Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Փետր­վար. Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թ­յուն չտ­վե­ցին լիո­վին ըմբռ­նե­լու Սի­րիա­յի խորհր­դա­րա­նի ո­րոշ­ման նշա­նա­կու­թ­յու­նը

Փետր­վար. Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թ­յուն չտ­վե­ցին լիո­վին ըմբռ­նե­լու Սի­րիա­յի խորհր­դա­րա­նի ո­րոշ­ման նշա­նա­կու­թ­յու­նը
06.03.2020 | 01:22
Հա­սա­րա­կու­թյու­նը հենց փետր­վա­րին ստա­ցավ թիվ եր­կու տագ­նա­պա­լի ա­հա­զան­գը, այն էլ՝ Ար­ցա­խից։ Մենք բո­լորս ազ­գո­վին, ինչ­պես ա­սում են, «հե­ղա­փո­խու­թյուն խա­ղա­ցինք», բայց որ Ար­ցախն էլ կա­րող էր «վա­րակ­վել այդ վի­րու­սով», դա անս­պա­սե­լի էր։ Բա­նը հա­սավ նրան, որ փետր­վա­րի սկզ­բին Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ն դի­մեց «Ադր­բե­ջա­նի հա­յազ­գի քա­ղա­քա­ցի­նե­րին»։ Ե­թե որևէ մե­կը մտա­ծում է, թե Բաք­վի ընտ­րա­կան կեղ­ծիք­նե­րի գլ­խա­վոր ֆաբ­րի­կան ի­րա­կա­նում դի­մել է ինչ-որ վար­կա­ծա­յին «Ադր­բե­ջա­նի հայ քա­ղա­քա­ցի­նե­րին», ա­պա ի­րա­պես սխալ­վում է։ Ոչ, Բաք­վում նկա­տի ու­նեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րին։ Եվ «դի­մու­մը հա­յե­րին» ե­ղել է այն պատ­ճա­ռով, որ Ա­լիևնե­րի կլա­նը փետր­վա­րի 9-ին նա­խա­տե­սում էր ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան «ընտ­րու­թյուն»։ Այդ բա­ռը չա­կերտ­նե­րի մեջ է վերց­ված, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նում եր­բեք ընտ­րու­թյուն չի ե­ղել, ե­ղել են միայն բե­մա­կա­նա­ցում­ներ, ներ­կա­յա­ցում­ներ։ Ի դեպ, այդ կեղծ ընտ­րու­թյունն ար­դեն ե­ղել է։ Ինչ­պես ա­սում են, «յու­ղի պես». ինչ­պես ու­զում էին Ա­լիևնե­րի ու Փա­շաևնե­րի կլան­նե­րը, այն­պես էլ ե­ղավ։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյանն այն օ­րե­րին մեկ­նա­բա­նել է Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­վում էր, որ «ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­րաստ են օ­րեն­սդ­րա­կան քայ­լեր ձեռ­նար­կե­լու, որ­պես­զի Ղա­րա­բա­ղի հա­յե­րը, ո­րոնք Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ են, մաս­նակ­ցեն փետր­վա­րի 9-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյա­նը»։ «Թվի­թե­րում» այդ ժա­մա­նակ Ար­տակ Բեգ­լա­րյա­նը գրել է. «Ես ապ­շած եմ այդ մե­ծա­հո­գու­թյու­նից։ Դրա փո­խա­րեն թող մտա­ծեն հա­յա­տյա­ցու­թյան մա­սին, երկ­րի ներ­սում մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան մա­կար­դա­կի մա­սին։ Հա­մոզ­ված եմ, որ ադր­բե­ջան­ցի­նե­րին կթույ­լատր­վի մաս­նակ­ցել Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին, ե­թե նրանք ստա­նան մեր քա­ղա­քա­ցիու­թյու­նը»։
Թվում է, թե վատ պա­տաս­խան չէ։ Ի­րա­կա­նում Ար­տակ Բեգ­լա­րյա­նի պա­տաս­խա­նը շատ հա­կա­հայ­կա­կան է։ Ա­հա թե ին­չու։ Որևէ «ադր­բե­ջան» չի ու­նե­ցել և չու­նի ո՛չ Ղա­րա­բաղ, ո՛չ Ար­ցախ։ Ա­ռա­վել ևս Ար­ցա­խի հա­յե­րը «Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ» չեն։ Ե՛վ Ադր­բե­ջա­նում, և՛ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցիու­թյան ինս­տի­տուտն ա­ռա­ջա­ցել է միայն 1991 թ. դեկ­տեմ­բե­րից հե­տո, երբ հայ­տա­րար­վել է ԽՍՀՄ-ի ինք­նա­լու­ծար­ման մա­սին։ Մինչ այդ Խոր­հր­դա­յին Միու­թյան ներ­սում կար միաս­նա­կան, հա­մա­խոր­հր­դա­յին քա­ղա­քա­ցիու­թյուն։ Չկար «Էս­տո­նիա­յի քա­ղա­քա­ցիու­թյուն» կամ «Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն» և այլն։ Բայց նույն 1991 թ. դեկ­տեմ­բե­րին Ար­ցախ-ԼՂՀ-ի ողջ տա­րած­քում հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վե կա­յա­ցավ ան­կա­խու­թյան մա­սին։ 29 տա­րի աշ­խար­հը գի­տի ան­կախ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը իր Սահ­մա­նադ­րու­թյամբ, իր քա­ղա­քա­ցիու­թյամբ։ Եվ ոչ մի հայ երբևէ չի դի­մել Բաք­վին, թե՝ «ինձ քա­ղա­քա­ցիու­թյուն տվեք»։ Գու­ցե մե՞նք չգի­տենք ինչ-որ բան մինչև հի­մա։ Գու­ցե Ար­ցա­խից ինչ-որ դա­վա­ճան սրի­կա, այ­նուա­մե­նայ­նիվ, դի­մե՞լ է Բաք­վին «քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նա­լու հա­մար»։ Ե­թե ոչ, ա­պա Ստե­փա­նա­կեր­տում ին­չու՞ ոչ մե­կը չի կանգ­նեց­րել Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ի ստա­խոս­նե­րին։ Ին­չու՞ Երևա­նում որևէ մե­կը կտ­րուկ պա­տաս­խան չտ­վեց ու տե­ղը չդ­րեց կո­յուն­լու (խո­յե­րի) ցե­ղի չափն ան­ցած հետ­նորդ­նե­րին։
Պա­րոն Բեգ­լա­րյա­նը պետք է ի­մա­նա, որ թուր­քե­րը կորց­րել են Ար­ցա­խում ապ­րե­լու բո­լոր ի­րա­վունք­ներն այն բա­նից հե­տո, երբ, ա­ռա­ջին, ան­տե­սե­ցին 1991 թ. դեկ­տեմ­բե­րի հան­րաք­վեն։ Երկ­րորդ, ի­րենց բո­լոր բնա­կա­վայ­րե­րը վե­րա­ծե­ցին կրա­կա­կե­տե­րի, ո­րոն­ցից կա­նո­նա­վո­րա­պես գն­դա­կո­ծում էին Ստե­փա­նա­կերտն ու Ար­ցախ-ԼՂՀ-ի մյուս քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը։ Այ­սինքն, թուր­քերն ի սկզ­բա­նե այն­պես են ի­րենց հետևից բո­լոր կա­մուրջ­ներն այ­րել, որ այժմ՝ 2020 թ., ոչ ոք, ան­գամ որ­պես են­թադ­րու­թյուն, չի կա­րող խո­սել Ար­ցախ թուր­քե­րի վե­րա­դառ­նա­լու, ա­ռա­վել ևս, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նա­լու և ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին։
Բայց կա նաև եր­րոր­դը, և այն տագ­նա­պա­լի ու ցա­վա­լի է հայ ազ­գի հա­մար, ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ ՀՀ-ի բնակ­չու­թյան։ Վա­ղուց Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ի կեղ­ծա­րար­նե­րը «դի­մում­ներ» չէին ուղ­ղել Ար­ցա­խի հա­յե­րին, և ա­հա «ժո­ղովր­դա­վա­րու­թյուն» խա­ղա­լու թուր­քա­կան «կր­կե­սը» վերս­կս­վել է։ Ո՞վ է մե­ղա­վոր։ Ի­րա­կա­նում այս հար­ցը ոչ թե հռե­տո­րա­կան է, այլ շատ կոշտ ու կոնկ­րետ։ Թշ­նա­մին սի­րում է օգտ­վել հա­յե­րի սխալ­նե­րից։ Միշտ այդ­պես է ե­ղել։ Ե­կեք միա­սին փոր­ձենք պա­տաս­խա­նել այն հար­ցին, թե ով է մե­ղա­վոր, որ Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ում Ա­լիևնե­րի կլա­նի խա­մա­ճիկ­նե­րը դար­ձյալ սկ­սել են ար­ծար­ծել այն միտ­քը, որ «Ղա­րա­բա­ղի հա­յե­րը, ո­րոնք Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ են», մաս­նակ­ցեն թուր­քե­րի ընտ­րու­թյա­նը։ Երևա­նից ո՞վ է «փո­խան­ցում կա­տա­րել» թուր­քե­րին, որ նրանք այդ­քան ոգևոր­վել են, Երևա­նում այդ ի՞նչ դա­վա­ճան է գոր­ծում ի շահ թուր­քե­րի և Ար­ցա­խի հա­յե­րի դեմ։ Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ են Ստե­փա­նա­կեր­տում գտն­վում մանր մար­դուկ­ներ, ո­րոնք (գու­ցե փո­ղի դի­մա՞ց) հա­մա­ձայ­նում են պաշ­տո­նա­կան Երևա­նի կեղ­տոտ խա­ղե­րը խա­ղա­լուն։ Ցա­վոք, Ար­ցա­խից տհաճ ա­նակն­կալ­նե­րը դրա­նով չվեր­ջա­ցան։ Փետր­վա­րին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցած ո­րոշ սա­կավ հաս­կա­նա­լի «քա­ղա­քա­կան հնարք­ներ» ու­ժե­ղաց­րին այն կաս­կած­նե­րը, որ Երևա­նի «հե­ղա­փո­խու­թյան» շնոր­հիվ այժմ Ար­ցա­խում էլ լի­քը ամ­բոխ կա, ո­րը հա­մա­ձայն է վա­ճառ­վե­լու։ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան կյան­քի փետր­վա­րի վեր­ջին տաս­նօ­րյա­կի ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­ներ տա­րա­կու­սանք ու զար­մանք են հա­րու­ցում։ Քա­նի որ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի պաշ­տո­նա­կան գրան­ցումն ա­վարտ­վել է փետր­վա­րի 25-ին, այժմ և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյու­նը հա­տուկ ու­շադ­րու­թյամբ է ըն­կա­լում Ստե­փա­նա­կեր­տից ե­կող նո­րու­թյուն­նե­րը։ Ինչ­պես հայտ­նի է, ընտ­րու­թյու­նը կկա­յա­նա մար­տի 31-ին։ Ա­հա այդ ֆո­նին ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նախ­կին հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ և Ար­ցա­խի հե­րոս Սամ­վել Բա­բա­յա­նը դա­տա­կան մար­մին­նե­րից մեր­ժում է ստա­ցել ոչ միայն վեր­ջին 10 տա­րում Ար­ցա­խում բնակ­ված լի­նե­լու մա­սին հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կանք տա­լու, այլև որ­պես նա­խա­գա­հի թեկ­նա­ծու գրանց­վե­լու ի­րա­վուն­քի մա­սին։
«Ճիշտն ա­սած, ես այդ­պի­սի շր­ջա­դարձ չէի սպա­սում, բայց, մյուս կող­մից, գե­նե­րալ Բա­բա­յա­նը, ո­րին զր­կել են ընտ­րար­շա­վին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քից, պետք է ա­ներ իր ընտ­րու­թյու­նը և պաշտ­պա­ներ գրանց­ված թեկ­նա­ծու­նե­րից որևէ մե­կին»,- ա­սել է Ար­ցա­խի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ար­ման Մե­լի­քյա­նը։ Եվ ա­հա Ար­ցա­խի հե­րո­սը հայ­տա­րա­րել է, որ պաշտ­պա­նե­լու է Մա­սիս Մա­յի­լյա­նին, ո­րը մինչև վեր­ջերս ԼՂՀ արտ­գործ­նա­խա­րարն էր։ Այ հենց դա կաս­կած­ներ է հա­րու­ցում։ Ընդ ո­րում, ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ, ինչ­պես ար­դա­րա­ցիո­րեն շա­տերն էին նշում և՛ Երևա­նում, և՛ Ստե­փա­նա­կեր­տում, Բա­բա­յա­նին պաշտ­պա­նում էին, այս­պես ա­սենք, հա­սա­րակ մար­դիկ, իսկ Մա­յի­լյա­նին՝ հիմ­նա­կա­նում զուտ մտա­վո­րա­կան­նե­րը։ Եվ այն հար­ցը, թե գե­նե­րա­լի պաշտ­պա­նու­թյու­նը կու­ժե­ղաց­նի՞ Մա­յի­լյա­նի դիր­քե­րը, այժմ ա­մե­նահ­րա­տապ­նե­րից է։ Առն­վազն՝ Ար­ցա­խում։ Կր­կին լսենք Ար­ման Մե­լի­քյա­նին։ Նա ա­սել է, որ շատ բան կախ­ված է լի­նե­լու նրա­նից, թե ինչ­պես են կազ­մա­կերպ­վե­լու ինչ­պես Մա­յի­լյա­նի, այն­պես էլ Բա­բա­յա­նի նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ­նե­րը. «Նրանց դա­շին­քը դեռ պետք է ձևա­վոր­վի և ա­պա­ցու­ցի իր կեն­սու­նա­կու­թյու­նը Ար­ցա­խի նա­խընտ­րա­կան կոշտ ի­րա­վի­ճա­կում»։
Բայց մենք զար­մա­ցած ենք այլ պատ­ճա­ռով։ Ար­դեն քա­նիցս տագ­նա­պա­լի վկա­յու­թյուն­ներ են ե­ղել, որ Հա­յաս­տա­նի ամ­բող­ջու­թյամբ «սո­րո­սա­կա­նու­թյամբ» հա­մակ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րը հույ­սեր են կա­պում Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան հետ։ Այն, որ դա կեղ­տոտ, ան­խո­հեմ բան է, դեռ մի կողմ թող­նենք։ Հա­յաս­տա­նի ԶԼՄ-ներն ար­դեն բազ­միցս են գրել, որ «քա­րո­զիչ­նե­րի» հան­ցա­վոր խմ­բի գոր­ծե­րը վա­րում է «սո­րո­սա­կան» ոմն Դա­նիկ Իո­նե­սյան։ Բե­րենք միայն «Գո­լոս Ար­մե­նիի» թեր­թի հայտ­նի լրագ­րող Մա­րի­նա Մկրտ­չյա­նի վկա­յու­թյու­նը։ Նա դեռ փետր­վա­րից ա­ռաջ բա­ցա­հայտ գրել է. «Այ­սօր Դա­նյան (նրան այդ­պես են ան­վա­նում ըն­կեր­նե­րը) ու­նի իր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րը մաս­նա­ճյուղ ու­նի Ար­ցա­խում։ Նա­խորդ տար­վա վեր­ջին Դա­նյան դար­ձավ Հան­րա­յին խոր­հր­դի (ո­րի ղե­կա­վա­րը մեկ այլ սո­րո­սա­կան Ստե­փան Սա­ֆա­րյանն է) ան­դամ։ Ա­մեն գոր­ծա­կալ ու­նի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Այ­սօր գաղտ­նիք չէ, որ Դա­նյա­յի վրա դր­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ընտ­րար­շա­վի վե­րահ­սկ­ման ա­ռա­քե­լու­թյու­նը»։ Մենք չենք հարց­նի, թե ին­չու Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց տա­րած­քից չեն վտա­րում Հա­յաս­տա­նի «սո­րո­սա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին», ե­թե գի­տեն, օ­րի­նակ, որ Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ի նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյանն իր մա­մու­լի ա­սու­լիս­նե­րից մե­կում խոս­տո­վա­նել է, որ «Բաց հա­սա­րա­կու­թյուն-Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մը մի­ջազ­գա­յին խար­դախ, մի­լիար­դա­տեր Ջորջ Սո­րո­սի կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­ճյուղն է և սպառ­նա­լիք է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը։ Վա­նե­ցյա­նը նշել է, որ այդ սպառ­նա­լի­քը նկա­տել է ԱԱԾ-ի տնօ­րեն ե­ղած ժա­մա­նակ, բայց ման­րա­մաս­ներ չի հայտ­նել։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նից շատ քիչ ժա­մա­նակ է ան­ցել, բայց ա­հա Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես խրա­խու­սում են «Սո­րո­սի վկա­նե­րին»։ Նե­րե­ցեք, բայց այս­տեղ դա­վադ­րու­թյուն չկա՞ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի դեմ։  Վա­նե­ցյա­նը գի­տեր, բայց ո­չինչ չձեռ­նար­կեց (թերևս չէր կարող ձեռնարկել) «Սո­րո­սի վկա­նե­րի» դեմ, իսկ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին կա­րող չի­մա­նալ ե­թե ոչ «Սո­րո­սի վկա­նե­րի», ա­պա գո­նե Վա­նե­ցյա­նի այն մա­մու­լի ա­սու­լի­սի մա­սին, ո­րը կա­յա­ցել էր դեռ 2019 թ. նո­յեմ­բե­րին։
Այն, որ Երևա­նի «թեկ­նա­ծու­նե­րից», այ­սինքն՝ «Սո­րո­սի վկա­նե­րից», ա­ռա­վել հա­ճախ նշ­վում են հենց Մա­սիս Մա­յի­լյա­նը և նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ա­հա թե ինչն է ստի­պում լի­նել տագ­նա­պա­հույզ ու չվս­տա­հել, տվյալ դեպ­քում՝ և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, և Մա­յի­լյա­նին, իսկ հի­մա՝ նաև Սամ­վել Բա­բա­յա­նի ընտ­րու­թյա­նը։ Բո­լո­րին լավ հայտ­նի է, որ գե­նե­րալ Բա­բա­յա­նը ան­ցյալ տա­րի­նե­րի մի շարք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով չէր վս­տա­հում ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Մարդ­կայ­նո­րեն հաս­կա­նա­լի է, թե ին­չու։ Մյուս կող­մից մի՞­թե Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նախ­կին հրա­մա­նա­տա­րի պարտ­քը չէր ընտ­րու­թյա­նը պաշտ­պա­նել պա­տե­րազ­մի այն­պի­սի մաս­նա­կից­նե­րի, ինչ­պի­սին ինքն է։ Գե­նե­րալ-մա­յոր և նույն­պես Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը Բա­բա­յա­նի «սր­տով չէ՞»։ Բայց կա հե­տա­խու­զու­թյան հա­տուկ ջո­կա­տի հիմ­նա­դիր (1991 թ. դեկ­տեմ­բեր), մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից, 1-ին աս­տի­ճա­նի «Մար­տա­կան խաչ» շքան­շա­նով և այլ մե­դալ­նե­րով պարգևատր­ված Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նը։ Կամ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը՝ Խնձ­րիս­տան գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կա­տից։ Կամ էլ՝ Դա­վիթ Իշ­խա­նյա­նը, ո­րը 1992-94 թթ. պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ե­ղել է Ա­շան գյու­ղի գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րը, ԼՂՀ ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր։
Մենք ար­դեն չենք էլ խո­սում այն մա­սին, որ Ա­զա­տա­մար­տի ժա­մա­նակ մար­տն­չած­նե­րը, ոչ թե ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րում նս­տած­նե­րը, ուղ­ղա­կի պար­տա­վոր էին հա­մախ­մբ­վե­լու, ոչ թե ի­րենց կողմ­նա­կից­նե­րի հա­մակ­րան­քը փո­շիաց­նե­լու։ Երևա­կա­յու­թյան գիր­կը չընկ­նենք՝ ըն­թեր­ցող­նե­րին հա­զա­րա­վոր վար­կած­ներ ներ­կա­յաց­նե­լով, թե գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Բա­բա­յա­նին իր մար­տա­կան ըն­կեր­նե­րի ին­չը չի դուր գա­լիս և Մա­յիս Մա­յի­լյա­նի ինչն է դուր ե­կել։ Հա­մոզ­ված ենք՝ կգա ժա­մա­նա­կը, և հրա­պա­րա­կավ կբա­ցա­հայտ­վի ար­ցա­խյան այն «Պո­լի­շի­նե­լի գաղտ­նի­քը, թե ով է «բե­մադ­րել» Բա­բա­յա­նի «դրեյ­ֆը» դե­պի ոչ զին­վո­րա­կա­նը։ Պար­զա­պես ու­զում ենք, չս­պա­սե­լով մար­տի 31-ին, ԼՂՀ նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին հարց­նել. դուք գի­տակ­ցու՞մ եք ըն­թա­ցիկ պա­հի ողջ լր­ջու­թյունն ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ու ա­պա­գա­յի հա­մար բարձ­րաց­րած պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, թե՞ մերձ­քա­ղա­քա­կան գզվռ­տո­ցում օգ­նում եք «Երևա­նի շոու­մեն­նե­րին»։ Հա­սա­րա­կու­թյունն ար­դեն 2 տա­րի տես­նում է թուր­քե­րի հետ պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին ա­մեն կերպ հե­տապն­դե­լու՝ պաշ­տո­նա­կան Երևա­նի տրա­մադր­վա­ծու­թյու­նը։ Իսկ դա տես­նու՞մ են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րը, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը. նրանք հի­շու՞մ են, որ հենց ի­րենք են պա­տաս­խա­նա­տու մար­տի 31-ի ընտ­րու­թյան անց­կաց­ման հա­մար։
Ինչ­պես տես­նում են ըն­թեր­ցող­նե­րը, նույ­նիսկ Մեր­ձա­վոր Արևել­քից ե­կող դրա­կան ազ­դակ­նե­րի ֆո­նին մեր մտ­քե­րը չեն կա­րող լա­վա­տե­սա­կան լի­նել։ Երևա­նում կեղ­տը (քա­ղա­քա­կան ի­մաս­տով) շա­րու­նակ­վում է։ Եվ այդ կեղ­տը հա­ջո­ղու­թյամբ տե­ղա­փո­խում են նաև Ար­ցախ։ Թուր­քե­րի հետ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտն­վող եր­կիրն ի­րա­վունք ու­նի՞ խա­ղա­լու այն­պի­սի խա­ղեր, ո­րոնք շա­րու­նա­կում է խա­ղալ և լիո­վին տար­վել է դրան­ցով Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը։ Մեր կար­ծի­քով՝ ոչ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ