Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Զե­լենս­կին կո­րո­նա­վի­րո­՞ւսն է նկա­տի ու­նե­ցել, թե՞...

Զե­լենս­կին կո­րո­նա­վի­րո­՞ւսն է նկա­տի ու­նե­ցել, թե՞...
20.10.2020 | 00:50

Սեպ­տեմ­բե­րի 27-ին բռնկ­ված պա­տե­րազ­մից ի վեր ՈՒկ­րաի­նան Ադր­բե­ջա­նին տե­ղե­կատ­վա­կան, քա­րոզ­չա­կան, քա­ղա­քա­կան աս­պա­րեզ­նե­րում բա­նա­վոր ա­ջակ­ցու­թյու­նից ար­դեն տե­ղա­փոխ­վել է դե­պի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյանն ա­նուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյուն:


«Rusvesna.su»-ն հոկ­տեմ­բե­րի 16-ին «Թաքն­ված գոր­ծո­ղու­թյուն. ՈՒկ­րաի­նան դա­նա­կով հար­վա­ծում է Հա­յաս­տա­նի մեջ­քին» վեր­նագ­րով հրա­պա­րակ­մամբ տե­ղե­կաց­րեց, որ ՈՒկ­րաի­նան սկ­սել է Ադր­բե­ջա­նին մա­տա­կա­րա­րել զենք, նե­րա­ռյալ` զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­կարգ: Գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում են գաղտ­նի, քա­նի որ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գերն ա­ռաք­վում են մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան քո­ղի տակ: Ման­րա­մաս­նե­րը հայտ­նել են ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան­ներն ի­րենց «Ե­ռակ­ցող­ներ» Telegram-ա­լի­քում:


«Մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն գրանց­ված բե­ռը ՈՒկ­րաի­նա­յից թուր­քա­կան Կա­րա­սու նա­վա­հան­գիստ է հասց­վել բեռ` ձևա­կերպ­ված իբրև մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն, բայց նրա պա­րու­նա­կու­թյու­նը հե­ռու է խա­ղաղ լի­նե­լուց:
Որ­պես Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րին ան­հա­տույց օգ­նու­թյուն, ՈՒկ­րաի­նան ու­ղար­կել է հ-125-2Ժ1 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր՝ տա­սը զե­նի­թա­յին կա­ռա­վար­վող հր­թիռ­նե­րով:
Ադր­բե­ջա­նին ուկ­րաի­նա­կան «մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը» տե­ղա­փո­խել է թուր­քա­կան SSTEK ըն­կե­րու­թյու­նը: Սա ա­ռա­ջին ա­ռա­քումն է: Նա­խա­տես­վում է ՈՒկ­րաի­նա­յից ա­ռա­քել, ընդ­հա­նուր առ­մամբ, այդ­պի­սի հինգ բեռ՝ շուրջ 75 մի­լիոն եվ­րո ընդ­հա­նուր ար­ժե­քով»:
Ըստ վե­րոն­շյալ հրա­պա­րակ­ման, «ՈՒկ­րս­պե­ցէքս­պորտ» պե­տա­կան ըն­կե­րու­թյան կող­մից ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ու­ղարկ­ված հր­թիռ­նե­րի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը լրա­ցել է 2018 թ., և դրանք պի­տա­նի չեն օգ­տա­գործ­ման հա­մար:


Ըն­դգ­ծենք, որ դա այն­քան էլ այդ­պես չէ. շա­հա­գործ­ման ժամ­կե­տի լրա­նա­լը, մա­նա­վանդ, որ խոսքն ըն­դա­մե­նը 2 տար­վա մա­սին է, նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նին նվիր­ված С-125-2Д1 «Печо­ра-2Д» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րը (խոր­հր­դա­յին ար­տադ­րու­թյան С-125-ի ուկ­րաի­նա­կան խոր ար­դիա­կա­նաց­ված տար­բե­րա­կը) չի կա­րող ու­նե­նալ ե­րաշ­խա­վոր­ված կի­րա­ռու­թյուն, այ­սինքն` հր­թիռ­նե­րը կա­րող են շատ հազ­վա­դեպ չար­ձակ­վել կամ շեղ­վել թի­րա­խից: Այ­նու­հան­դերձ, դրանք նույն­պես լուրջ վտանգ են ներ­կա­յաց­նում Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան ա­վիա­ցիա­յի հա­մար, թերևս ո­րոշ ա­ռու­մով բա­ցա­ռու­թյամբ մեր Су-30СМ կոր­ծա­նիչ­նե­րի:
Ա­վե­լին. С-125-2Д1 «Печо­ра-2Д»-ի նախ­նա­կան ար­ձա­կում­նե­րը կա­տար­վել են 2010 թ. սեպ­տեմ­բե­րին: Ըստ դրա մշա­կո­ղի` «Аэротехника-МЛТ» գի­տար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյան (Կիև) տվյալ­նե­րի, С-125 հա­մա­լի­րի ար­դիա­կա­նա­ցու­մից հե­տո նշա­նակ­վում է 15 տար­վա ռե­սուրս, ձա­խո­ղում­նե­րի միջև ընկ­նում է 1500 ժամ: С-125-2Д1 «Печо­ра-2Д» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րը հա­գե­ցած է ար­բա­նյա­կա­յին նա­վի­գա­ցիոն հա­մա­կար­գով, ու­նի ին­տեգր­ված և ինք­նա­վար տեխ­նի­կա­կան հս­կո­ղու­թյուն և ինք­նա­վար է­լեկտ­րա­մա­տա­կա­րա­րում: Ընդ­լայն­վել է օ­դա­յին թի­րախ­նե­րի ոչն­չաց­ման տա­րած­քը. Կա­րող է ոչն­չաց­նել մինչև 25 կմ բարձ­րու­թյամբ և ի­րե­նից մինչև 40 կմ հո­րի­զո­նա­կան հե­ռա­վո­րու­թյամբ գտն­վող թի­րախ­նե­րը:


Ե­թե С-125-2Д1 «Печо­ра-2Д»-ի նախ­նա­կան ար­ձա­կում­նե­րը 2010 թվա­կա­նին են ե­ղել և ար­դիա­կա­նաց­ված տար­բե­րակ­նե­րը 15 տար­վա ռե­սուրս ու­նեն, ա­պա այն, որ Ադր­բե­ջա­նին նվիր­ված հա­մա­լի­րի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը 2018 թ. լրա­ցել է, լուրջ կաս­կա­ծի տակ է հայ­տն­վում:
Նկա­տի ու­նե­նանք նաև, որ վե­րոն­շյալ հրա­պա­րակ­ման մեջ խոսքն, ընդ­հա­նուր առ­մամբ, շուրջ 75 մի­լիոն եվ­րո ընդ­հա­նուր ար­ժե­քով ռազ­մա­կան գոր­ծար­քի մա­սին է, ո­րի սոսկ մի մասն է կազ­մում С-125-2Д1 «Печо­ра-2Д» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րը: Ա­վե­լին. մինչ այդ էլ ՈՒկ­րաի­նան Ադր­բե­ջա­նին վա­ճա­ռել է մե­ծա­քա­նակ զեն­քեր և ռազ­մա­կան տեխ­նի­կա, հաս­կա­նա­լի է, հա­յե­րիս դեմ կռ­վե­լու հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, դեռ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից ա­ռաջ վա­ճա­ռել է 18 միա­վոր «Смерч հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գեր, տան­կեր և այլն:
Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի դեմ սեպ­տեմ­բե­րի 27-ին պա­տե­րազ­մի սան­ձա­զեր­ծու­մից հե­տո ՈՒկ­րաի­նա­յի Գե­րա­գույն ռա­դա­յի պատ­գա­մա­վոր, «Ժո­ղովր­դի ծա­ռա» իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ան­դամ Լյուդ­մի­լա Մար­չեն­կոն «ՈՒկ­րաի­նա-24» հե­ռուս­տաա­լի­քի ե­թե­րում հայ­տա­րա­րել է, որ Կիևը «տար­բեր հար­թակ­նե­րում» պատ­րաստ է ա­ջակ­ցե­լու Ադր­բե­ջա­նին: Ըստ նրա, խոսքն ինչ­պես մար­դա­սի­րա­կան, այն­պես էլ ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան մա­սին է: Սա­կայն հոկ­տեմ­բե­րի 2-ին նույ­նա­նուն և ՈՒկ­րաի­նա­յում ղե­կա­վա­րող կու­սակ­ցու­թյու­նը հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ, որ Մար­չեն­կո­յի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ո՛չ խմ­բակ­ցու­թյան, ո՛չ էլ ՈՒկ­րաի­նա­յի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րը չեն:


Նույն օրն ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կին Չեռ­նո­վից­կի մար­զում կա­յա­ցած ճե­պազ­րույ­ցում ա­սել է, որ ՈՒկ­րաի­նա­յի և Ադր­բե­ջա­նի միջև վեր­ջին 2 տար­վա ըն­թաց­քում «շատ լուրջ, ա­մուր» հա­րա­բե­րու­թյուն­ներ են զար­գա­ցել, և որ ՈՒկ­րաի­նան սա­տա­րում է Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Նշ­ված ճե­պազ­րույ­ցում Զե­լենս­կին, այ­նու­հան­դերձ, հայ­տա­րա­րել է նաև, որ ՈՒկ­րաի­նան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տու­թյան կող­մե­րից որևէ մե­կին ռազ­մա­կան օգ­նու­թյուն չի ցու­ցա­բե­րի:
«Խոսքն այն մա­սին է, որ ՈՒկ­րաի­նան ռազ­մա­կան օգ­նու­թյուն չի տրա­մադ­րի որևէ երկ­րի»,- նկա­տի ու­նե­նա­լով հա­կա­մար­տող կող­մե­րը` ա­սել է պե­տու­թյան ղե­կա­վա­րը, ո­րի ե­լույ­թը հե­ռար­ձակ­վել է «ՈՒկ­րաի­նա-24» հե­ռուս­տաա­լի­քով:


«Rusvesna.su»-ի հրա­պա­րա­կած վե­րոն­շյալ բա­ցա­հայ­տում­նե­րից, սա­կայն, պարզ է դառ­նում, որ Զե­լենս­կին ստել է: Չգի­տենք` տե­ղյա՞կ է այս մա­սին ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը, և ե­թե տե­ղյակ է, ար­դյոք հա­մա­պա­տաս­խան բո­ղո­քի նո­տա ու­ղար­կե՞լ է ՈՒկ­րաի­նա­յի ԱԳՆ, բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջե՞լ է պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նին զի­նե­լու վե­րա­բե­րյալ: Հի­շենք նաև, որ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ՈՒկ­րաի­նա­յից Ադր­բե­ջա­նի կող­մում ե­թե ոչ հա­զա­րա­վոր, հա­րյու­րա­վոր վարձ­կան­ներ էին մաս­նակ­ցում հա­յե­րիս դեմ պա­տե­րազ­մին:
Ըստ էու­թյան, ՈՒկ­րաի­նան, ինչ­պես Իս­րա­յե­լը, Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը և 1-2 այլ պե­տու­թյուն, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը և Ար­ցա­խին թշ­նա­մի պե­տու­թյուն է, և վա­ղուց ժա­մա­նակն է, որ այս ըն­կա­լումն ու­նե­նան ու դրա­նից բխող հետևու­թյուն­ներն ու քայ­լե­րը կա­տա­րեն և մեր ժո­ղո­վուր­դը, և ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը, և մեր պե­տու­թյունն ամ­բող­ջու­թյամբ: ՈՒկ­րա­նիան թշ­նա­մի պե­տու­թյուն է նաև մեր ռազ­մա­վա­րա­կան միակ դաշ­նակ­ցի` Ռու­սաս­տա­նի հա­մար, ինչ­պես նաև մեր թշ­նա­մի Թուր­քիա­յի բա­րե­կա­մը: Գու­ցե Ղրի­մի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու ժա­մա­նակն է` Ռու­սաս­տա­նից հա­մա­պա­տաս­խան ակն­կա­լու­թյուն­նե­րով ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով… Անհ­րա­ժեշտ է պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած նոր պայ­ման­նե­րում վե­րա­նա­յել Ղրի­մի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լուց բխող մեր պե­տու­թյան վնաս­ներն ու օ­գուտ­նե­րը, և ե­թե կգե­րակշ­ռեն օ­գուտ­նե­րը, ան­վա­րան գնալ այդ քայ­լին:


Հայտ­նի է նաև, որ ՈՒկ­րաի­նան Ադր­բե­ջա­նից բա­ցի, զի­նել է նաև Թուր­քիա­յին. 2019 թ. թուր­քա­կան կող­մի հետ կն­քել է 30 մլն ԱՄՆ դո­լա­րի պայ­մա­նա­գիր` եր­կու C-125 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րի մա­տա­կա­րար­ման հա­մար, «Аэротехника-МЛТ» գի­տար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյու­նում դրանց ար­դիա­կա­նա­ցու­մից հե­տո C-125M1 «Печо­ра-M1» մա­կար­դա­կի, և են­թադ­րա­բար Լի­բիա­յում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: 2020 թ. հու­լի­սի 8-ին հայտ­նի դար­ձավ, որ ուկ­րաի­նա­կան կող­մը Թուր­քիա­յին վա­ճա­ռել է C-125 հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­լի­րի 6 մարտ­կոց, են­թադ­րա­բար ար­դիա­կա­նաց­ված մինչև C-125-2D «Печо­ра-2D» մա­կար­դա­կի: Սեպ­տեմ­բե­րի վեր­ջին ա­ռաք­վել է այդ հա­մա­լիր­նե­րի ա­ռա­ջին խմ­բա­քա­նա­կը:


Ա­վե­լին, ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը Ստամ­բու­լում ս. թ. հոկ­տեմ­բե­րի 16-ին մի շարք հա­մա­ձայ­նագ­րեր է ստո­րագ­րել Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Հոկ­տեմ­բե­րի 15-17-ին աշ­խա­տան­քա­յին այ­ցով Թուր­քիա­յում գտն­վող Վլա­դի­միր Զե­լենս­կու վար­չա­կազ­մի տե­ղե­կաց­մամբ, մաս­նա­վո­րա­պես, ՈՒկ­րաի­նա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Անդ­րեյ Տա­րա­նը և Թուր­քիա­յի պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյան ղե­կա­վար Իս­մա­յիլ Դե­մի­րը հու­շա­գիր են ստո­րագ­րել պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում նա­խագ­ծե­րի վե­րա­բե­րյալ:
«Փաս­տա­թուղ­թը սահ­մա­նում է ռազ­մա­նա­վե­րի, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի և բո­լոր տե­սա­կի տուր­բի­նա­յին շար­ժիչ­նե­րի կա­ռուց­ման հա­մար հա­մա­տեղ նա­խագ­ծեր սկ­սե­լու և ի­րա­կա­նաց­նե­լու կող­մե­րի մտադ­րու­թյուն­նե­րը», - ա­սել է Զե­լենս­կին:


Բա­ցի վե­րոն­շյա­լից, Տա­րա­նը և Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը ստո­րագ­րել են ռազ­մա­կան շր­ջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը, ՈՒկ­րաի­նա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղե­կաց­մամբ, ի­րա­վա­կան հիմք կս­տեղ­ծի 21 ուղ­ղու­թյուն­նե­րով այս ո­լոր­տում երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման հա­մար: Ա­վե­լի վաղ, «Եվ­րո­պեյս­կա­յա պրավ­դա»-ի հա­ղորդ­մամբ, այդ հա­մա­ձայ­նագ­րի նա­խա­գիծն ըն­դուն­վել է ՈՒկ­րաի­նա­յի կա­ռա­վա­րու­թյան նիս­տում: Փաս­տա­թուղ­թը, մաս­նա­վո­րա­պես, սահ­մա­նում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ո­լորտ­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան սկզ­բունք­նե­րը, գաղտ­նի տե­ղե­կատ­վու­թյան անվ­տան­գու­թյան ռե­ժի­մը, հե­տա­խու­զա­կան տե­ղե­կատ­վու­թյան փո­խա­նակ­ման կար­գը, կող­մե­րից յու­րա­քան­չյու­րին ու­ղարկ­ված մաս­նա­գետ­նե­րի գոր­ծու­նեու­թյան ի­րա­վա­կան կար­գա­վո­րու­մը, հնա­րա­վոր կո­րուստ­նե­րի փոխ­հա­տու­ցու­մը, վե­ճե­րի լուծ­ման կար­գը և այլն:


Ըստ Զե­լենս­կու, գլ­խա­վո­րը եր­կու եր­կր­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի միջև հա­մա­ձայ­նագ­րերն են, ո­րոնք «նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են բա­ցում ռազ­մա­կան ու ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար»:
«Դա պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն է, ո­րը ո­րո­շիչ է մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան զար­գաց­ման հա­մար, և ես շատ ու­րախ եմ, որ այ­սօր մենք այն ա­վե­լի ու­ժեղ ենք դարձ­րել», - ըն­դգ­ծել է ՈՒկ­րաի­նա­յի ղե­կա­վա­րը և ա­վե­լաց­րել, որ «ոչ մի վի­րուս չի խան­գա­րի մեր եր­կր­նե­րի գոր­ծըն­կե­րու­թյա­նը և բա­րե­կա­մու­թյա­նը»:
Հարց է, թե Զե­լենս­կին կո­րո­նա­վի­րո՞ւսն է նկա­տի ու­նե­ցել, թե՞ Ռու­սաս­տա­նը:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 11269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ