Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լավրովը դեմ է

Լավրովը դեմ է
27.02.2020 | 09:37

3 օր է մնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սահմանած ժամկետը լրանալուն՝ Սիրիայի բանակը Իդլիբի քաղաքներից ու գյուղերից դուրս բերելու համար, որտեղ Անկարան վերահսկողություն է սահմանել: Ամենայն հավանականությամբ՝ Բաշար Ասադը մեծ նշանակություն չի տալիս այդ սպառնալիքներին ու նույնիսկ Թուրքիայի զինված ուժերին (15000 զինվորներ կանգնած են սահմանին): Ավելին՝ նրանք շարունակում են առաջ շարժվել ու մեծ հաջողությամբ: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև 5 հանդիպում է կայացել Անկարայում և Մոսկվայում, հնարավոր ռազմական առճակատումը նպատակով ոևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Էրդողանը չի ստացել Պուտինի մասնակցությանն համաձայնությունը քառակողմ հանդիպմանը, որ ինքն առաջարկել է անցկացնել Ստամբուլում Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ մարտի 5-ին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը պնդում է «բոլոր զինված ահաբեկչական խմբավորումների չեզոքացման» անհրաժեշտությունը: Սիրիայի բանակի նախկին գեներալ Ահմեդ Ռիհալը նշել է, որ Մոսկվայում բանակցությունների ընթացքում թուրքական կողմը ստորացվել ու զայրացել է: Նա մանրամասներ չի հաղորդել, բայց տողատակերը կարդալով՝ կարելի է եզրակացնել, որ հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակությունը քննադատել է թուրքական մանևրները և Սոչիի համաձայնության (2018, սեպտեմբեր) կատարումից խուսանավումը, որ Թոուրքիայից պահանջում են տարբերակել զինված ընդդիմությունը ահաբեկչական խմբավորումներից:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստում վճռեց խոսել բնավ էլ ոչ դիվանագիտական լեզվով: Նա մերժեց Իդլիբում սիրիական բանակին աջակցությունը դադարեցնելու Մոսկվային ուղղված կոչերը, որովհետև «նման գործողությունները ոչ թե մարդու իրավունքների պաշտպանություն են, այլ՝ ահաբեկիչների առաջ կապիտուլյացիա»:


Ի՞նչ կարելի է ասել՝ ռուսական այսքան կոշտ, ագրեսիվ հռետորավանության մասին, որ հերքում է թուրքական կողմին զիջման որևէ հնարավորություն: Նախագահ Էրդողանը գործողության 2 տարբերակ ունի: Առաջին՝ հրաման տալ թուրքական բանակին գրոհել Իդլիբի վրա և վերացնել խմբերը, որ որակվում են ահաբեկչական՝ Հայաթ Տահրիր աշ Շամի գլխավորությամբ: Դա կնշանակի Սոչիի համաձայնագրի դրույթների կատարում: Երկրորդ տարբերակ՝ իրականացնել իր սպառնալիքները՝ գրոհել Սիրայի բանակի վրա, որ սպառնալիքի տակ է դնում հազարից ավելի զինվորների կյանքը՝ թուրքական ամբողջովին շրջափակված 18 դիտակետերում Իդլիբում: Թուրքիայի հասարակական կարծիքը վատ կընդունի իր զինվորների զոհվելու լուրերը սիրիական ու լիբիական ճակատներում՝ մի պատերազմում, որին մասնակցելու համաձայնություն թուրքերը չեն տվել: Իշխանությունները բախվելու են հետևանքներին, և խոսքը ոչ միայն թուրքական բանակի և հնարավոր ռազմական հեղաշրջման, բոողոքների ու նույնիսկ ապստամբության մասին հաճախացող հաղորդումների մասին է: Մենք չենք հավատում, որ նախագահ Էրդողանը կլսի իր բարեկամ ու ԱԶԿ-ի համահիմնադիր, նախկին նախագահ Աբդուլա Գյուլին: Նրա խոսքով՝ քաղաքական իսլամը պարտվել է, և Թուրքիան պետք է ամբողջությամբ հրաժարվի սիրիական կոնֆլիկտին միջամտությունից, քանի որ Էրդողանը առավել ու առավել մոտենում է առճակատման: Նրա սպառնալիքները արդյունք չեն տալիս ու ռուսներին զիջումների չեն դրդում:
Ռուսաստանը հարյուրավոր զինվորներ ու միլիարդավոր դոլարներ է կորցրել Սիրիայում, մենք չենք հավատում որ այդքան հեշտությամբ կհրաժարվի իր նվաճումներից: Ժամանակը ցույց կտա:
Աբդել Բարի Ատվան, Rai Al Youm (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ. Հետաքրքիր է, թե որը պետք է լիներ «դիվանագիտական լեզուն»՝ Սերգեյ Լավրովը ժնևում պիտի ասեր՝ մենք ուզում ենք հավատալ, որ ջիհադականներն ու ահաբեկիչները բնավ էլ զինված մարդասպաններ չեն ու Իդլիբում պաշտպանում են մարդու իրավունքնե՞րը, որովհետև նրանց զինում ու պահում է մեր բարեկամ Էրդողա՞նը: Ու պիտի հավելեր՝ մենք պատրա՞ստ ենք մեր բարեկամ Էրդողանի առաջ կապիտուլյացիայի: Եվ ո՞րն է Լավրովի ասածի մեջ կոշտ կամ ագրեսիվ հռետորաբանությունը: Կամ՝ ինչու՞ պիտի Մոսկվան զիջի, ի՞նչը զիջի: Համաձայնի Սիրիայի մասնատմա՞նը, Թուրքիայի հաստատմա՞նը Սիրիայում: Էրդողանն իսկապես երկու ճանապարհ ունի՝ կամ պատերազմել, որ հարցականի տակ է դնում իր իշխանությունը, կամ՝ հեռանալ Սիրիայից: Աբդուլա Գյուլը միանգամայն իրավացի է՝ քաղաքական իսլամը պարտվել է: Եվ պարտվել է ոչ միայն Սիրիայում, այլև պարտվելու է Լիբիայում, ու մարդու իրավունքների պաշտպանությունը հենց մարդուն անվտանգ ապրելու հնարավորություն տալն է, ոչ թե Էրդողանի պատրանքները կյանքի կոչելը: Բայց Էրդողանը ընտրեց երկրորդ ճանապարհը՝ երեկ նա ասել է, որ Թուրքիան ծրագրում է մինչև ամսվա վերջ Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրական բանակին «ցանկացած ճանապարհով» և հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Իդլիբի օդային տարածքն օգտագործելու խնդիրը: Սիրիայի օդային տարածքը վերահսկում է ռուսական օդուժը: «Հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտագործել օդային տարածքը, սակայն շատ շուտով կստանանք այդ խնդրի լուծումը», - Անկարայում հայտարարել է Էրդողանը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ