Հռոմում գտնված հինավուրց գերեզմանը ենթադրաբար քաղաքի հիմնադիր Ռոմուլոսինն է՝ փետրվարի 21-ին հաղորդել է France-Presse-ը: Ստորգետնյա դամբարանը 1մետր 40 սմ երկարությամբ և խորանով Կոլիզեումի ու Ֆորումի տարածքում հայտնաբերվել էր դեռ 19-րդ դարում: Փորձագետները չեն բացառում, որ կարող է Ռոմուլոսինը լինել՝ Հռոմի առաջին տիրակալի ու հիմնադրի: Միասնական տեսակետ չկա: Սարկոֆագի ներսում ոչինչ չի գտնվել, որ հավաստեր Ռոմուլոսին պատկանելը, նրա օգտին միայն հինավուրց փաստաթղթերն են, որ հաստատում են՝ Ռոմուլոսի գերեզմանը եղել է Ֆորումի տարածքում: 2019-ին հնագետները կարողացել են ավելի ծանրակշիռ հաստատումներ գտնել, որ դամբարանն իրոք Ռոմուլոսինն է: Դա է վկայում փաստը, որ դամբարանը գտնվել է Լապիս Նիգերի մոտակայքում՝ սև մարմարի քառակուսու, որը պատմական աղբյուրների համաձայն՝ դրվել է Հռոմի հիմնադրի գերեզմանի կողքին: Այլ ապացույցների մասին չի հաղորդվում: Պատմաբան ու հնագետ Պատրիցիա Ֆորտինին, որ ղեկավարում է Կոլիզեումի ու Ֆորումի տարածում պեղումները, AFP-ին պատմել է, որ ուսումնասիրվող հատվածը նման է հինավուրց հուշակոթողի, բաց դժվար է բուն նշանակությունը պարզել: Գուցե դա ոչ թե գերեզման է, այլ՝ Ռոմուլոսին երկրպագելու վայր:
Հ․Գ․ Հռոմը հիմնադրել են Մարս աստծո ու վեստալուհու զավակները՝ Ռեմոսն ու Ռոմուլոսը: Վետալուհիները ամուսնության իրավունք չունեն, ու երկվորյակները որբ են մնացել, նրանց պահել է գայլը, որի արձանը կա Կապիտոլիումի բլրի վրա: Ավանդույթի համաձայն Ռոմուլոսը վեճի ժամանակ սպանել է Ռեմոսին, մեկն ուզում էր քաղաքի կառուցումը սկսել Ավետինյան բլրի վրա, մյուսը դեմ էր: Պատմաբանները երկար ժամանակ վիճում էին՝ իսկ ընդհանարապես եղե՞լ են Ռոմուլոս ու Ռեմոս եղբայրները, ու եթե եղել են, որտե՞ղ են նրանց գերեզմանները: Թեպետ դա կեղծ վեճ է՝ Հուլիոս Կեսարը պատմական անձ է, միանշանակ է, որ եղել է, իսկ գերեզման չունի, որովհետև մ.թ.ա. 1-ին դարում Հռոմում հանգուցյալներին խարույկի վրա այրում էին: Հուլիոս Կեսարը նույնիսկ հաստատել է արարողության անցկացման կարգը: Ռոմուլոսը Հռոմը կառավարել է 36–37 տարի ու նրա մահը, ինչպես ծնունդն ու կյանքը, առասպելական է: Առասպելներից մեկի համաձայն՝ զորատեսից հետո նա մի օր, երբ արևի խավարում էր, պարզապես անհետացել է՝ նրան տարել է արևը: Մեկ այլ առասպելի համաձայն՝ նա բարձրացրել է հարկերը, և երբ թիկնապահները պատահաբար մենակ են թողել, դժգոհ պատրիկները նրան սրախողող են արել ու թաքցրել սպանությունը: Այսինքն՝ երկու դեպքերում էլ Ռոմուլոսը չէր կարող գերեզման ունենալ: Փոխարենը, ինչպես Հուլիոս Կեսարը Ֆորումում, Ռոմուլոսը կարող էր ու հաստատ ունեցել է հիշատակի դամբարան, որտեղ հռոմեացիները երկրպագել են քաղաքի հիմնադրին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ