Կորոնավիրուսի պանդեմիան անցնում է շատ ավելի թեթև, քան ենթադրվում էր, կարանտինը թույլ է տալիս նվազեցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հայտարարել են իսրայելցի բժիշկները՝ РИА Новости-ին հարցազրուցում: «Նույնիսկ եթե դուք հիվանդացել եք կորոնավիրուսով, աշխարհի վերջը չէ: Այդ հիվանդությունը դեպքերի 84% -ում անցնում է թեթև, մարդկանց մի մասը նույնիսկ չի իմանում, որ հիվանդ է եղել: 16 %-ի համար է միայն ծանր հիվանդություն, 2- 5%-ը, գուցե, կարիք զգան թոքերի օդափոխության ապարատի: Մահացության տոկոսներն այնպիսին չեն, որ Չինաստանի Հուբեյ նահանգում էին: Համաճարակաբանության տեսակետից այս հիվանդությունը շատ ավելի է թուլացել, քան սկզբում էր»՝ ասել է Իսրայելի Շիբա Թել ա Շոմեր կլինիկ կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Աֆեկ Առնոնը: Իսրայելում երեքշաբթի վարակակիները 324-ն էին, 5-ը ծանր վիճակում էին: Էպիդեմիայի սկզբից Շիբա հիվանդանոցը դարձել է հիմնական կենտրոնը, որտեղ տասնյակ COVID-2019-ով հիվանդներ բուժվում են: «Շիբան առաջին բժշկական կենտրոնն էր, որտեղ ստեղծվել է ազգային կենտրոն կորոնավիրուսով հիվանդների համար: Մենք կառուցել ենք հիվանդանոցի սահմաններից դուրս, որ առանձնացնենք կորոնավիրուսով հիվանդներին մնացած պացիենտներից: Սկզբում սա կարանտինային կենտրոն էր Diamond Princess զբոսանավի ուղևորների համար, իսկ հիմա կորոնավիրուսով հիվանդների համար է: Հիմա այնտեղ կարող են 40 հիվանդներ բուժվել, այդ թվում՝ 4 տեղ կա ծանր հիվանդների համար»՝ պատմել է Առնոնը: Նրա խոսքով՝ հիմա հիվանդանոցում հատուկ մասնաշենք է կահավորվում ծանր հիվանդների համար: Հիվանդանոց եկած պացիենտները COVID-19-ի կասկածով, չեն շփվում այլ պացիենտների հետ: Նրանց համար առանձին ընդունարան կա, իսկ վերասարքավորված մասնաշենքերը հեռու են մյուս բաժանմունքներից: Կորոնավիրուսի հիմնական վտանգը պրոֆեսորը տեսնում է պատվաստանյութի բացակայության մեջ: Նրա կարծիքով՝ դա է հանգեցրել հիվանդության թռիչքին Իտալիայում, որտեղ համակարգը չհաղթահարեց աճող ծանրաբեռնվածությունը: «Իտալիայում միաժամանակ հիվանդացան չափազանց շատ մարդիկ, դա պիկն էր: Եվ առողջապահության համակարգը չկարողացավ նրանց հետ գլուխ հանել, թեպետ հիմնականում ուժեղ համակարգ է: Մենք ուզում ենք այդ հարցը լուծել կարանտինի օգնությամբ: Այդ պատճառով մարդիկ չպետք է անտեսեն կարանտինի կանոնները» գտնում է պրոֆեսորը: Կարանտինն առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու արդյունավետ միջոց է համարում նաև Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի տնօրեն, դոկտոր Աշեր Սալմոնը: «Կարանտինը կարևոր է, որ դանդաղեցվի էպիդեմիայի տարածման արագությունը: Մի կողմից մենք հնարավորություն կտանք հանգստանալ հիվանդանոցներին, մյուս կողմից՝ մոտենում ենք ամռանը: Մենք հույս ունենք, որ սա սեզոնային վարակ է և ամռանն ակտիվությունը կնվազի: Երրորդ՝ գուցե հայտվեն նոր դեղեր ու պատվաստանյութեր: Շատ կարևոր է հիվանդների ալիքը նվազեցնել հիմա»՝ գտնում է Աշեր Սալմոնը: Իսրայելի առողջապահության համակարգի ներկայացուցիչները զգուշացնում են, որ հիվանդների թվի կտրուկ աճի դեպքում կարանտինի պայմանները կարող են խստացվել, իսկ ռիսկի խմբում գտնվող տարիքով մարդիկ արդեն հիմա չպետք է դուրս գան տնից ու հայտնվեն մարդաշատ վայրերում՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
STMEGI.COM
Հ.Գ. Եգիպտոսի իշխանությունները մարտի 19-31-ը սահմանափակումներ են մտցրել երեկոյան և գիշերային ժամերին առևտրի կենտրոնների, սրճարանների, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների աշխատանքի վրա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Որոշումը չի ազդում հացաբուլկեղենի, մթերային խանութների, դեղատների, սուպերմարկետների վրա, ներառյալ՝ առևտրի կենտրոններում: Լոնդոնի մետրոպոլիտենը սահմանափակում է աշխատանքը՝ COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով՝ հայտարարել է լոնդոնյան տրանսպորտային օպերատոր TfL-ը: «Լոնդոնի ստորգետնյա մինչև 40 կայարաններ, որոնք տարանցման կետեր չեն այլ կայարանների համար, կփակվեն մինչև հետագա ծանուցումը», - ասվում է մամուլի հաղորդագրությանում: Մարտի 20-ից, «Waterloo & City» գիծն ամբողջությամբ կփակվի: «Ես հորդորում եմ լոնդոնցիներին օգտագործել հասարակական տրանսպորտը միայն արտակարգ իրավիճակների դեպքում»՝ ասել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: Կորոնավիրուսի դեմ պայքարում են՝ ըստ մենթալիտետի, գիտակցության և հասու միջոցների: Կամ՝ չեն պայքարում, ինչպես շվեդները: Հուսանք, որ ապրիլին իրավիճակ կփոխվի, երբ եղանակը տաքանա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ