Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Էրդողան. Երուսաղեմը մերն է

Էրդողան. Երուսաղեմը մերն է
06.10.2020 | 09:59

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորություն ունի Երուսաղեմի բնակիչների համար. «Երուսաղեմը մերն է, մեր քաղաքներից մեկն է»՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 1-ին՝ Ազգային մեծ ժողովի նստաշրջանի բացմանը: Նա նկատի ունի, որ Երուսաղեմը մուսուլմանական քաղաք է, պատկանում է բոլոր մուսուլմաններին: Նրա կարծիքով՝ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային: Էրդողանի խոսքով՝ Երուսաղեմը այն քաղաքն է, որ «մենք արցունքն աչքերիս լքեցինք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ մինչև հիմա կարելի է գտնել օսմանյան դիմադրության հետքեր: Հին քաղաքի ներկա տեսքը որ Երուսաղեմի սիրտն է, ստեղծվել է Սուլեյման Սքանչելիի օրոք, պատերի, շուկաների ու շատ այլ շենքերի հետ: Մեր նախնիները դարերով մեծ հարգանք են տածել այդ քաղաքի նկատմամբ»: Այս հայտարարությունը հանկարծակի պայծառատեսության հետևանք չէ: Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության և նրանց հետ կապված կազմակերպությունների ակտիվիստները եռանդագին ջանում են ամրապնդվել Տաճարի լեռան վրա, գործակցելով Իսրայելում իսլամական շարժման ու Մուսուլմանական վակֆի հետ՝ կառույց որ Տաճարի լեռան պահապանն է ու Հորդանանի վերահսկողության տակ է: Բայց այս անգամ հայտարարությունը Թուրքիայի ու Երուսաղեմի կրոնական կապի ենթատեքստում չէ: Լինելով մարդ, որ ճակատից ճակատ է ցատկում՝ Լիբիայից Սիրիա, Կատարից Ադրբեջան, Էրդողանն օգտագործում է Երուսաղեմն իբրև կարմիր դրոշ, որ սիրում է թափահարել Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ու Արաբական Միացյալ Էմիրությունների առաջ: Քիչ է, որ Հորդանանը վախենում է, որ Սաուդյան Արաբիան իրեն կզրկի սուրբ վայրերի պահապանի կարգավիճակից, հիմա էլ Թուրքիան է իրեն հրամցնում իբրև լեգիտիմ հակառակորդ սուրբ վայրերի տիրապետման ու վերահսկողության համար: Իր ղեկավարությամբ իսլամական խալիֆաթի կերպարը Էրդողանի նոր իդեա ֆիքսն է, և ինչպես Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, նույնն էլ կարելի է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դեպքում:


Սովորական ժամանակներում Երուսաղեմի, Թուրքիայի ու պաղեստինցիների պատմական կապերի մասին խոսքը կարող էր հնչել իբրև համընդհանուր ուշադրությունը շեղելու միջոց ցնցումներից, որ հիմա ապրում է Թուրքիան: Բայց Թուրքիայի ժողովուրդը Երուսաղեմը այսօր իր տագնապների գլխավոր պատճառ չի համարում: Շատ ավելի սուր խնդիր է պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի ապագայի համար՝ Ադրբեջանի տարածքում հայկական անկլավի, որտեղ հիմա դաժան բախումներ են, որոնք կարող են հարմար առիթ դառնալ Թուրքիայի ռազմական միջամտության համար: Պատճառները տնտեսական ճգնաժամն ու թուրքական լիրայի անկումն են, որ Անկարան չի կարողանում կանգնեցնել, covid-19-ի տարածումը, որ արդեն 8,3 հազար մարդու կյանք է խլել: Անցած շաբաթ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Խոջան հասարակական քննադատության թիրախ դարձավ, երբ հայտարարեց, որ իր նախարարությունը չի հաղորդում կորոնավիրուսով վարակվածների մասին, այլ հաղորդում է միայն բուժվողների թիվը: «Сovid-19-ի ամեն դեպք չէ, որ կորոնավիրուսով հիվանդ է»՝ հայտարարել է Ֆահրեդին Խոջան: Նրա խոսքերը հաստատեցին կասկածները, որ Թուրքիան չի հրապարակում հիվանդների ճշգրիտ թիվը, որ ցույց տա իր հաջողությունները հիվանդության դեմ պայքարում: Ընդդիմության հրապարակած թվերը վկայում են, որ կորոնավիրուսով վարակվածերի թիվը երկու անգամ մեծ է առողջապահության նախարարության հրապարակած թվերից: Սեպտեմբերի 10-ին ընդդիմությունը հաղորդեց covid-19-ի 29377 դրական տեստերի մասին, նախարարությունը նույն օրը հաղորդեց վարակման 1512 նոր դեպքերի մասին: Էրդողանը չի կարող ցրել ընդդիմությանը, բայց կարող է վերակազմավորել Թուրքական բժշկական ասոցիացիան, որ շարունակում է քննադատել կառավարության քաղաքականությունը առողջապահության ասպարեզում: Հենց դա է հիմա փորձում անել նախագահի կոալիցիոն գործընկեր Դավլետ Բահչելին՝ Ազգայնական կուսակցության նախագահը: Բժշկական ասոցիացիայից ազառվելու փորձերից բացի՝ Բահչելին առաջարկել է նաև իր կարծիքով «անհրաժեշտ բարեփոխումներ», որոնց թվում են մահապատժի վերականգնումը, Գերագույն դատարանի ու Սահմանադրական դատարանի վերակազմավորումը: Էրդողանը հրապարակավ աջակցություն է հայտնել Բահչելիի առաջարկներին, հատկապես Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Թուրքիայում այդ դատարանի շուրջ պայքարը շատ նման է պայքարին, որ ծավալվում է Իսրայելում կառավարության ու Գերագույն դատարանի միջև՝ նույն պատճառներով:


Սեպտեմբերին Սահմանադրական դատարանը բեկանեց ցույցերի ու հանրահավաքների օրենքի այն կետը, որ «հանրահավաքներն ու շքերթները չեն կարող անցկացվել ներքաղաքային մայրուղիներում»: ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն քննադատեց Սահմանադրական դատարանի նախագահ Զուխտու Արսլանին. «Եթե դուք հայտարարում եք, որ մենք ազատ երկիր ենք, ձեզ պետք չէ ոստիկանության պաշտպանությունը: Եկեք տեսնենք՝ ինչպես աշխատանքի կհասնեք հեծանիվով: Պատրա՞ստ եք»: Ի պատասխան դատարանի ավագ դատավորներից մեկը՝ Էնգին Յիլդիրիմը համացանցում հրապարակեց իր լուսանկարը՝ ինչպես է երթևեկում հեծանիվով ու հիշեցրեց ՆԳ նախարարին, որ «դատավորները անկախ են և գործում են օրենքների ու Սահմանադրության համապատասխան: Իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերը պարտավոր են անհապաղ կատարել Սահմանադրական դատարանի որոշումները»: 3 ամիս առաջ Սահմանադրական դատարանը վճռեց, որ երկար ժամանակով (3 տարուց ավելի) քրդամետ Ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ Սալահետին Դեմիրթաշի բանտարկությունը գերազանցում է թույլատրելի ժամկետը և խախտում է նրա իրավունքները: Քրեական դատարանը, որ քննում է Դեմիրթաշի գործը, անտեսեց Սահմանադրական դատարանի վճիռը: Եթե բարեփոխումը, որին ձգտում է Էրդողանը և որը 2017-ին հավանություն է ստացել, իրականացվի, Գերագույն դատարանի բոլոր անդամները կփոխարինվեն, մեծ մասին նշանակելու է նախագահը: Իր հակառակորդներին վերջնականապես հաղթահարելու համար, կառավարությունը սկսեց կիրառել սոցիալական ցանցերի մասին օրենքը, որ միլիոնից ավելի օգատերեր ունեցող բոլոր պլատֆորմերին (ֆեյսբուք, թվիթեր, ինստագրամ) պարտավորեցնում է մի քանի ժամում պատասխանել կոնտենտի հեռացման բոլոր պահանջներին, որ կստացվեն տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների վերահսկման վարչությունից: Այդ օրենքը պարտավորեցնում է ինտերնետ պրովայդերներին պահպանել կայքերի հաճախելիության և նյութեր հանելու պատմությունը ու տեղեկությունը տրամադրել իշխանություններին: Այդ պահանջների չկատարումը կհանգեցնի մեծ տուգանքների, գովազդի կրճատման, միացման ալիքների թողունակության նվազման: Թուրքիան, որ մամուլի ազատության դասիչում 154-րդն է (180 երկրներից), պնդում է, որ նոր պահանջներն անհրաժեշտ են երկրի անվտանգության, մարդու արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության համար: Փաստորեն մենք այլ ընրություն չունենք, պետք է կիբեռտեխնոլոգիաների ու ազգային հարցերով նախարար Դավիդ Անսալեմին արագ ուղարկենք Անկարա՝ որակավորման բարձրացման դասընթաց անցկացնելու:
Զվի Բարել, Haaretz, Իսրայել


Հ.Գ. Ինչ սուրբ անմեղություն՝ Իսրայելը բնավ չի զարմանում, որ Էրդողանը հիմա էլ Երուսաղեմն է պահանջում, չի զայրանում, որ վարչապետ Բենյամին Նետանյահուն զինում է հայերի դեմ կռվող Ալիևին, բայց մտահոգված է թուրք օգտատերերի շահերով ու պատրաստ է թուրք պաշտոնյաների որակավորման դասընթացներ կազմակերպել: Եթե սա է հրեական իմաստնությունը, սա անբարոյականություն է ու կուրություն: Հրեաներն այդպես էլ չհասկացան բումերանգի վերադարձի օրենքը՝ սկսած Սինեդրիոնի որոշմամբ Հիսուսին խաչելուց մինչև մեր օրերը, թեև իրենց պատմության մեջ նույնիսկ զրկված էին Երուսաղեմ ոտք դնելու իրավունքից, հոլոքոստով անցան ու պետություն վերականգնեցին: Մերկ շահի վրա կառուցված քաղաքականությունը միշտ փլուզվում է, երբ փոխվում է շահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ