Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Covid-19-ի բուժումը հակամարմինների օգնությամբ

Covid-19-ի բուժումը հակամարմինների օգնությամբ
12.05.2020 | 11:14

Ամբողջ աշխարհի գիտնականները հիմա փորձում են գտնել Covid-19-ի բուժման միջոցները կամ մշակել պատվաստանյութ, որը թույլ կտար թուլացնել կարանտինը՝ ներառյալ սոցիալական տարածությունը: Մարդկությանը կորոնավիրուսից փրկելու թեկնածու գիտնականները համարում են լամային: Cell-ում հրապակարված հետազոտության համաձայն՝ հիվանդության նկատմամբ հաղթանակի բանալին կարող է լինել լամաների արյան մեջ: Գիտնականները կարողացել են մշակել հակամարմիններ, որոնք ի զորու են չեզոքացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը, որ հարուցում է Covid-19-ը: Շրջափակելով փշերը, որոնցով վիրուսը թափանցում է բջիջի մեջ, հակամարմինները կարող են կանգնեցնել վարակի տարածումը: Հիմա փորձեր են արվում ծովախոզուկների վրա, և հաջողության դեպքում այդ մեթոդը կարող է հիվանդանոցներում կիրառվել մեկ տարուց: 2016-ին լամաների արյան մեջ հակամարմինները սկսել է ուսումնասիրել Ինդիանայի նահանգի Նոտր Դամ մասնավոր համալսարանի շրջանավարտ Դենիել Ռեպը: Նա ցանկացել է ուսումնասիրել ազդեցությունը երկու այլ կորոնավիրուսների վրա SARS-CoV (որ հարուցում է ատիպիկ պնևմոնիա) և MERS-CoV (որ հարուցում է մերձավորարևելյան օդակաթիլային սինդրոմ): Դենիել Ռեպն իր գլխավոր նպատակը համարում էր բակտերիաների, սնկերի, այլ վնասատուների արտադրած սպիտակուցների ուսումնասիրությունը, բայց ոչ նա, ոչ McLellan Lab-ի գործընկերները չէին կարող ենթադրել, որ ուսումնասիրությունը պահանջարկված կլինի արդեն հիմա:
Մեծամասամբ դա հնարավոր դարձավ՝ շնորհիվ Վինտեր անունով չորսամյա լամայի: 2016-ին նրան 6 շաբաթ ներարկվել են SARS-CoV-ի ու MERS-CoV-ի վնասազերծված սպիտակուցներ: Գիտնականները հետևում էին լամայի օրգանիզմում առաջացած հակամարմիններին ու վերցնում էին նրանք, որ կարող էին չեզոքացնել այս կամ այն վիրուսը: Վինտերը մինչև հիմա ողջ է:


Ուղտանմանները (լամաները, ալպակներն ու ուղտերը) օգտակար առանձնահատկություն ունեն՝ երբ նրանց իմունային համակարգը հայտնաբերում է «օտարի», կենդանին երկու տիպի հակամարմին է արտադրում: Առաջինը շատ է հիշեցնում մարդու հակամարմինները, մյուսը շատ ավելի փոքր մասնիկներ, որ նաև անվանվում են նանոմարմիններ (կամ հակամարմիններ ծանր շղթաներից): Ուսումնասիրությունը, որ անցկացվում է Տեխասի նահանգի Օստինի համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, Գենտի համալսարանի հետ, Ռեպն ու նրա գործընկերները ստեղծել են հակամարմին, որ ի վիճակի է շրջափակել Covid-19 հարուցող կորոնավիրուսը՝ շղթայվելով նրա թագի փշանման սպիտակուցներին:


«Հակամարմինը միանում է փշին՝ թույլ չտալով միանալ բջիջին ու կանխելով ներթափանցումը, այդպիսով՝ չեզոքացնում է վիրուսը»՝ պատմել է Ռեպը: Նա հավելել է, որ այդ հակամարմինը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում որովհետև կարող է չեզոքացնել երկու վիրուսն էլ՝ և SARS-CoV-ը և SARS-CoV-2-ը: Հետազոտողների խոսքով՝ ապագայում այդ հակամարմինները կարելի է օգտագործել Covid-19-ով հիվանդների բուժման համար ինգալյացիայի միջոցով, նաև վարակված մասերը մշակելու: Նոր մեթոդը առաջարկվում է օգտագործել բացառապես թերապիայի համար՝ հազիվ թե կարող է փոխարինել պատվաստանյութին, որովհետև երկարաժամկետ պաշտպանություն չի ապահովում: «Մարդուն վարակից պաշտպանելու համար անհրաժեշտ է հնարավոր վարակումից 1-2 ամիս առաջ պատվաստել: Այդ թերապիայի օգնությամբ դուք ապահովում եք մարդուն պաշտպանական հակամարմիններով ուղղակի, և նա անընկալունակ է դառնում վարակի նկատմամբ պատվաստումից հետո: Հակամարմինները կարելի է օգտագործել արդեն հիվանդ մարդկանց բուժելու համար, որպեսզի թեթևացվի հիվանդության ընթացքը»՝ Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Մակլելանի խոսքերն է մեջբերել Laboratory Equipment գիտական կայքը:
BBC


Հ.Գ. Հակամարմիններով կարոնավիրուսի դեմ պայքարի այլ փորձեր էլ են արվել: Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր կենսաբանական հետազոտությունների ինստիտուտում արված հետազոտությունների մասին: Ստացված հակամարմինները մոնոկլոնալ են (իմա՝ մեկ բջիջի կլոնից են), անալոգներ չունեն և պարունակում են հնարավոր վտանգավոր սպիտակուցների նվազագույնը: Մշակումը հասցրել են տեստավորել լաբորատոր պայմաններում, ստացված հակամարմինները հաջողությամբ չեզոքացրել են նոր կորոնավիրուսի մասերը: Բայց այդ հակամարմինները ևս չեն կարող պատվաստանյութին փոխարինել: Այս համակարմինների հիմքով Իսրայելում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոց ստեղծել, որի սերտիֆիկացումը կպահանջի կլինիկ փորձարկումներ, գիտնականները խոստանում են, որ պանդեմիայի պայմաններում այդ գործընթացը կարող է կրճատվել մինչև մի քանի ամիս: Լամաները, թե մոնոկլոնալ հակամարմինները, էբոլայի, ՍՊԻԴ-ի, մալարիայի բուժման համար կիրառվող դեղերը՝ գիտնականները բոլոր հնարավոր ու անհնար միջոցները փորձարկում են կորոնավարակի դեմ՝ ժամանակի ոչ թե սղության, այլ չգոյության պայմաններում՝ ամեն օր կորոնավիրուսից ու կորոնավիրուսի հարուցած հիվանդություններից դեռ հազարավոր մարդիկ մեռնում են աշխարհում, ընդհանուր վարակվածների թիվն էլ չի նվազում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ