Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռուս-թուր­քա­կան բա­խու­մը գնա­լով դառ­նում է ա­վե­լի հա­վա­նա­կան

Ռուս-թուր­քա­կան բա­խու­մը գնա­լով դառ­նում է ա­վե­լի հա­վա­նա­կան
06.10.2020 | 00:33

Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան շատ ա­րագ պա­տաս­խա­նե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ան­հա­պաղ դա­դա­րեց­նե­լու և բա­նակ­ցու­թյուն­ներն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի վեր­սկ­սե­լու ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի, ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի հոկ­տեմ­բե­րի 1-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ ար­ված կո­չին:


«Մենք Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րին կոչ ենք ա­նում ան­հա­պաղ ստանձ­նել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ բա­րեխղ­ճո­րեն և ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման պար­տա­վո­րու­թյու­նը»,- նշ­ված է Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ։
Հենց այդ նույն ժա­մա­նակ, ինչ­պես նաև ե­ռյա­կի հայ­տա­րա­րու­թյա­նը հա­ջոր­դած բո­լոր օ­րե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ ե­րեք եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյա­նը պա­տաս­խա­նեց ու պա­տաս­խա­նում է Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին և տար­բեր բնա­կա­վայ­րե­րի խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին հասց­վող հր­թի­ռահ­րե­տա­նա­յին ու ռմ­բա­յին հար­ված­նե­րով` սպա­նե­լով, հաշ­մե­լով, վի­րա­վո­րե­լով Ար­ցա­խում գտն­վող­նե­րին, պատ­ճա­ռե­լով բա­զում ա­վե­րա­ծու­թյուն­ներ:
Ըն­դգ­ծենք, որ Ար­ցա­խի ՊԲ-ն նույն ըն­թաց­քում մղել ու մղում է պաշտ­պա­նա­կան մար­տեր, ին­չը, ան­կախ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից, չի կա­րող չա­նել: ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ար­դեն իսկ հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է հանձ­նա­ռու լի­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­մա­կար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը: Մենք շա­րու­նա­կե­լու ենք վճ­ռա­կա­նո­րեն հա­կա­դար­ձել Ար­ցա­խի դեմ այս ագ­րե­սիա­յին` միա­ժա­մա­նակ պատ­րաստ լի­նե­լով աշ­խա­տե­լու ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի հետ՝ 1994-1995 թթ. հա­մա­ձայ­նագ­րե­րի վրա հիմն­ված հրա­դա­դա­րի ռե­ժի­մի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ»:


Ւսկ ի՞նչ է ա­սել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ան­հա­պաղ դա­դա­րեց­նե­լու առն­չու­թյամբ: Իլ­համ Ա­լիևը հա­վաս­տել է, որ իր զին­վո­րա­կան­նե­րը կշա­րու­նա­կեն մար­տե­րը, քա­նի դեռ հայ­կա­կան զոր­քե­րը լիո­վին դուրս չեն ե­կել Ղա­րա­բա­ղից:
«Ե­թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կա­տա­րի այդ պա­հան­ջը, մար­տերն ու ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը կդա­դա­րեն և տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն կհաս­տատ­վի»,- ա­սել է նա վի­րա­վոր զին­վոր­նե­րին այ­ցե­լե­լիս:


Այս­պի­սով Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ա­սել է այն, ինչ Թուր­քիա­յի ա­ռաջ­նորդ Էր­դո­ղա­նը, և ա­ռա­ջադ­րել է մի պայ­ման ու պա­հանջ, ո­րի կա­տա­րու­մը հայ­կա­կան կող­մից բա­ցառ­ված է, և ինքն էլ այդ մա­սին նա­խա­պես քաջ գի­տե: Այ­սինքն` Ադր­բե­ջա­նը նպա­տակ ու­նի շա­րու­նա­կե­լու պա­տե­րազ­մը, քա­նի դեռ առն­վազն չի օ­կու­պաց­րել ողջ Ար­ցա­խը: Դա նաև Ադր­բե­ջա­նին այս օ­րե­րին շուր­ջօ­րյա ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րող Թուր­քիա­յի պա­հանջն է:
Պա­րո­նայք Պու­տի­նի, Թրամ­փի և Մակ­րո­նի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քել է նաև Թուր­քիան: Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հոկ­տեմ­բե­րի 1-ին ե­լույթ ու­նե­նա­լով Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նում` Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վում, ըստ էու­թյան, քն­նա­դա­տել է Ղա­րա­բա­ղում կրա­կը դա­դա­րեց­նե­լու միջ­նորդ­նե­րի ջան­քե­րը։
«Ա­նըն­դու­նե­լի է, երբ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը կրա­կի դա­դա­րե­ցում է պա­հան­ջում, նախ պետք է պա­հան­ջի, որ հա­յե­րը դուրս հա­նեն զոր­քերն Ադր­բե­ջա­նից,- Azatutyun.am-ի տե­ղե­կաց­մամբ, Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րել է Էր­դո­ղա­նը` շա­րու­նա­կե­լով, - հաշ­վի առ­նե­լով, որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ ե­րեք եր­կր­նե­րը` ԱՄՆ-ը,Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան, մո­տա­վո­րա­պես 30 տա­րի բա­նակ­ցում են այդ խն­դի­րը, ա­ռա­ջին հեր­թին ա­նըն­դու­նե­լի է, որ նրանք հրա­դա­րար են փնտ­րում վեր­ջին բա­ցա­սա­կան զար­գա­ցու­մնե­րի ֆո­նին, որ ջրի ե­րես դուրս ե­կան այս օ­րե­րին, բայց ե­թե ինչ-որ բան ցան­կա­լի է, ա­պա լու­ծում գտ­նե­լու հա­մար զավ­թիչ­նե­րը պետք է հե­ռա­նան այս հո­ղե­րից»։


Էր­դո­ղա­նը ևս մեկ ան­գամ հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիան կանգ­նած է ադր­բե­ջան­ցի եղ­բայր­նե­րի կող­քին` ա­սե­լով, թե տևա­կան խա­ղա­ղու­թյան ճա­նա­պար­հը հա­յե­րի հե­ռա­ցումն է «գրա­ված ադր­բե­ջա­նա­կան» յու­րա­քան­չյուր թիզ հո­ղից, իսկ «Թուր­քիա­յին զր­պար­տե­լու մշ­տա­կան փոր­ձե­րը չեն փր­կի Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը»: Պա­րո­նայք Պու­տի­նի, Թրամ­փի և Մակ­րո­նի հայ­տա­րա­րու­թյանն Ադր­բե­ջա­նի, թերևս նաև Թուր­քիա­յի պա­տաս­խանն ու­նե­ցավ շա­րու­նա­կա­կան բնույթ: Հի­շյալ նա­խա­գահ­նե­րին ուղղ­ված յու­րօ­րի­նակ հա­ղոր­դագ­րու­թյուն կա­րե­լի է հա­մա­րել օ­րերս ՀՀ տա­րածք չորս ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ուղ­ղոր­դու­մը (Ադր­բե­ջա­նից օդ բարձ­րա­ցած ու Հա­յաս­տա­նի օ­դա­յին տա­րածք ներ­խու­ժած թշ­նա­մու ԱԹՍ-նե­րը հայ­տն­վել են Կո­տայ­քի և Գե­ղար­քու­նի­քի մար­զե­րի եր­կն­քում և ոչն­չաց­վել Հա­յաս­տա­նի ՀՕՊ ու­ժե­րի կող­մից), ինչ­պես նաև Վար­դե­նիս քա­ղա­քին ու շր­ջա­կա գյու­ղե­րին հասց­ված հր­թի­ռահ­րե­տա­նա­յին հար­ված­նե­րը:
Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­նե­րի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը շա­րու­նա­կեց պա­տաս­խա­նել նաև «Սմերչ», «Պո­լո­նեզ», «Կա­սիր­գա» հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րով հար­վա­ծե­լով Ստե­փա­նա­կերտ, Հադ­րութ, Շու­շի քա­ղաք­նե­րին, օգ­տա­գոր­ծե­լով ար­կե­րի կամ հր­թիռ­նե­րի` մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քով հատ­կա­պես քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան և բնա­կե­լի հատ­ված­նե­րի հան­դեպ կի­րա­ռե­լու ա­ռու­մով ար­գել­ված կա­սե­տա­յին մար­տագլ­խիկ­ներ: Ար­դյուն­քում կան զո­հեր ու բազ­մա­թիվ վի­րա­վոր­ներ նաև քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց շր­ջա­նում: Ա­վե­լին. Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ն Ար­ցա­խում թի­րա­խա­վո­րել է են­թա­կա­ռուց­վածք­նե­րը. ար­կով հար­վա­ծել ՀՀ-ն և Ար­ցա­խը կա­պող Հա­կա­րի գե­տի կամր­ջին:


Ա­հա սրա՛նք են պա­րո­նայք Պու­տի­նի, Թրամ­փի և Մակ­րո­նի` եր­կու կող­մե­րին հա­վա­սա­րա­պես ուղղ­ված կո­չին և «ա­նա­տամ» հայ­տա­րա­րու­թյանն Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի տված ու վերևում դեռ ոչ ամ­բող­ջա­կա­նո­րեն ներ­կա­յաց­ված պա­տաս­խան­նե­րը: Հաս­կա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի այս նա­խա­պայ­ման­նե­րի դեպ­քում պա­տե­րազ­մը եր­կար է շա­րու­նակ­վե­լու:
Իր հեր­թին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հոկ­տեմ­բե­րի 2-ին ա­սաց, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում զի­նա­դա­դա­րի պայ­մա­նը Թուր­քիա­յի դուրս գալն է Հա­րա­վա­յին Կով­կա­սից: Սա մի պայ­ման է, որ Թուր­քիան, քա­նի դեռ ջախ­ջա­խիչ հար­ված չի ստա­ցել Ռու­սաս­տա­նից, հնա­րա­վոր այլ զար­գա­ցում­նե­րի դեպ­քում չի կա­տա­րի: «Միայն ու միայն հաղ­թա­նակն է այն ա­վար­տը, որ մենք պատ­կե­րաց­նում ենք այս պայ­քա­րի վեր­ջում»,- հոկ­տեմ­բե­րի 3-ին ու­ղեր­ձով դի­մե­լով ժո­ղովր­դին, հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը:


Այս­պի­սով Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան զի­նա­դա­դա­րի կամ պա­տե­րազ­մի ա­վար­տի հա­մար ա­ռա­ջադ­րել են ա­նըն­դու­նե­լի և ա­նի­րա­կա­նա­նա­լի նա­խա­պայ­ման­ներ ու պա­հանջ­ներ, ա­նի­րա­կա­նա­նա­լի է նաև Փա­շի­նյա­նի ա­ռա­ջադ­րած հի­շյալ նա­խա­պայ­մա­նը` Թուր­քիա­յի դուրս գա­լը Հա­րա­վա­յին Կով­կա­սից, բա­ցա­ռու­թյամբ այն դեպ­քի, երբ Թուր­քիան ուղ­ղա­կի ստիպ­ված կլի­նի դա ա­նել` ջախ­ջա­խիչ հար­ված ստա­նա­լով Ռու­սաս­տա­նից:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևն օ­րերս, դա­տե­լով ա­մե­նից, հեր­թա­կան ան­գամ, ըստ էու­թյան, մեր­ժել է Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նորդ Է­մա­նուել Մակ­րո­նի` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում զի­նա­դա­դար հաս­տա­տե­լու կո­չը: Կա­րե­լի է են­թադ­րել, որ մեր­ժել է քա­ղա­քա­վա­րի կեր­պով, դիա­նա­գի­տո­րեն ու խո­րա­ման­կո­րեն, և ա­մե­նա­կարևո­րը` գործ­նա­կա­նում:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կայ­քի տե­ղե­կաց­մամբ, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րոնն Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ Իլ­համ Ա­լիևի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում կոչ է ա­րել զի­նա­դա­դար հաս­տա­տել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում:


«Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը, մտա­հո­գու­թյուն հայտ­նե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան շփ­ման գծում շա­րու­նակ­վող մար­տե­րի կա­պակ­ցու­թյամբ, կոչ է ա­րել վե­րա­կանգ­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը և շուտ վա­րել բա­նակ­ցու­թյուն­ներ», - նշ­ված է կայ­քում հրա­պա­րակ­ված հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Ա­լիևը Մակ­րո­նի հետ զրույ­ցում Հա­յաս­տա­նին մե­ղադ­րել է Ադր­բե­ջա­նի բնա­կա­վայ­րե­րը հրե­տա­կո­ծե­լու մեջ, ո­րի ար­դյուն­քում, ըստ Մակ­րո­նին նրա ա­սա­ծի, զոհ­վել է 19 խա­ղաղ բնա­կիչ, ա­վե­լի քան 60-ը վի­րա­վոր­վել: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը Ղա­րա­բա­ղում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման հա­մար ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դրել է Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան վրա:
Ա­վե­լի վաղ ֆրան­սիա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը` France24.com-ը, հայտ­նել էր, որ «Բա­քուն և Երևա­նը ան­տե­սում են կրա­կը դա­դա­րեց­նե­լու մի­ջազ­գա­յին ա­ճող ճն­շու­մը՝ մտա­վա­խու­թյուն ա­ռա­ջաց­նե­լով, որ հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է վե­րա­ճել հա­մա­տա­րած պա­տե­րազ­մի և ներգ­րա­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին տե­րու­թյուն­նե­րի, ինչ­պի­սիք են Թուր­քիան և Ռու­սաս­տա­նը»: Դժ­վար չէ հաս­կա­նալ, որ ֆրան­սիա­կան լրատ­վա­մի­ջո­ցի նշած մտա­վա­խու­թյու­նը բնավ էլ ա­նի­րա­կան չէ:
Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նե­լով, որ «ա­նօ­րի­նա­կան զին­ված խմ­բա­վո­րում­նե­րի մար­տիկ­ներ, այդ թվում՝ Սի­րիա­յից և Լի­բիա­յից, ու­ղարկ­վում են հա­կա­մար­տու­թյան գո­տի», խոր մտա­հո­գու­թյուն է հայտ­նել այդ կա­պակ­ցու­թյամբ, սա­կայն իր զին­ված ու­ժե­րը դեռ գոր­ծի չի դրել մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ, ինչ­պես Սի­րիա­յում:


Կար­ծում ենք, Ռու­սաս­տա­նի կող­մից նրանց շան­սա­տակ ա­նե­լու ժա­մա­նա­կը դեռ կգա` նկա­տի ու­նե­նա­լով, որ գնա­լով ա­վե­լի է մե­ծա­նում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի հետ Ոու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րի բախ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի և մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման դեպ­քում հի­շյալ բա­խումն այլևս ան­խու­սա­փե­լի կլի­նի: Հա­յաս­տա­նը կդի­մի նաև ՀԱՊԿ-ին, և նշ­ված կազ­մա­կեր­պու­թյու­նը, առն­վազն ՀԱՊԿ-ում Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի զին­ված ու­ժե­րը կկա­տա­րեն ՀԱՊԿ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:


«Մենք, ան­շուշտ, շատ մոտ ենք լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ տես­նե­լուն, հնա­րա­վոր է նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բով», - France24.com-ին ա­սել է Մի­ջազ­գա­յին ճգ­նա­ժա­մա­յին խմ­բի ան­դամ Օ­լե­սյա Վար­դա­նյա­նը, և, կար­ծում եմ, չի սխալ­վել:
Հոկ­տեմ­բե­րի 3-ին «Ին­տեր­ֆաք­սը» հղում կա­տա­րե­լով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան աղ­բյուր­նե­րից մե­կին, հայտ­նեց, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նի ողջ եր­կայն­քով գրանց­վել են Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի և մեր­ձա­վո­րարևե­լյան մի շարք եր­կր­նե­րից վարձ­կան­նե­րի կեն­դա­նի ու­ժի և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի կու­տա­կում­ներ:
«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան սահ­մա­նի ողջ եր­կայն­քով նկատ­վել են Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կեն­դա­նի ու­ժի և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի կու­տա­կում­ներ, ինչ­պես նաև Թուր­քիա­յից, Պա­կիս­տա­նից, Սի­րիա­յից, Լի­բիա­յից Ադր­բե­ջան ժա­մա­նած վարձ­կան­ներ և մի­ջազ­գա­յին հայտ­նի ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»,- ա­սել է աղ­բյու­րը:
Չեմ կար­ծում, թե վե­րոն­շյալ կու­տա­կումն ըն­դա­մե­նը նպա­տակ ու­նի Հա­յաս­տա­նին սպառ­նա­լու, վա­խեց­նե­լու: Մենք, ի­հար­կե, վա­խե­ցո­ղը չենք, բայց պետք է պատ­րաստ լի­նենք ցան­կա­ցած պա­հի ՀՀ-ի վրա թշ­նա­մու հար­ձակ­մա­նը` նկա­տի ու­նե­նա­լով, որ Ադր­բե­ջա­նի ԶՈՒ և մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի վե­րը նշ­ված շարժն ու կու­տա­կումն ու­նեն ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան նպա­տակ­ներ:
«Վլա­դի­միր Պու­տի­նը և Է­մա­նուել Մակ­րո­նը կոչ են ա­նում պա­տե­րազ­մող կող­մե­րին ամ­բող­ջու­թյամբ և որ­քան հնա­րա­վոր է շուտ դա­դա­րեց­նել կրա­կը, նվա­զեց­նել լար­վա­ծու­թյու­նը և ցու­ցադ­րել ա­ռա­վե­լա­գույն զսպ­վա­ծու­թյուն»,- հայտ­նել է Կրեմ­լը:


Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը ԽՍՀՄ եր­կու նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ ա­ռան­ձին հե­ռա­խո­սազ­րույց­նե­րում հաս­տա­տել է հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու Մոսկ­վա­յի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, սա­կայն, ինչ­պես գրել է France24.com-ը, «ղե­կա­վար­նե­րից ոչ մե­կը բա­նակ­ցու­թյուն­նե­րի պատ­րաս­տա­կա­մու­թյան նշան­ներ ցույց չտ­վեց:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը հա­վաս­տեց, որ իր զին­վո­րա­կան­նե­րը կշա­րու­նա­կեն մար­տե­րը, քա­նի դեռ հայ­կա­կան զոր­քե­րը լիո­վին դուրս չեն բեր­վել Ղա­րա­բա­ղից»:
Ի՞նչ է լի­նե­լու հե­տո: Այս հար­ցը շա­տերն են ինձ տա­լիս, և ինքս եմ ինձ տա­լիս: Բո­լո­րիս է հե­տաք­րք­րում այս հար­ցի պա­տաս­խա­նը: Գի­տեմ, հաս­կա­նում եմ` կան­խա­տե­սումս, մեղմ ա­սած, հա­ճե­լի չի լի­նե­լու ըն­թեր­ցող­նե­րին:
Դա­տե­լով ա­մե­նից, Ա­լիևը և Թուր­քիան ա­ռա­ջի­կա­յում էլ չեն հար­գե­լու ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ և աշ­խար­հի հզոր պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի` պա­րո­նայք Պու­տի­նի, Թրամ­փի և Մակ­րո­նի հի­շյալ կո­չը, շա­րու­նա­կե­լու են ի­րենց լկ­տի վե­րա­բեր­մուն­քը, և պա­տե­րազ­մը եր­կա­րե­լու է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով: Ե­թե, ի­հար­կե, Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի կող­մից միաս­նա­բար կոշտ պատ­ժա­մի­ջոց­ներ չկի­րառ­վեն Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նկատ­մամբ: Իսկ կկի­րա­ռե՞ն, ի՞նչ եք կար­ծում… Ան­ձամբ չեմ բա­ցա­ռում, բայց հա­մա­րում եմ քիչ հա­վա­նա­կան: Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը թերևս հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կատ­վու­թյան տի­րա­պե­տե­լով է օ­րերս ա­սել, որ մեզ անհ­րա­ժեշտ է պատ­րաստ­վել եր­կա­րատև պա­տե­րազ­մի:


Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի վեր­ջին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և նկր­տում­նե­րը, այդ թվում նաև Ռու­սաս­տա­նի հա­մար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ևս մեկ զգա­յուն կե­տի` Սի­րիա­յի առն­չու­թյամբ, տա­նում են հենց ռուս-թուր­քա­կան բախ­ման: Interfax.ru-ի տե­ղե­կաց­մամբ, «Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ ե­թե այն եր­կր­նե­րը, ո­րոնք խոս­տա­ցել են վերջ տալ Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող գո­տի­նե­րին, չպա­հեն ի­րենց խոս­քը, Ան­կա­րան կգոր­ծի ինք­նու­րույն»:
Էր­դո­ղա­նի խոս­քով ՝ «Ան­կա­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ձա­խո­ղե­ցին Թուր­քիա­յի հա­րա­վա­յին սահ­մա­նի եր­կայն­քով «ա­հա­բեկ­չա­կան մի­ջանցք» ստեղ­ծե­լու ծրագ­րե­րը, իսկ Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը կշա­րու­նա­կեն ջան­քեր գոր­ծադ­րել այս տա­րա­ծաշր­ջա­նում լիա­կա­տար անվ­տան­գու­թյան հաս­նե­լու հա­մար»:


Էր­դո­ղանն «ա­հա­բե­կիչ­ներ» ա­սե­լով քր­դե­րին նկա­տի ու­նի, և Ռու­սաս­տա­նը նկա­տի ու­նի` ա­սե­լով, որ այն եր­կր­նե­րը, ո­րոնք խոս­տա­ցել են վերջ տալ Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող գո­տի­նե­րին, չեն պա­հում ի­րենց խոս­քը: Այդ կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­յաց­նե­լով ինք­նու­րույն գոր­ծե­լու սպառ­նա­լիք, Էր­դո­ղա­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա­յիս ծանր ու լար­ված ի­րա­վի­ճա­կում հեր­թա­կան մար­տահ­րա­վերն է նե­տել Պու­տի­նին և Ռու­սաս­տա­նին: Կար­ծում եմ, Ռու­սաս­տա­նի հետ բա­խումն այս ան­գամ Թուր­քիա­յի հա­մար կլի­նի կոր­ծա­նա­րար` լի­նի դա Սի­րիա­յի, թե հատ­կա­պես, Հա­յաս­տա­նի առն­չու­թյամբ:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ