներ­քին Հանդ, Ծավ, Շիշ­կերտ. այդ­քան գյուղ շր­ջա­փակ­ման մեջ է հայ­տն­վում։ Այն պա­րա­գա­յում, որ Ա­գա­րակ, ՈՒ­ժա­նիս, Խդ­րանց, Եղ­վարդ գյու­ղերն ու­նեն այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պարհ, բայց Ճա­կա­տեն, Շի­կա­հող, Սրա­շեն, Ներ­քին Հանդ, Ծավ, Շիշ­կերտ գյու­ղերն այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պարհ չու­նեն»։


Փար­սյանն ա­սել է նաև, որ տվյալ պա­հին բնակ­չու­թյան շր­ջա­նում լար­ված վի­ճակ է:
Երկ­րորդ. «Mediaport»-ի հրա­պա­րա­կած հետևյալ տե­ղե­կու­թյամբ, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյունն ինչ­պես է «լու­ծել» հրե­տա­նու ար­կե­րի խն­դի­րը.
«Տե­ղե­կա­նա­լով այն մա­սին, որ մինչ հե­ղա­փո­խու­թյու­նը ՀՀ ՊՆ-ն պայ­մա­նա­գիր է կն­քել Բուլ­ղա­րիա­յի հետ 50000 արկ ձեռք բե­րե­լու և Հա­յաս­տան բե­րե­լու մա­սին՝ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շում է փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել ար­կեր գնե­լու պայ­ման­նե­րի մեջ։ Օ­պե­րա­ցիան ԶՈՒ ԳՇ պետ Ար­տակ Դավ­թյանն ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը հանձ­նա­րա­րում են տխ­րահռ­չակ Պատ­րոն Դա­վի­թին (Դա­վիթ Գալս­տյան)։


Վեր­ջինս Բուլ­ղա­րիա­յից նոր ար­կե­րի գնով գնում է 50000 հին արկ, ներ­կում դրանք և իբրև նոր սպա­ռա­զի­նու­թյուն բե­րում Հա­յաս­տան։ Այս ա­մե­նը տե­ղի է ու­նե­ցել ՀՀ վար­չա­պե­տի գի­տու­թյամբ:
Ընդ ո­րում, այդ սպա­ռա­զի­նու­թյան մի մեծ քա­նակ՝ 152 մմ թն­դա­նոթ­նե­րի հա­մար նա­խա­տե­սված ար­կե­րը, չեն հա­մա­պա­տաս­խա­նել մեր բա­նա­կում առ­կա նույն տրա­մա­չափ ու­նե­ցող թն­դա­նոթ­նե­րին։ Ֆի­զի­կա­պես և բա­րո­յա­պես մաշ­ված այդ ար­կե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյունն ան­ցած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում կոն­դի­ցիա­յի չի են­թարկ­վել՝ մեծ վնաս հասց­նե­լով մար­տա­կան դիր­քե­րում գտն­վող հրե­տա­նուն։


Նշենք նաև, որ ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, լավ ի­մա­նա­լով, որ բեր­ված ար­կե­րը չեն աշ­խա­տե­լու, հանձ­նա­րա­րել է ՀՀ ԶՈՒ հր­թի­ռա­յին զոր­քե­րի և հրե­տա­նու վար­չու­թյան պետ Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նին փո­խել հրե­տա­նու հաշ­վար­կա­յին ա­ղյու­սակ­նե­րը։
Այս «գոր­ծար­քի» և, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, «ար­կե­րի խնդ­րի լուծ­ման» ար­դյուն­քում, նշ­ված քա­ռյա­կը՝ Փա­շի­նյա­նը, Դա­վիթ Տո­նո­յա­նը, Ար­տակ Դավ­թյանն ու Պատ­րոն Դա­վոն, կլո­րիկ գու­մար­ներ է գր­պա­նել»:


Եր­րորդ. «24news.am»-ին ՀՀ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի նախ­կին ղե­կա­վար Ա­վե­տիք Քե­րո­բյա­նի հայտ­նած ու վե­րոն­շյալ լրատ­վա­մի­ջո­ցի կող­մից հրա­պա­րակ­ված այն տե­ղե­կու­թյամբ, որ «Հայ­կա­կան ա­նօ­դա­չու­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը պա­տե­րազ­մում չի ներգ­րավ­վել»:
ՀՀ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:


ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 26712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ