Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը

Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը
29.11.2019 | 02:54
Բայց հո հե­տո Լավ­րո­վը Երևա­նում ա­սաց. «Ինչ-որ փու­լում Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, նախ­կին նա­խա­գահ­նե­րից մե­կը ո­րո­շեց, որ Ղա­րա­բա­ղի շա­հե­րը ներ­կա­յաց­նե­լու է Երևա­նը։ Եվ ցան­կա­ցած դեպ­քում մենք, որ­պես Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ, կա­րող ենք, ա­ռաջ մղե­լով այդ գոր­ծըն­թա­ցը, հաս­նել միայն նրան, որ այն ըն­թա­նա ընդ­հա­նուր հու­նով»։ ՈՒ վե­ճե­րը 2018 թ. Երևա­նում, Ստե­փա­նա­կեր­տում էլ, բռնկ­վե­ցին նոր ու­ժով։ Հե­ղա­փո­խա­կան վար­չա­խում­բը և Տեր-Պետ­րո­սյա­նի կողմ­նա­կից­նե­րը բա­ռա­ցիո­րեն ցն­ծում են. ու­ռա, Լավ­րովն ա­սաց, որ «Նի­կո­լը ճիշտ է», Ռո­բերտ Քո­չա­րյանն է բա­նակ­ցու­թյուն­նե­րում «փո­խա­րի­նել» Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Այլ կար­ծի­քի են նրանք, ում հի­շո­ղու­թյու­նը տեղն է։ Բայց սկզ­բում հի­շա­տա­կենք Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նը Փա­շի­նյա­նի ու Տեր-Պետ­րո­սյա­նի կողմ­նա­կից­նե­րին, ինչ­պես և հենց Փա­շի­նյա­նին ու Տեր-Պետ­րո­սյա­նին, ո­րոնք հան­դես են գա­լիս ա­ռա­ջի­նը՝ որ­պես ա­ռա­ջին նա­խա­գա­հի «սան» (քա­ղա­քա­կան ի­մաս­տով), իսկ երկ­րոր­դը՝ որ­պես ներ­կա­յիս վար­չա­պե­տի «կն­քա­հայր» (նույն­պես քա­ղա­քա­կան ի­մաս­տով)։ Տվյալ պա­տաս­խա­նը ձևա­կերպ­վել ու հն­չեց­վել է դեռևս 2018-ի հու­նի­սին, այ­սինքն՝ դա ոչ թե պար­զա­պես բա­նա­վեճ է, այլ կա­տա­ղի վեճ, և նրա մաս­նա­կից­նե­րը պատ­րաստ են բա­ցա­հայտ հա­կա­մար­տու­թյան։ Սա­կայն կր­կին հի­շեց­նենք. Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյու­նը վաղ թե ուշ ստիպ­ված կլի­նի հրա­ժար­վե­լու քա­ղա­քա­կան կեղծ կուռ­քե­րի պաշ­տա­մուն­քի գոր­ծո­նից, կան­սա այն բա­նին, ինչ ա­սում են այն զին­վո­րա­կան­նե­րը, ո­րոնք ծան­րա­գույն 90-ա­կան­նե­րին ի­րենց ու­սե­րին են տա­րել պա­տե­րազ­մի բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Եվ գե­նե­րալ-մա­յոր Վ. Բա­լա­սա­նյա­նը մեկն է նրան­ցից, ով­քեր ի­րենց աչ­քով են տե­սել, թե ում կող­մից է ե­ղել դա­վա­ճա­նու­թյու­նը։
Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռ. Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կը 2018 թ. հու­նի­սին պա­տաս­խա­նել է Փա­շի­նյա­նի ու նրա կողմ­նա­կից­նե­րի, ի­մա՝ Տեր-Պետ­րո­սյա­նի կողմ­նա­կից­նե­րին։ Գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Վիկ­տոր Սո­ղո­մո­նյա­նը հի­շեց­րել է վար­չա­պե­տին, որ Ար­ցա­խը բա­նակ­ցու­թյուն­նե­րին ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյու­նը դա­դա­րեց­րել է ոչ թե 1998-ին, այլ 1996-ին, այ­սինքն Հա­յաս­տա­նում Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյու­նից ա­ռաջ։ Հենց այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով հա­մա­ձայ­նե­ցին դրան, ա­սաց Սո­ղո­մո­նյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ այդ հար­ցով կան հա­մա­պա­տաս­խան պատ­մա­կան նյու­թե­րը բաց մուտ­քով։ Նա նաև նշել է, որ Ար­ցախն ան­մի­ջա­կա­նո­րեն ներգ­րավ­ված է ե­ղել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դա­կան ջան­քե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ։ Ճիշտ է, ղա­րա­բա­ղյան կող­մը միա­ցած չի ե­ղել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում­նե­րի ձևա­չա­փին։ «Այս­տեղ Ղա­րա­բա­ղի շա­հե­րը պաշտ­պա­նում էր Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը՝ իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նեց­նե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նա­խա­գա­հի հետ»,- ա­սել է Սո­ղո­մո­նյա­նը։ Այ­սինքն, խոսքն այն մա­սին է, որ Տեր-Պետ­րո­սյանն իր դիր­քո­րո­շումն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նեց­նում էր Քո­չա­րյա­նի հետ, ու Երևա­նը չէր կա­րող խո­սել Ստե­փա­նա­կեր­տի ա­նու­նից, ե­թե եր­կու նա­խա­գահ­նե­րը հա­մա­կար­ծու­թյան չէին հան­գում։
Այդ բո­լոր տա­րի­նե­րին մշ­տա­պես ընդ­գծ­վել է, որ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ո­չինչ չի կա­րող հա­մար­վել վերջ­նա­կա­նո­րեն հա­մա­ձայ­նեց­ված, ե­թե Ստե­փա­նա­կեր­տը չի տվել իր հա­մա­ձայ­նու­թյու­նը, իսկ ամ­փո­փիչ փաս­տա­թուղ­թը պետք է վա­վե­րաց­նի նաև Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը։ «Այն­պես որ, Ղա­րա­բա­ղը, ըստ էու­թյան, ներգ­րավ­ված է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, թեև ոչ ամ­բող­ջո­վին»,- հայ­տա­րա­րել է Սո­ղո­մո­նյա­նը։ Ան­ցյալ տա­րի նա ող­ջու­նել էր նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով գո­յու­թյուն ու­նե­ցող բա­նակ­ցա­յին ձևա­չա­փին Ստե­փա­նա­կեր­տը մաս­նա­կից դարձ­նե­լու՝ Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ձգ­տու­մը։ Նրա կար­ծի­քով, լա­վա­գույն ձևա­չա­փը Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­ներն են, քա­նի որ դա ստույգ կար­տա­հայ­տեր հա­կա­մար­տու­թյան էու­թյու­նը։ «Այլ հարց է, թե ինչ հետևանք­նե­րի կհան­գեց­նի խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րից Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի փաս­տա­ցի հրա­ժար­վե­լը»,- ա­սել է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րը։
Եվ դա ճշ­մար­տու­թյուն է։ Ի տար­բե­րու­թյուն այն բա­նի, ին­չը պն­դում են Փա­շի­նյանն ու Տեր-Պետ­րո­սյա­նը և նրանց կողմ­նա­կից­նե­րը։ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո հան­դես ե­կավ նաև Ար­ցա­խի ներ­կա­յիս նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, ԼՂՀ-ի ան­կա­խու­թյան հա­մար պայ­քա­րի բազ­մա­մյա մաս­նա­կից Դա­վիթ Բա­բա­յա­նը։ «Ժո­ղո­վուրդ» թեր­թի հետ զրույ­ցում նա ա­սաց. «Այս­տեղ շո­շափ­վում են բո­լոր սկզ­բունք­նե­րը, և դա հա­վա­սա­րակ­շռ­ված հայ­տա­րա­րու­թյուն է, ա­մե­նա­կարևո­րը՝ ընդ­գծ­վում է հար­ցի խա­ղաղ լուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը»։ Իսկ խո­սե­լով այն մա­սին, թե ում նկա­տի ու­ներ Լավ­րո­վը, Դ. Բա­բա­յա­նը դի­վա­նա­գի­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց. «Ես չգի­տեմ, թե նա ում նկա­տի ու­ներ։ Բայց պետք է հս­տակ նշել, որ դա, ան­կախ ա­մեն ին­չից, Ադր­բե­ջա­նի քմա­հա­ճույքն է ե­ղել։ Ե­թե նրանք շա­հագր­գռ­ված են, որ Ար­ցա­խը վե­րա­դառ­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուր­ջը, ին­չու՞ չեն այդ մա­սին ա­սում հի­մա։ Բա­ցի դրա­նից, մեկ մարդն ինչ­պե՞ս կա­րող է լու­ծել այդ հար­ցը»։ Բայց Դ. Բա­բա­յա­նը գոհ էր, որ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը Երևա­նում հայ­տա­րա­րեց, որ ա­ռանց Ար­ցա­խի ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն­ներ չեն կա­րող ա­վար­տի հաս­նել։ Զրույ­ցի վեր­ջում «Ժո­ղո­վուրդ» թերթն ին­քը շատ ա­վե­լի կարևոր եզ­րա­հան­գում ա­րեց, քան Հա­յաս­տա­նի «ա­մե­նա­հին» և այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի հետևորդ­նե­րի անպ­տուղ ու ա­նի­մաստ վե­ճե­րը։ Կար­դում ենք. «Հարկ է ար­ձա­նագ­րել, որ այդ­պի­սով Լավ­րո­վը Ստե­փա­նա­կեր­տի սու­բյեկ­տի­վու­թյան են­թա­տեքս­տա­յին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց, ո­րը, ըստ էու­թյան, հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռաջ է քա­շում պաշ­տո­նա­կան Երևա­նը»։ Թեր­թը պար­զա­պես մի քիչ սխալ­վել է. Փա­շի­նյա­նի, հետևա­բար նաև ողջ նոր իշ­խա­նու­թյան դիր­քո­րո­շու­մը, ինչ­պես ա­սել է գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նը, Տեր-Պետ­րո­սյա­նի մո­տե­ցում­նե­րի պատ­ճենն է, և Ար­ցա­խի հար­ցում հենց «տեր­պետ­րո­սյա­նա­կա­նու­թյու­նը» հան­գեց­րեց Ար­ցախ-ԼՂՀ-ի դուրս­մղ­մա­նը ուղ­ղա­կի խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րից, ինչն էլ ար­ձա­նագր­ված է երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Վ. Սո­ղո­մո­նյա­նի 2018 թ. հու­նի­սի մեկ­նա­բա­նու­թյան մեջ։
Բայց ամ­բող­ջու­թյան մեջ «Ժո­ղո­վուրդ» թեր­թի եզ­րա­կա­ցու­թյու­նը ճիշտ է, ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան պատ­մու­թյան հի­շա­տա­կու­մը, որն ստիպ­ված Երևա­նում ա­րեց Լավ­րո­վը, ինչ­պես և փոր­ձա­գետ Դե­մու­րի­նի հի­շե­ցու­մը, թե 1994 թ. մա­յի­սին ով է ստո­րագ­րել զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը հենց ա­ջակ­ցու­թյուն են բա­նակ­ցու­թյուն­նե­րում Ար­ցախ-ԼՂՀ-ի գոր­ծո­նի ինք­նու­րույն սու­բյեկտ լի­նե­լու սկզ­բուն­քին, ոչ թե ան­ձամբ Փա­շի­նյա­նին կամ Հա­յաս­տա­նի նախ­կին ա­ռաջ­նորդ­նե­րից որևէ մե­կին։ Դա այն խո­սակ­ցու­թյան վե­րա­կանգ­նումն է, որ Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բյեկտ լի­նե­լը հար­գե­լու դեպ­քում (ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի կող­մից) բա­նակ­ցու­թյուն­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, դի­նա­միկ կեր­պով ա­ռաջ էին շարժ­վում։ Հո չենք կա­րող գե­րեզ­ման­նե­րից արթ­նաց­նել հան­գու­ցյալ Պա­վել Գրա­չո­վին ու Վազ­գեն Սարգ­սյա­նին, որ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը վեր­ջա­պես «հի­շեն», որ Ար­ցախ-ԼՂՀ-ն բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նա­կից ինք­նու­րույն սու­բյեկտ է, ոչ թե կար­գա­վոր­ման օ­բյեկտ։
Իսկ Լավ­րո­վի ա­սածն ա­հա թե ինչ­պես է մեկ­նա­բա­նել վեր­լու­ծա­բան Անդ­րա­նիկ Թևա­նյա­նը. «Զի­նա­դա­դա­րի ռե­ժիմ հաս­տա­տվե­լուց հե­տո, ո­րին փաս­տա­ցի մաս­նակ­ցել է Ար­ցա­խը՝ ի դեմս պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նի, սկս­վեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը։ Զի­նա­դա­դա­րի ռե­ժի­մի հա­մա­ձայն, 30-օ­րյա ժամ­կե­տում պետք է գտն­վեր հա­մա­պար­փակ լու­ծում, բայց այդ 30 օրն ար­դեն տաս­նա­մյակ­ներ է ձգ­վում։ Այդ գոր­ծըն­թա­ցից հե­տո մենք մի ի­րա­վի­ճակ ստա­ցանք, երբ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը փաս­տա­ցի մտավ փա­կու­ղի ա­ռա­ջին նա­խա­գա­հի օ­րոք, երբ Ղա­րա­բա­ղի հիմ­նախ­նդ­րով վե­տո կի­րառ­վեց Լի­սա­բո­նի հայտ­նի գա­գաթ­նա­ժո­ղո­վում (1996 թ. դեկ­տեմ­բեր)։ Դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նը գործ­նա­կա­նում Ար­ցա­խը դուրս մղեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, և մինչև 1997 թ. Ար­ցա­խը, ա­ռա­ջին նա­խա­գա­հի և նրա շր­ջա­պա­տի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով, բա­նակ­ցու­թյուն­նե­րին ուղ­ղա­կիո­րեն չի մաս­նակ­ցել։ Հե­տա­գա­յում Ար­ցա­խը, ե­թե վերց­նենք ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, եր­բեք ուղ­ղա­կիո­րեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուր­ջը չի նս­տել այն ձևա­չա­փով, որն այ­սօր տես­նում ենք։ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գա­հի օ­րոք Ար­ցա­խը դուրս մղ­վեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից։ Հե­տա­գա­յում այդ ի­րա­վի­ճա­կը պահ­պան­վեց այն ի­մաս­տով, որ չպահ­պան­վեց ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյու­նը, բայց Ար­ցա­խը միշտ ներ­կա­յաց­ված էր` և հա­մա­նա­խա­գահ­նե­րի այ­ցե­րը, և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ շփում­նե­րը, և ի վեր­ջո, միշտ հն­չեց­վել է այն տե­սա­կե­տը, որ ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան անհ­նար է հա­կա­մար­տու­թյան վերջ­նա­կան կար­գա­վո­րու­մը»։
Ի դեպ, որ­պես­զի «հան­դարտ­վեն» Տեր-Պետ­րո­սյա­նի և Փա­շի­նյա­նի կողմ­նա­կից­նե­րը, նշենք, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցախ-ԼՂՀ-ի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ կոնկ­րետ Լավ­րո­վի դիր­քո­րո­շու­մը բո­լո­րո­վին չի փոխ­վել 2018 թ. ա­մառ­վա­նից։ Ե­թե որևէ մե­կը մեզ չի հա­վա­տում, կա­րող է հեշ­տու­թյամբ դրա­նում հա­մոզ­վել. ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը մեկ տա­րի ա­ռաջ էլ է ստիպ­ված ե­ղել նման հար­ցի պա­տաս­խա­նե­լու։ Տե­ղե­կատ­վու­թյու­նը շատ է և ա­զատ մուտք ու­նի: Ա­հա թե ինչ է ա­սել Լավ­րո­վը 2018 թ. հու­նի­սին Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Զ. Մնա­ցա­կա­նյա­նի հետ կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի շուրջ հրա­վիր­ված մա­մու­լի կոն­ֆե­րան­սում. «Ե­թե կող­մերն ինչ-որ փու­լում պայ­մա­նա­վոր­վեն, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը նո­րից ներ­կա­յաց­ված լի­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րում, դա կլի­նի նրանց ո­րո­շու­մը, և մենք այդ ո­րո­շու­մը կհար­գենք»։
Դա չի նշա­նա­կում, որ Լավ­րո­վի երևա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­մա­նե­րը սահ­մա­նա­փակ­վում էին միայն ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րով և Ար­ցա­խի հար­ցով։ Ոչ, ՌԴ ԱԳՆ-ի ղե­կա­վա­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Սի­րիա­յի, ԱՄՆ-ի կող­մից այդ երկ­րի նավ­թա­յին կո­ղո­պու­տի, Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի միջև պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րու­թյան կամ անհ­նա­րի­նու­թյան, ՌԴ և Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­ներ Պու­տի­նի և Մակ­րո­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի և այլ հար­ցե­րի մա­սին վկա­յում են, որ այն խն­դիր­նե­րը, որ ի­րենց հա­մար փոր­ձում էին պար­զել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը Լավ­րո­վի հետ ի­րենց շփ­ման ըն­թաց­քում, հի­րա­վի ռազ­մա­վա­րա­կան բնույթ ու­նեին։ Մենք տես­նում ենք, որ Երևա­նը, կար­ծես, փոր­ձում է հաս­կա­նալ և Սի­րիա­յում ռուս-ի­րա­նա­կան գոր­ծակ­ցու­թյան, և ռուս-ա­մե­րի­կյան ու ԵՄ-ի հետ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի էու­թյու­նը։ Իսկ գլ­խա­վոր խն­դիրն այն է, թե ինչ եզ­րա­հան­գում­ներ կա­նեն Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը Լավ­րո­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից և նրա պա­տաս­խան­նե­րից հե­տո։ Կար­ծում ենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ևս բա­նակ­ցու­թյուն­նե­րը ար­դյունք­նե­րը հա­ջող­ված է հա­մա­րում։
Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, հաշ­վի ա­ռեք, որ Երևա­նում Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո Ապ­շե­րո­նի խա­նու­թյու­նում խու­ճապ տի­րեց։ Որ­պես­զի դուք կողմ­նո­րոշ­վեք, թե ինչ­քան էին ի­րար ան­ցել հարևան­նե­րը, բե­րեմ միայն Հա­յաս­տան Լավ­րո­վի այ­ցի շուրջ ապ­շե­րո­նյան ԶԼՄ-նե­րի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կի վեր­նագ­րի ի­մաս­տը. վա՛յ, «Լավ­րովն ան­ջա­տո­ղա­կան­նե­րի կո՞ղմն ան­ցավ»։ Վա­խե­ցո­ղի աչ­քին մե­կը եր­կուս է երևում, և ապ­շե­րոն­ցի­ներն ա­ռա­ջին ան­գամ շատ տա­րի­ներ հե­տո, և ա­ռա­ջին ան­գամ՝ 2018-ից հե­տո լիո­վին զգա­ցին, թե ինչ է իս­կա­կան սար­սա­փը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 7417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ