Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայկական Դավթին ոչնչացնում են

Հայկական Դավթին ոչնչացնում են
11.11.2020 | 12:47

Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:

Երեքշաբթի գիշերը Հայաստանի՝ Արցախի Հանրապետության մոր, վարչապետը ստիպված էր համաձայնել խաղաղ լուծման տարածքային մասշտաբային կորուստներով: Որ Շուշիի անկումը հանգեցրեց այդքան ողբերգական շրջադարձի, երեք պատճառ ունի: Առաջին՝ քաղաքը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի մայրերակի վրա: Այստեղով է Հայաստան տանում միակ բարեկարգ ճանապարհը, որ հիմա կտրված է, և դա խանգարում է Ղարաբաղի պաշտպանների համալրմանը, որոնց շարքերում Հայաստանից շատ կամավորներ կան: Երկրորդ՝ Շուշին ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքի վրա է: Զարմանալի չէ, որ ինքնահռչակ հանրապետության նախագահը մի քանի օր առաջ ասում էր. «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին»: Երրորդ՝ նախնական ենթադրությունը, որ ադրբեջանական զորքերը կարող են գրավել միայն դաշտավայրային տարածքները, իսկ լեռներում կանգ կառնեն փորձառու ղարաբաղցիների հակագրոհներից, պատրանք էր: Այս անգամ հայկական Դավիթը, որ քառորդ դար առաջ կարողացավ ադրբեջանցի Գողիաթին հաղթել, միանշանակ թույլ էր: Գողիաթը ոչ միայն վերականգնվել էր այն ժամանակվա ստորացումից, այլև ուժեղ զինվել և ստացել Թուրքիայի ու Սիրիայի թրքամետ վարձկանների աջակցությունը: Հիմա հայերին դիմակայում է ոչ թե բացահայտորեն շփոթված հակառակորդը, ինչպես այն ժամանակ, այլ սառնասիրտ թշնամին: Բաքվի վարչակարգը իր համար հայտնագործել է պատերազմ վարելու նոր տեխնոլոգիաներ և օգտագործում է մեծ թվով մահաբեր անօդաչուներ: Ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել են, որ այս աշունը իդեալական պահ է հարվածի համար՝ որ ձեռնարկվի ավելին, քան բռնությունից հրաժարվելու ալարկոտ կոչերը, ԱՄՆ-ը չափազանց զբաղված էր նախընտրական արշավով, Եվրոպան՝ կորոնավիրուսի պանդեմիայով, Ռուսաստանը՝ Բելառուսի ճգնաժամով ու ներքին խնդիրներով: Ադրբեջանը ջանում է իր ագրեսիան արդարացնել նրանով, որ իբր միայն վերադարձնում է այն, ինչը ժամանակին Ադրբեջանական ՍՍՀ-ի մաս էր, որ ճանաչված է միջազգային իրավունքով: Սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքի, ուր ավանդաբար ապրել են հայեր, իրավական հավակնությունը չափազանց վիճահարույց է: Ցինիկ են նրանք, որ իբրև միջազգային իրավունքի փաստարկ՝ միաժամանակ օրեցօր ոտնահարում են այդ իրավունքը, խախտելով հրադադարի համաձայնագիրը, հրետակոծելով բնակելի շրջաններն ու օգտագործելով արգելված զենք ինչպես կասետային ռումբերը: Ռազմական իմաստով չարդարացված ռմբակոծության ենթարկելով Գյանջան, հայկական կողմը, նույնպես ռազմական հանցագործություն է գործել: Սական այս պատերազմը պարտադրել է ադրբեջանական կողմը: Ամոթալի է, եթե աշխարհը պարզապես հետևի՝ ինչպես է նավթային բռնապետությունը, որի շոշափուկները հասել են մինչև Շվեյցարիայում Socar-ի բենազալցակայաններ, հիմա փախուստի մատնում տասնյակ հազարավոր հայերի, էթնիկ զտումներ անում Ղարաբաղում ու ոչնչացնում այդ փոքրիկ հանրապետության ցանկացած ինքնատիպություն: Բարձր մակարդակի միջազգային նախաձեռնությունը, որի նպատակը կլինի արդար լուծման որոնումը, անհրաժեշտ է, ինչպես երբեք:
Անդրեաս Ռյուշ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն իսկ այդ բարձր մակարդակի միջազգային նախաձեռնությունը դրսևորել է, մնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կենդանության նշաններ ցույց տա և նվազագույնը հայտարարի, որ հանձնառու է շարունակել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ