Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պաշտոնական թվերը ընդամենը այսբերգի գագաթն են

Պաշտոնական թվերը ընդամենը այսբերգի գագաթն են
14.03.2020 | 12:14

Ներդրողների վախը կորոնավիրուսի տարածումից հանգեցրել է արժեթղթերի շուկայում գնանկման ամբողջ շուկայում: Իշխանությունները ձեռնարկում են տնտեսության խթանման միջոցներ, որ բավարար չէ անկումը կանխելու համար: Արժեթղթերի շուկան Բրիտանիայում 10% անկում ունի՝ դա ամենասրընթացն է 1987-ից հետո: ԱՄՆ-ում կտրուկ ընկել են Dow Jones-ի և S&P 500-ի դասիչները, որ նույնպես վատագույն ցուցանիշն է 1987-ից հետո: ԱՄՆ-ի դաշնաին պահուստային համակարգը և Եվրոպայի Կենտրոնական բանկը իջեցրել են տոկոսադրույքները, բայց դա չի հուսադրել ներդրողններին:


Նյու Յորքի ֆոնդային բիրժայում հինգշաբթի կտրուկ անկումից հետո ժամանակավորապես կասեցվեց վաճառքը՝ մեկ շաբաթում երկրորդ անգամ: Երբ 15 րոպեից սակարակությունները վերսկսվեցին, արժեթղթերը շարունակեցին անկումը, որ մասամբ պատճառ դարձավ եվրոպական շուկաների անկումի: S&P 500-ի դասիչը ընկավ 9,5%-ով, Nasdaq –ինը՝ 9,4%ով:
Բրիտանական FTSE 100-ի դասիչի անկումը 160 միլիարդ ֆունտի կորստի պատճառ դարձավ: Ֆրանսիայում ու Գերմանիայում դասիչների անկումը 12% էր: ՙՇուկաները սահմանագծին են,-ասաց Նիլ Ուիլսոնը՝ Markets.com պորտալի ավագ վերլուծաբանը: - Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին է տնտեսության լիակատար կանգը, նույնիսկ՝ ժամանակավոր՚: Անկման պատճառ դարձավ և ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Եվրոպայի առաջ ԱՄՆ դռները փակելու մասին, որ հանգեցրեց զբոսաշրջային գործակալությունների բաժնետոմսերի սրընթաց անկման: Արժեթղթերի շուկաները փլուզվում են և Ասիայում: Ճապոնական Nikkei 225 դասիչը մեկ օրում կորցրեց 4,4%: Վերջին շաբաթներին համաշխարհային շուկաները կորցրել են 20% ավելին՝ համեմատած վերջին լավագույն ցուցանիշների հետ, որ հնարավոր ռեցեսիայի վկայություն է:
Դոմինիկ О' Կոնելի կարծիքով՝ Արևմուտքի կենտրոնական 3 բանկերը իրենց ամբողջ հզորությունը գործադրեցին կորոնավիրուսի պատճառով դանդաղած տնտեսական աճը վերականգնելու համար, բայց առանց մեծ հաջողության: Դիտորդները գուշակում են՝ ո՞ր նորությունները կարող են այդքան վախեցնել ներդրողններին, որ կենտրոնական բանկերը վերջին 10 օրերին բոլոր ջանքերը գործադրում են անկումը կասեցնելու համար: Տրեյդերների մեծ մասը գիտեր, որ կորոնավիրուսը հանգեցնելու է տնտեսական ցնցումների, իսկ արևմտյան շատ երկրներում կարող է ռեցեսիա սկսվել: Ներդրողներին կարող էր շոկի մատնել ԱՄՆ նախագահի՝ Եվրոպայի առաջ դռները փակելու որոշումը՝ հատկապես որոշման ընդունման ձևը՝ բանակցություններ չեն եղել: Թրամփն անսովոր շվարած էր, կարծես թե նրան էլ է պատել վիրուսի խուճապը: Թրամփը սկզբից հայտարարում էր, որ արգելքը տարածվում է բեռնափոխադրումների վրա, հետո ուղղեց ու ասաց, որ այդպես չէ: Սակայն բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է ուղևորատար ինքնաթիռների բեռնամասերով: Քաղաքացիական չվերթների բացակայությամբ բեռնափոխադրումները ևս կտրուկ կկրճատվեն, իսկ դա հարվածելու է արտահանողներին ու արտադրողներին Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում:
BBC


Հ.Գ. ԱՀԿ-ն չափազանց ուշացրեց վերջին 400 տարում 4-րդ պանդեմիայի հայտարարությունը՝ առողջապահության չինովնիկները միշտ չէ, որ իրենց տեղում են լինում ոչ միայն Հայաստանում: Փաստացի՝ կորոնավիրուսի կանխման ժամանակը կորսվեց անարդյունավետ կառավարման պատճառով, ու հիմա սկսվել է հաջորդ փուլը՝ տարածումը: Ամբողջ աշխարհով: Փորձագետները ընդունում են, որ վարակը անխուսափելի սփռվելու է ու բնակչության նորանոր հատվածներ է ընդգրկելու: Պաշտոնական թվերը ընդամենը այսբերգի գագաթն են, ու ոչ այն պատճառով, որ տվյալները թաքցվում են: Փորձը ցույց է տալիս, որ վարակվածների մեծ մասը հիվանդությունը թեթև է տանում, բժիշկների չի դիմում, բայց ամբողջ ընթացքում վարակիչ է: Ուստի 14-21 օրում ի հայտ են գալիս հարյուրավոր վարակվածները՝ այդպես եղավ Չինաստանում, Իրանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում…
Բրիտանիայում մոտավոր հաշվարկներով արդեն 5-10000 վարակվածներ կան: ՙՍա ամենածանր ճգնաժամն է առողջապահության ոլորտում մեր սերնդի համար՚՝ հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: ՙՇատ ընտանիքներում սիրելիներին կկորցնեն՝ մինչև համաճարակն ավարտվի՚՝ հավելեց նա: Համաճարակի պիկը Բրիտանիայում սպասում են 10-14 շաբաթից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ