(Լեդի Գագայի «911» տեսահոլովակի՝ և ոչ միայն… վերլուծության հիման վրա)
ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձից, ՀՀ կառավարությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանից, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից խնդրում ու պահանջում ենք պատերազմի ողջ ժամանակաընթացքում, հատկապես նոյեմբերի 1-8-ին (ներառյալ), կտրուկ բարձրացնել, առաջին հերթին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահպանությունն ու պաշտպանվածությունը, և ոչ միայն, նաև` օդանավակայանների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների…
Ընդգծենք, որ այս մտահոգությունը, անհանգստությունը, տագնապն, անշուշտ, ունեն որոշակի հիմքեր` հիմնված իլյումինանտների խամաճիկ Լեդի Գագայի «911» տեսահոլովակի վերլուծության, իրավիճակին` Հայաստանը ծնկի բերելու ձգտումն ունեցող թշնամու աչքերով նայելու, ինչպես նաև որոշակի փաստերի ու տրամաբանական վերլուծությունների վրա (տա Աստված` սխալվեմ): Ելնելով հիշյալ տեսահոլովակի վերլուծությունից, ինչպես նաև առկա ռազմաքաղաքական իրավիճակից ու հնարավոր զարգացումներից, պետք է պատերազմի ողջ ժամանակաընթացքում, հատկապես նոյեմբերի 1-8-ի ընթացքում, սպասել մեր թշնամու ինչ-որ մի խոշոր ու դավադիր գործողության:
Կարծում ենք, ավելի տրամաբանական ու հնարավոր է, որ մեր թշնամիները ՀԱէԿ-ին ոչ թե հրթիռային կամ ռմբային հարված հասցնեն կամ փորձեն հասցնել, այլ այնտեղ ինչ-որ պայթյուն իրականացնեն կամ փորձեն իրականացնել մինչև ատամները զինված ահաբեկչական խմբի միջոցով: Ընդ որում, փորձեն թիկունքից դաշույնի հարված հասցնել հենց ա՛յն ժամանակ, երբ սահմաններում շատ վճռորոշ իրավիճակ լինի, միգուցե` լինել-չլինելու խնդիր:
Նկատի ունենանք, որ ՀԱէԿ-ին հրթիռային կամ ռմբային հարված հասցնելը մեր ՀՕՊ-ի, հատկապես, ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինանոցում առկա հակահրթիռային և հակաօդային պաշտպանության C-400 համալիրի, ինչպես նաև զենիթահրթիռային ունիվերսալ բազմուղի համալիրի (զինված «B» շարքի հրթիռներով) շնորհիվ գրեթե անհնար է, քանի որ նրան ուղղված հրթիռը կամ ՀԱԷԿ-ին մոտեցող ինքնաթիռն օդում կոչնչացվեն:
Բացի գործնականում հրթիռային կամ ռմբային հարվածի գրեթե անհնար լինելուց, Ադրբեջանը կամ Թուրքիան հրթիռային կամ ռմբային հարվածի կամ թեկուզ դրա փորձի դեպքում իրենց այդ արարքի տակից չեն կարողանա դուրս գալ, դրանից հետո ստիպված են լինելու պատասխան տալ Ռուսաստանի և միջազգային հանրության առջև, ընդ որում, այդ պատասխանը կլինի շատ ծանր, և իրենք դա լավ գիտեն, հետևաբար ՀԱԷԿ-ին հրթիռային կամ ռմբային հարված հասցնելու փորձը թեև բացառված չէ, բայց քիչ հավանական է: Մինչդեռ, եթե պայթյուն իրականացնեն ահաբեկչական խմբի միջոցով, հաստատ հանձն չեն առնելու, որ պայթյունն իրենք են կազմակերպել, ասելու են այդ խումբն իրենց հետ որևէ առնչություն չունի:
Ավելին. կասկած չունենք, որ վերոնշյալի դեպքում, որը, ի դեպ, ՀՀ-ի դեմ հնարավոր դավադիր գործողության միակ հավանական սցենարը չէ, ահաբեկչական խումբն ամբողջովին կազմված է լինելու ՆԱՏՕ-ի ստանդարտներով վարժված Թուրքիայի բանակի կամ հատուկ ծառայությունների հատուկջոկատայիններից` միտումնավոր փնթի հագնված, չսափրված… Իբր թե ԻՊ-ի կամ ահաբեկչական, իսլամական ծայրահեղական մեկ այլ խմբի անդամներ են:
Ավելորդ չենք համարում մեջբերել Արցախի ԱԳՆ հոկտեմբերի 28-ի հայտարարությունից ընդամենը մի փոքրիկ հատված. «Ստեփանակերտի ծննդատան վրա այսօրվա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած, նույնիսկ ամենազազրելի արարքների»:
Նաև վերը նշվածը նկատի ունենալով ու ճանաչելով թշնամուն, թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե Թուրքիան և Ադրբեջանը չեն համարձակվի գնալ նման քայլի կամ չեն գնա, քանի որ թեկուզ նրանց համար, ի վերջո, կան մարդկային, բարոյական կամ քաղաքական ինչ-որ արգելքներ, կարմիր գծեր, որոնք ոչ մի դեպքում չեն հատի: Տվյալ պարագայում Թուրքիան և Ադրբեջանը կառաջնորդվեն բացառապես իրավիճակից իրենց համար բխող անհրաժեշտությամբ ու նպատակահարմարությամբ:
Ոմանք գուցե մտածեն` Ադրբեջանում կամ Թուրքիայում հո հոգեկաններ չե՞ն, որ համարձակվեն նման քայլի գնալ, չէ՞ որ այդ դեպքում ռադիոակտիվ աղտոտման կենթարկվեն նաև իրենց երկրները, հսկայական տարածքներ կդառնան անմարդաբնակ: Շտապենք հերքել` ո՛չ, նման բան տեղի չի ունենա, իսկ եթե Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները, այնուամենայնիվ, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկվեն, այն կլինի, այսպես ասած, թույլատրելի վնասի շրջանակներում:
Նման բան տեղի չի ունենա այն պատճառով, որ ՀԱԷԿ-ի երկու էներգաբլոկների 440 տիպի B-270 մոդելի ռեակտորներն իրենց տիպով, բնույթով էապես տարբերվում են Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորից: Հետևաբար ՀԱԷԿ-ում ինչ-որ պայթյուն կազմակերպելու կամ ՀԱԷԿ-ին հրթիռային, ռմբային հարված հասցնելու դեպքում ռեակտորի պայթյուն, ռեակտորի ամբողջական ավերում, ինչպես Չեռնոբիլի պարագայում, տեղի չի ունենա (եթե սխալվում ենք, թող մասնագետներն ուղղեն):
Բացի վերոնշյալից, ՀԱԷԿ-ն անվտանգության ավելի հզոր համակարգեր ունի, քան Չեռնոբիլի ատոմակայանն ուներ, այդ առումով ավելի պաշտպանված է: Մի պահ, սակայն, համարենք, թե կլինի 2-րդ Չեռնոբիլ… Հետո ի՞նչ, դրանից հետո ՈՒկրաինան ու Բելառուսը կործանվեցի՞ն… Կյանքի համար մահացու, մարդու առողջության և կյանքի համար անմիջականորեն ու խիստ վտանգավոր, մարդկային գործունեության ու բնակության համար անպիտան դարձան Չեռնոբիլի ԱԷԿ-ին մերձակա տարածքները, իսկ մնացած տարածքներում մարդիկ շարունակեցին ապրել, նույնիսկ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվել:
Ճիշտ է, նրանցից շատերը հետո հիվանդացան քաղցկեղով և այլ հիվանդություններով, այդ մարդկանցից ոչ քչերը մահացան ու մինչև հիմա էլ մահանում են, բայց դե, ինչ արած, մարդիկ համակերպվել են այդ վիճակի հետ, իսկ քաղցկեղից և ուրիշ հիվանդություններից մարդիկ, ճիշտ է, ոչ նման քանակով, մահանում են նաև այլ երկրներում, այլ վայրերում:
Նկատի ունենանք, որ Թուրքիայի` Հայաստանին սահմանակից վայրերը հիմնականում քրդաբնակ են, որոնց քանակի քչանալուց Թուրքիան բնավ չի վշտանա, բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան սահմանի մի ահագին մասով միմյանցից բաժանված են ռադիոակտիվ աղտոտվածությունը մեղմող, արգելափակող Արարատյան հզոր լեռնազանգվածով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն այնքան էլ մոտ չէ ՀԱԷԿ-ին, որ խիստ կերպով տուժի: Իհարկե, առավել կտուժեն ՀՀ-ին սահմանակից հատվածները, սակայն Ադրբեջանը պատերազմում արդեն ապացուցել է, որ իր քաղաքացու կյանքն ու առողջությունն իր համար որևէ արժեք չունեն:
Հետևաբար, վերը շարադրվածը նկատի ունենալով, բնավ չբացառենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց մեծ նպատակների իրականացման ճանապարհին խոչընդոտ հանդիսացող Արցախի և Հայաստանի հարցերը լուծելու համար կարող են գնալ նման դավադիր քայլի` իրենց տարածքների մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությունը կամ վարակվածությունը դիտարկելով թույլատրելի վնասի շրջանակում: Չէ՞ որ այդ ամենը եթե լինի, լինելու է պատերազմի համատեքստում, իսկ պատերազմում լինում են կորուստներ ու վնասներ, խնդիրն այն է, թե որքան և հանուն ինչի: Թուրքիան և Ադրբեջանը պատմության ընթացքում բազմիցս ապացուցել են, որ առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:
Ինչպես արդեն նշեցինք, ՀԱԷԿ-ին հարվածի կամ այնտեղ ահաբեկչական խմբի միջոցով պայթյուն իրականացնելու դեպքում 2-րդ Չեռնոբիլ չի լինի, ինչն ավելի հավանական է դարձնում մեր թշնամիների կողմից ՀԱԷԿ-ի նկատմամբ ոտնձգության հնարավորությունը: Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում…
Կասկածից դուրս է, որ ՀԱԷԿ-ն այդ դեպքում հանկարծակի, չնախատեսված կերպով կանջատվի էներգահամակարգից, ինչի պատճառով այդ պահին ՀՀ տարածքի մի մասը գուցե հոսանքազրկվի: Գուցե նաև հովացման պոմպերի կանգի հետևանքով ռեակտորից ջերմությունը փոխադրող խողովակները պայթեն, ռեակտորի պատյանը ներսում եղած ջերմությունից հալվի կամ ճաքի, տեղի ունենա ռադիոակտիվ դարձած գոլորշու ժայթքում, ռադիոակտիվ նյութերի մասնակի արտահոսք։
Ընդգծեմ, որ տողերիս հեղինակը մասնագետ չէ, և մասնագետներին է մնում այս վերջին մասը հաստատելը կամ հերքելը (հուսանք, որ կհերքեն): Կասկածից դուրս է հզոր պայթյունի դեպքում ՀԱԷԿ-ի անջատումն էներգահամակարգից, ինչպես նաև Չեռնոբիլի հիշողության ու հոգեբանական գործոնի (սարսափ) հետևանքով խուճապի առաջացման մեծ հնարավորությունը…
Այնուհետ բավական է թշնամին ՀԱԷԿ-ում պայթյունի լուրը հասցնի սահմաններ, զինծառայողներն իմանան այդ մասին ու նաև նրա, որ Երևանից մարդիկ փախչում են (ինչը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ մասամբ համապատասխանել իրականությանը, և՛ լինել սուտ` կախված իրավիճակից), և դժվար չէ պատկերացնել սահմանի վիճակը, այնտեղ գտնվող զինծառայողների հոգեբանական վիճակը: Թշնամին էլ այդ լուրը չհասցնի, մեր ժողովուրդը, առանց որևէ չար դիտավորության, հեռախոսներով այդ լուրը կհասցնի սահմաններ, ի՞նչ է, մենք մեզ չե՞նք ճանաչում` այս դեպքում, իհարկե, վատ իմաստով:
Ծայրահեղ հիմարություն կլինի թշնամուն թերագնահատելը, և ծայրահեղ միամտություն կլինի կարծելը, թե նրանք վերը նշվածը չգիտեն, չեն հաշվարկել, չեն նախատեսել կամ ունակ չեն դրան, և այս հոդվածից են իմանալու այդ ամենի մասին: Այս հրապարակումը բնավ չունի մեր հասարակության շրջանում խուճապ առաջացնելու նպատակ, հակառակը` պետք է հանգիստ, բայց շատ զգույշ, ուշադիր, զգոն լինել` կասկածելի մարդու (մարդկանց), շարժ կամ որևէ այլ գործողություն տեսնելիս, անտարբեր չլինել, առնվազն` ժամանակին հայտնել պատկան մարմիններին:
Հրապարակման նպատակը պատկան մարմինների ուշադրությունն իրադարձությունների նման հնարավոր զարգացման վրա ժամանակին հրավիրելն է, որպեսզի ժամանակին ձեռնարկեն համապատասխան միջոցներ, եթե ՀԱԷԿ-ի և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգությունը, պահպանությունն ու պաշտպանությունը ռազմական դրությամբ պայմանավորված, հիմա, ասենք, տասնապատկել են, ապա այս հրապարակումից հետո հարյուրապատկեն:
Հասկանալի է, որ ՀԱԷԿ-ը համապատասխան պատրաստվածություն ունեցող զինված խմբի պահպանության տակ է, բայց այդ խմբի պատրաստվածությունը, քանակը, զինվածությունը, զենքերի տեսակները բավարա՞ր են, եթե անհրաժեշտություն լինի դիմակայելու ահաբեկիչների անվան տակ Թուրքիայի հատուկջոկատայիններին։ Չգիտենք: ՈՒնե՞ն արդյոք անհատական պաշտպանության համապատասխան միջոցներ, ներառյալ` հատուկ զրահաբաճկոններ, որոնք կարող են դիմակայել բանակի զինանոցում առկա սովորական հրաձգային զենքերից ավելի հուժկու կրակ արձակող զենքերի գնդակներին։ ՈՒնե՞ն հակագազներ` նախատեսված քնաբեր կամ կաթվածահար անող ժամանակակից գազային նռնակների համար։ Դարձյալ չգիտենք: ՈՒ հասկանալի է, որ կարևորը մեր իմանալը չէ, այլ այն, որ այդ ամենն ունենան:
Նախորդ հրապարակումներից մի քանիսում արդեն նշել ենք, որ այժմյան պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետևում կանգնած են աշխարհի գլոբալիստական ուժերը: Խոսքը Սատանայի երկրային զորքի մասին է, անհավատներն ասվածին, իհարկե, չեն հավատա:
Սեպտեմբերի 18-ին հայերիս դեմ պատերազմի սանձազերծումից ուղիղ 10 օր առաջ (սեպտեմբերի 27-ը` ներառյալ) թողարկվել է իլյումինանտների խամաճիկ, վեցանոց և խոսափող, ամերիկացի երգչուհի, անբարոյականության և այլասերվածության խորհրդանիշ, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, բիզնես լեդի, պարուհի, դերասանուհի, դիզայներ Լեդի Գագայի (Lady Gaga) կատարմամբ ու մասնակցությամբ երգի տեսահոլովակը` «911» անվամբ։
Տեսահոլովակն ակնհայտորեն, անվիճելիորեն վերաբերում է հայերիս և Հայաստանին: «911»-ի որոշ խորհրդանշանների, խորհրդաբանությունների ու խրթնաբանությունների վերլուծությամբ (վերլուծությունը կատարելով ներկայիս պատերազմի իրողությունը հաշվի առնելու համատեքստում) կարող ենք ասել, որ այն վերաբերում է նաև մեր դեմ սանձազերծված պատերազմին:
Այն փաստը, որ «Forbes» ամսագրի կողմից 2010-2013 թթ. աշխարհի 100 ամենահանրաճանաչ կանանց ցուցակում ընդգրկված, նշված ցուցակում 4-րդ հորիզոնականն զբաղեցնող, ըստ «Times»-ի, «փոփի թագուհի» Լեդի Գագան պատերազմից 10 օր առաջ հանդես է եկել ուղղակիորեն հայերիս (և ոչ միայն…) վերաբերող և «911» անվանումն ունեցող տեսահոլովակում, արդեն իսկ լուրջ մտորումների, մտածումների, խորհրդածությունների տեղիք է տալիս: Ամեն ինչից զատ, հարց չի՞ առաջանում, թե անբարոյականության և այլասերվածության այս խորհրդանիշն ու՜ր, Հայաստանն ուր, ինչո՞ւ և ու՞մ կամ ի՞նչ ուժերի դրդմամբ է նա հանդես եկել հայերիս և Հայաստանի վերաբերյալ այս խորհրդավոր տեսահոլովակով։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում, աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում 911-ը փրկարար ծառայության հեռախոսահամարն է, ինչ-որ առումով կարելի է ասել նույնիսկ` փրկարար ծառայության խորհրդանիշը: Տեսահոլովակի անվանումը, անշուշտ, պատահականորեն չի ընտրված, այն ունի խորհրդանշող բնույթ:
Տեսահոլովակը սկսվում է անապատի, ապա և ավազե բլրի վրա սև ձիով կանգնած և ամբողջովին սևազգեստ ձիավորի պատկերումով, որը ադրբեջանցու և Ադրբեջանի կամ (և) թուրքի ու Թուրքիայի խորհրդանիշն է (ինչպես հայտնի է, երկուսի նախնիներն էլ անապատային շրջանից եկած քոչվոր ցեղերն էին): Սև ձիավորից այն կողմ, անապատի և երկնքի հորիզոնի արանքում կապույտի այլ երանգավորմամբ պատկերված ծովից կարելի է հասկանալ, որ սև ձիավորն այժմ մի երկրից է, որը ծով ունի (պետք է նկատի ունենալ Կասպից, Սև կամ Միջերկրական ծովը):
Այնուհետև պատկերվում է սև ձիավորը` կանգնած խորհրդանշական փոսի մեջ գտնվող մի անօգնական աղջկա կամ կնոջ վերևում, որի երկինք հառած աչքերը, դեմքի մի մասը փակված են արնագույն կտորով: Նա կտորի տակից արևն ու երկինքն արնագույն է տեսնում: Այդ կինը Լեդի Գագան է և տվյալ դրվագում խորհրդանշում է հային և Հայաստանը, ինչի մասին են հուշում նաև նրա շուրջը ավազների վրա գտնվող նռները: Վաղ քրիստոնեական խորհրդանիշ նուռը նաև հայկականի խորհրդանիշներից է: Քրիստոնեական մշակույթում նուռը հանդիսանում է հավերժական կյանքի և զատկական երջանկության խորհրդանիշ, հերթական մահից հետո անհատականության պահպանմամբ վերածննդի խորհրդանիշ (ի դեպ, հիշենք նաև Փարաջանովի «Նռան գույնը»…):
Կնոջ ձախ ոտքին, ոտնաթաթից քիչ վերև մի ուլունքաշար է ամրացված, որի 7` վեց կարմիր և մեկ այլագույն հատիկները տեսանելի են տեսահոլովակի 0:16 վայրկյանում: 7-ը խորհրդանիշն է Աստծո և նրա կողմից իր պատկերով ու նմանությամբ Եդեմի պարտեզում (Հայկական լեռնաշխարհում) ստեղծված մեր վաղնջական նախնիների, այսինքն` հայերիս: Միաժամանակ, Սատանան նույնպես ունի իր 7-ը` տիեզերակարգին միավորների հակաշրջված դասավորությամբ, և խորհրդանշվում է այդ 7-ով: Տվյալ դեպքում դժվար է միանշանակ ասել, թե որ 7-ն է նկատի առնված` Աստծուն և հային խորհրդանշո՞ղը, թե՞ Սատանային խորհրդանշողը, որն արտահայտող ուլունքաշարի առկայությունը կնոջ ձախ ոտքին կարելի է մեկնաբանել որպես, ըստ տեսահոլովակը ստեղծածների մտահղացման, հային ներկայացնողին Սատանայի ու նրա երկրային զորքի կապանքի ու տիրապետության տակ դրված:
Տեսահոլովակի 1:02-ին պատկերված անձանցից երկուսի գլխին ծիսական գլխարկ է դրված` վրան հռոմեական թվանշաններով IXII (911) թիվը, որը համապատասխանում է տեսահոլովակի անվանը, աշխարհում գլոբալ փոփոխությունների սկիզբ դրած (նոր աշխարհակարգի նախապատրաստական փուլ) ամերիկյան զույգ երկնաքերների խոցման ամիս, ամսաթիվ, միաժամանակ գումարելով 9, 1, 1 թվերը (9+1+1) ստանում ենք 11, որը համապատասխանում է առաջիկա նոյեմբերին` տարվա 11-րդ ամսին:
Տեսահոլովակում հային միայն Լեդի Գագան չէ, որ խորհրդանշում է, դերակատարները փոփոխական են, հարկ է ուշադրություն դարձնել նաև 1:06-ից պատկերված սևաչ, հայի թախծոտ, վշտահար դեմքով կնոջը, որը տարուբերում է, կարծես ցանկանում է քնեցնել, հանգստացնել սպիտակ սավանով փաթաթված մի մարդու` վիրավոր որդուն կամ ամուսնուն, որին խեղդամահ անելը 1:12-ից ակնարկում է Լեդի Գագան և 1:37-1:38-ի ընթացքում իրականացնում թշնամին:
Չանդրադառնալով տեսահոլովակի այլևայլ մանրամասներին, հիշեցնեմ ժողովրդական խոսքը` «ուղիղ խոսքն էշին են ասում», թեև հիշյալ տեսահոլովակում նույնիսկ ուղիղ խոսքը կա. 2:58-ից պատկերված դեղին ժապավենի վրա հայերենով 4 տեղ շատ պարզորոշ գրված է «Զգուշություն» բառը (պարզապես «Զգուշացում» բառի փոխարեն «Զգուշություն» բառն է գրված):
Հիմա թերևս ամենագլխավորի մասին. տեսահոլովակի 4:08-ից պատկերված է մի շենք, որի վերին և ճակատային, և կողային մասերի վրա գրված է` ARMENIAN FILM FESTIVAL (թարգմանաբար` ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ): Խոսքը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մասին է, որն այս տարի նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով հուլիսին չկայացավ, նախատեսվեց փառատոնի հիմնական իրադարձությունները տեղափոխել նոյեմբերի 1-8-ը: Շենքը, որի վրա գրված է «ARMENIAN FILM FESTIVAL», չպետք է ընկալել որպես փառատոնի ֆիլմերի ցուցադրման հիմնական վայր հանդիսացող «Մոսկվա» կինոթատրոն, տվյալ շենքը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը (ընդհանրապես, տեսահոլովակի գրեթե բոլոր դրվագներն ունեն խորհրդանշող բնույթ):
Լեդի Գագայի նմանների, «Հոլիվուդի» ընտրանու համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ-ի հետ կապված նրանց հիշողությունները, տեղեկությունները կապված են «Ոսկե ծիրան»-ի հետ, նրանք Հայաստանն առավելապես պատկերացնում կամ նախընտրում են առավելապես պատկերացնել, «ուտել» հիշյալ կինոփառատոնի միջոցով, որում մասոնները կարևոր դերակատարություն ունեն, և որի լոգոն մասոնական խորհրդանիշ է (տես` լուսանկարում):
Հիշենք նաև «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ադրբեջանական և միասեռականների ֆիլմերի հետ կապված հայտնի սկանդալները… Ի դեպ, ազգությամբ իտալուհի ներկայացող Լեդի Գագան (անձնագրային անունը` Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա), որն իրականում հրեական ծագում ունի, ըստ «ՎԻՔԻՊԵԴԻԱ Ազատ հանրագիտարան»-ի, «համարվում է ԼԳԲՏ հասարակության պաշտպան», սակայն թեմայից շատ չշեղվենք:
Տեսահոլովակի 4-րդ րոպեի 8-րդ վայրկյանին ՀՀ-ն խորհրդանշող շենքի մոտ կամ վերևում հզոր պայթյուն է տեղի ունենում, ներքև են թափվում պայթյունի հրավառ արգասիքները (չշփոթել հրավառության հետ): Հաջորդող վայրկյաններին շենքի (ՀՀ-ի) դիմաց տեսնում ենք «Շտապ օգնություն» ծառայության ուղղաթիռը, ոստիկանական ավտոմեքենան, լսում նրա ձայնային հատուկ ազդանշանները («սիրենան»):
Պայթյունից առաջ և պայթյունի պահին տեսնում ենք տվյալ շենքին (ՀՀ-ին) հենած հրշեջ սանդուղքի վրա բարձրացած մի հրշեջի, որի դեղին սաղավարտի վրա կարմիր թվանշաններով գրված է` 96: Տեսնում ենք նաև գետնին ընկած, ջախջախված, մասնատված մի հեծանիվ, ավտոմեքենայի պոկված դուռ, որը տանում են հրշեջները, պայթյունի հետևանքով զոհված, գետնին ընկած մի տղամարդու, որի գլուխը գրկած լացում, հեկեկում է մի կին (դարձյալ խորհրդանշում է հայ տղամարդուն և հայ կնոջը): Տեսահոլովակի 4:24-ին և 4:25-ին տեսնում ենք երկու հրշեջի կամ փրկարար ծառայության աշխատակցի, որոնց սաղավարտների վրա դարձյալ 96 թիվն է, այսինքն` 96 թիվը տեսահոլովակում երեք անգամ կրկնվում է, ինչը բնավ պատահական չէ և խորհրդանշական կերպով արտահայտում է որոշակի իմաստ:
Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում 96 կարգաթվի տակ «կյուրի» ռադիոակտիվ իզոտոպն է։ Կարելի է մտածել` հետո ի՞նչ, ռադիոակտիվ այլ իզոտոպներ էլ կան, բացի այդ, ՀԱԷԿ-ում կամ որևէ այլ ատոմային էլեկտրակայանում «կյուրին» որպես միջուկային վառելիք չի օգտագործվում, հետևաբար այն ատոմակայանի կամ նրա ռեակտորի հետ չի կարող կապվել: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ կյուրին ոչ միայն նշված իզոտոպի անվանումն է, այլև աշխարհահռչակ ֆիզիկոս և քիմիկոս Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի (1864-1937 թ.) երկրորդ (ամուսնական) ազգանունը, որը «ռադիոակտիվության» տեսության հիմնադիրն է և աշխարհում միակ կին գիտնականը, որ երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի, մեկը` ֆիզիկայի, մյուսը` քիմիայի բնագավառում:
Բացի վերը նշվածից, կյուրին ռադիոակտիվ ճառագայթման չափման, ավելի ճիշտ, ռադիոակտիվ աղբյուրում նուկլիդի (իզոտոպի) ակտիվության չափման արտահամակարգային միավոր է, այնպես որ, «կյուրին» սոսկ ինչ-որ ռադիոակտիվ իզոտոպի անվանում չէ և վերոնշյալի առումով ընդհանրապես կապվում է միջուկային ֆիզիկայի, ռադիոակտիվ ճառագայթման, ատոմի ճեղքման, տրոհման, հետևաբար և ատոմային էներգիայի, ատոմակայանների կամ դրանց ռեակտորների հետ:
Թերևս ԱԷԿ-ի նկատմամբ ահաբեկչության մասին է հուշում նաև այն, որ տեսահոլովակի վերջում ջրի շիթը գետնին է ուղղված, կարծես գետինն է հովացվում, իսկ ե՞րբ կարող է գետինը շատ, շատ տաքանալ…
Ինչո՞ւ է 96 թիվը կրկնվում 3 անգամ: Հոգեբանության տեսանկյունից որևէ բանի 3 անգամ կրկնվելը նշանակում է դրա վրա ուշադրություն հրավիրել (հիշենք, օրինակ, տագնապի ազդանշանը` SOS, SOS, SOS…): Ըստ Հայտնության, Սատանան նույնպես իր երրորդությունն ունի…
Նշենք նաև, որ բնավ պարտադիր չէ, որ ահաբեկչություն իրականացվի ՀԱԷԿ-ի նկատմամբ, ահաբեկիչները դրա փոխարեն (կամ միգուցե զուգահեռ դրա փոխարեն կամ միգուցե զուգահե՞ռ…) կարող են պայթյուն կազմակերպել ՌԴ որևէ ատոմակայանում (ի դեպ, Ռուսաստանն ունի նաև Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորի տիպի ռեակտորով ատոմակայաններ) հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի ԶՈՒ լայնածավալ հարձակման հանգամանքով պայմանավորված, ռուսական զորքի միջամտության կարիքը և փրկության խնդիր կլինի: Այս առումով նշենք, որ տեսահոլովակի հենց այն հատվածում, որտեղ ժապավենի վրա մի քանի տեղ «Զգուշություն» բառն է գրված, տեսնում ենք նաև տարօրինակ մեկին` հագած զգեստ այնպիսի զարդանախշերով, որոնք կապվում են Ռուսաստանի հետ, միգուցե խորհրդանշում է Ռուսաստանը:
Նկատի ունենալով տեսահոլովակի սկզբում պատկերված կոտրված, ջախջախված հեծանիվը, չի կարելի բացառել նաև ահաբեկչությունը մեր արտաքին հաղորդակցության ուղիների նկատմամբ (օդանավակայան, երկաթուղի): Ի վերջո, հնարավոր է նաև, որ տեսահոլովակը խորհրդանշում, ծածկագրված կերպով արտահայտում է նոյեմբերի 1-8-ի ընթացքում թշնամու կողմից ՀՀ-ի նկատմամբ լայնածավալ հարձակումը կամ Թուրքիայի ԶՈՒ լայնածավալ ընդգրկումը այժմյան պատերազմում:
Տեսահոլովակի հետևում կանգնած ուժերի կողմից ցանկացած հանցագործություն հանցագործություն չի համարվում, եթե այդ մասին թեկուզ ծածկագրված ձևով, թեկուզ մի ամայի վայրում հանցագործը հայտնում է: Կարևորը, որ հայտնել է…
Բացի վերոնշյալից, Աստվածաշնչի համաձայն, Սատանան Աստծուն ծաղրող, տնազ անող, ծաղրորեն ընդօրինակող է: Տվյալ պարագայում, կարծում եմ, կարելի է ընկալել, մեկնաբանել, որ Սատանայի երկրային զորքը դրսևորել է իր տիրոջը բնորոշ վարք, գործելակերպ, այսինքն` Աստված փրկի՞չ է, դե, մե՛նք էլ ենք փրկիչ… Եթե Աստված նման դեպքում կզգուշացներ մարդկանց փրկելու համար, Սատանայի երկրային զորքն էլ ծաղրորեն ընդօրինակելով զգուշացրել է, բայց ծածկագրված, գրեթե անհասկանալի կերպով, այլաբանորեն, խրթնաբանության լայն կիրառմամբ: Կարծես պատերազմում «ազնիվ» կերպով հաղթելու ու դրանից հաճույք ստանալու համար նախապես այս կերպ զգուշացրել է` մտածելով` դե, եթե կարող եք, հասկացեք, վստահ, որ չե՛նք հասկանա կամ հասկացողի ահազանգին նրանք, ումից կախված է վերոնշյալ խնդիրների լուծումը, լուրջ չեն վերաբերվի, կամ… կուշացնեն համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ