ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արցա­խ­յան նա­խընտ­րա­կան պայ­քա­րում ջրե­րը պարզ­վում են

Արցա­խ­յան նա­խընտ­րա­կան պայ­քա­րում ջրե­րը պարզ­վում են
01.11.2019 | 00:56

Թեև բո­լո­րի ու­շադ­րու­թյունն այ­սօր սևեռ­ված է Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վրա, ո­րոնց պա­կաս‚ ինչ­պես միշտ‚ չկա, այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րո­շա­կի ներ­քին պրո­ցես­ներ են ըն­թա­նում ար­ցա­խյան ճա­կա­տում, որ­տեղ ա­ռա­ջի­կա­յում սպաս­վում են եր­կու հա­մա­պե­տա­կան՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի և նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­ներ։


Հատ­կան­շա­կան է‚ որ հենց այս օ­րե­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից մերժ­վեց եր­կար ժա­մա­նակ պո­տեն­ցիալ լար­վա­ծու­թյուն պա­րու­նա­կող սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյան վե­րա­բե­րյալ հան­րաք­վե անց­կաց­նե­լու ա­ռա­ջար­կը‚ որն ինչ­պես հայտ­նի է‚ նա­խա­ձեռ­նել էր Սամ­վել Բա­բա­յա­նը։ Դրա­նով իսկ ի­րա­վա­բա­նո­րեն բա­ցառ­վեց Սամ­վել Բա­բա­յա­նի մաս­նակ­ցու­թյու­նը 2020 թվա­կա­նի նա­խա­գա­հա­կան մր­ցա­վազ­քին։ Իսկ դա­տե­լով նրա­նից‚ որ ԱԺ-ի այդ ո­րոշ­մա­նը ա­ռանձ­նա­պես սուր և բուռն ար­ձա­գանք‚ ինչ­պես խոս­տա­նում էր Բա­բա­յա­նը, չե­ղավ‚ կա­րե­լի է են­թադ­րել‚ որ կող­մե­րի միջև‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կոմպ­րո­մի­սա­յին հա­մա­ձայ­նու­թյուն է ձեռք բեր­վել. Սամ­վել Բա­բա­յանն ըն­դու­նում է մերժ­ման ո­րո­շու­մը‚ ո­րի դի­մաց հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում իր նո­րաս­տեղծ կու­սակ­ցու­թյամբ մաս­նակ­ցե­լու նա­խա­գա­հա­կա­նի հետ նույն օրն անց­կաց­վե­լիք ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րին։ Այս գոր­ծար­քում ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ միջ­նորդ է հան­դի­սա­ցել‚ ինչ­պես ժա­մա­նա­կին մա­մուլն էր գրում‚ Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։


Այս զար­գա­ցում­նե­րի ֆո­նին աս­տի­ճա­նա­բար ուր­վագծ­վում է Ար­ցա­խի նա­խա­գա­հի հիմ­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի կազ­մը։ Ընդ ո­րում‚ խոս­քը ոչ միայն ան­հա­տա­կան ներ­կապ­նա­կի‚ այլև քա­ղա­քա­կան և ան­գամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լոր սեգ­մենտ­նե­րի լրաց­ման մա­սին է։ Եվ այ­սօր ար­դեն իսկ կա­րե­լի է հս­տակ նշել‚ թե ով­քեր են զբա­ղեց­նում փա­շի­նյա­նա­մետ սեգ­մեն­տը‚ ով­քեր՝ ընդ­գծ­ված հա­կա­փա­շի­նյա­նա­կան հատ­վա­ծը‚ ով­քեր՝ բուն ար­ցա­խյան կենտ­րո­նա­մետ դաշ­տը և ով­քեր, գու­ցե ի­րա­կա­նում, կներ­կա­յաց­նեն ար­ցա­խյան ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի ոչ ար­մա­տա­կան հատ­վա­ծը։


Ա­ռա­ջինն իր ա­ռա­ջադր­ման մա­սին հայտ­նեց նախ­կին վար­չա­պետ, պետ­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Վեր­ջինս եր­կար ժա­մա­նակ հա­մար­վում էր նա­խընտ­րա­կան ար­շա­վի ան­վե­րա­պահ ա­ռաջ­նորդ՝ հաշ­վի առ­նե­լով նրա թե՛ ֆի­նան­սա­կան, թե՛ քա­ղա­քա­կան ռե­սուրս­նե­րը, ազ­դե­ցու­թյունն Ար­ցա­խի քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։ Ի դեպ, եր­կար ժա­մա­նակ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հա­մար­վում էր նաև ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, ա­վե­լի ստույգ՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վոր ֆա­վո­րի­տը։ Ընդ ո­րում, ին­քը՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ ա­մեն ինչ ա­նում էր, որ­պես­զի լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցի հա­յաս­տա­նյան նոր ղե­կա­վա­րու­թյան և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ։ Եր­բեմն թվում էր, թե այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռուց­վում են ի վնաս հենց ար­ցա­խյան ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի և հա­սա­րա­կու­թյան մի մա­սի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի։


Միևնույն ժա­մա­նակ թե­կուզ քո­ղարկ­ված, կի­սա­ձայն, Ար­ցա­խում ու երևա­նյան ո­րոշ ազ­դե­ցիկ ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րում ա­նընդ­հատ շո­շափ­վում էր Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թյան հար­ցը հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։ Ընդ ո­րում, Մա­սիս Մա­յի­լյա­նը նույն­պես հա­մար­վում էր ՀՀ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան առն­վազն մի մա­սի ի­րա­կան ֆա­վո­րի­տը։ Տպա­վո­րու­թյուն էր ստեղծ­վել, որ նա իր ար­ժե­հա­մա­կար­գով, իր ան­ցած ճա­նա­պար­հով ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ է հա­յաս­տա­նյան այ­սօր­վա կի­սա­սո­րո­սա­կան, կի­սա­կոս­մո­պո­լիտ իշ­խա­նու­թյան հա­մար։ Այն պա­հից սկ­սած, երբ Մա­սիս Մա­յի­լյա­նը փաս­տա­ցի սկ­սեց իր նա­խընտ­րա­կան ար­շա­վը, նախ հայ­տա­րա­րե­լով, որ ինքն ա­ռա­ջադր­ման ա­ռա­ջարկ է ստա­ցել և մտա­ծում է այդ մա­սին, բո­լո­րին հաս­կա­նա­լի դար­ձավ, որ սա ըն­դա­մե­նը նա­խընտ­րա­կան ար­շա­վի սկիզբն է ու որ­քան հնա­րա­վոր է, ինտ­րի­գը եր­կար պա­հե­լու մար­տա­վա­րու­թյուն։ Աշ­նան սկզ­բին ար­ված հայ­տա­րա­րու­թյու­նից պարզ էր դառ­նում, որ Մա­սիս Մա­յի­լյա­նը ՀՀ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու­նե­րից մեկն է։ Այն­պես որ՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծուի պաշ­տո­նում առն­վազն եր­կու նա­խա­պատ­վու­թյուն ու­նեն։ Այլ հարց է, որ թեկ­նա­ծու­նե­րի հար­ցում իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­սում կան ո­րո­շա­կի տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, սա­կայն դա ա­վե­լի շուտ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան ներ­քին հարցն է‚ և թերևս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք կբեր­վեն։
Թեև ա­նընդ­հատ աս­վում է, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը որևէ ա­ջակ­ցու­թյուն չեն ցու­ցա­բե­րե­լու Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րին, գու­ցե սահ­մա­նա­փակ­վեն միայն ի­րենց հա­մար նա­խա­պատ­վե­լի թեկ­նա­ծուի չա­փո­րո­շիչ­նե­րը ներ­կա­յաց­նե­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, թաքն­ված զո­րակ­ցու­թյուն կլի­նի։


Ակն­հայտ է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը դեմ են, ինչ­պես ի­րենք են ան­վա­նում, ռևան­շիս­տա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Այդ­պի­սին ա­ռա­ջին հեր­թին դի­տարկ­վում է գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, որն իս­կա­պես հան­դես է գա­լիս հա­կա­փա­շի­նյա­նա­կան դիր­քե­րից։ ՈՒ­շագ­րավ է, որ հա­կա­մար­տե­լու ցան­կու­թյու­նը, հա­կակ­րանքն ու ա­տե­լու­թյու­նը Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի միջև փո­խա­դարձ են։ Եվ պարզ է, որ այս­քա­նով հան­դերձ ա­մե­նաոչ­նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծուն ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար հենց Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն է։ Նա դի­տարկ­վում է որ­պես ռո­բա­սեր­ժա­կան կոնգ­լո­մե­րա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ։


Ըստ էու­թյան, վե­րոն­շյալ ե­րեք թեկ­նա­ծու­նե­րը նրանք են, ո­րոնք հայ­տա­րա­րել են ի­րենց ա­ռա­ջադր­ման մա­սին։ Սա­կայն վեր­ջին օ­րե­րին շատ թա­փան­ցիկ ակ­նարկ ե­ղավ, որ ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին գու­ցե մաս­նակ­ցի ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը։ Ղու­լյա­նը թեև միշտ ներ­կա­յաց­ված է ե­ղել Ար­ցա­խի իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում, սա­կայն նա հա­մար­վել է իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան մեղմ թևը, ո­րը բա­վա­կա­նին նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու է, երբ լի­նեն կոմպ­րո­մի­սա­յին, կոա­լի­ցիոն ո­րո­շում­ներ։ Նա ըստ էու­թյան հեն­վե­լու է ար­ցա­խյան հա­սա­րա­կու­թյան ոչ ար­մա­տա­կան թևի վրա։ Ա­շոտ Ղու­լյա­նը հա­մար­վում է չե­զոք թեկ­նա­ծու, ո­րը չի ա­սո­ցաց­վում ո՛չ նախ­կին՝ ռևան­շիս­տա­կան ու­ժե­րի, ո՛չ էլ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։


Այս պա­հին ուր­վագծ­վում է նաև մեկ այլ թեկ­նա­ծուի հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թյու­նը։ Վեր­ջի­նիս մաս­նակ­ցու­թյու­նը թեև հի­պո­թե­զա­յին մա­կար­դա­կի վրա է, սա­կայն շա­տե­րը հա­վա­նա­կան են հա­մա­րում։ Խոսքն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար, ԱԱԾ նախ­կին ղե­կա­վար, Ար­ցա­խի հե­րոս Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նի մա­սին է։ Նրա մաս­նակ­ցու­թյան մա­սին ակ­նարկ­վում է, ին­չը կա­րե­լի է դի­տար­կել որ­պես նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք։ Ղա­րա­մյա­նը նույն­պես Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից է, ո­րը մեծ հե­ղի­նա­կու­թյուն ու­նի թե՛ հա­սա­րա­կու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րի, թե՛ գե­նե­րա­լի­տե­տի մոտ, սա­կայն ի տար­բե­րու­թյուն Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի՝ հան­դես չի գա­լիս ար­մա­տա­կան դիր­քո­րո­շում­նե­րով, ար­ցա­խյան լո­կալ հայ­րե­նա­սի­րու­թյան դիր­քե­րից։ Չի բա­ցառ­վում, որ Ղա­րա­մյա­նի ա­ռա­ջադր­ման դեպ­քում հնա­րա­վոր են ո­րո­շա­կի ա­լյանս­ներ տար­բեր թևե­րի հետ։ Նաև պա­տա­հա­կան չէ‚ որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ակ­նարկ­վում է ոչ միայն Ղա­րա­մյա­նի՝ ար­ցա­խյան ու­ժա­յին­նե­րի հետ հա­տուկ կա­պի‚ այլև ո­րոշ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի ազ­դե­ցիկ ու­ժա­յին շր­ջա­նակ­նե­րի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։


Ա­հա սրանք են այն հինգ թեկ­նա­ծու­նե­րը, ո­րոնք Ար­ցա­խի նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցու­թյան կամ հայտ են ներ­կա­յաց­րել‚ կամ դի­տարկ­վում են որ­պես հնա­րա­վոր մաս­նա­կից­ներ։
ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար բա­վա­կա­նին բարդ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել. մի կող­մից պետք է ցույց տր­վի, որ ընտ­րու­թյուն­նե­րին ան­մի­ջա­կա­նո­րեն չեն մաս­նակ­ցում և որևէ ճն­շում չեն գոր­ծադ­րում, մյուս կող­մից էլ հաս­կա­նա­լի է, որ ՀՀ ղե­կա­վա­րու­թյունն ար­դեն հաս­կա­նում է‚ որ ամ­բող­ջո­վին չի վե­րահս­կում Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճա­կը, և շատ հնա­րա­վոր է՝ իր հա­մար անս­պա­սե­լի ար­դյունք­ներ գրանց­վեն ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում։ Հա­յաս­տա­նյան ղե­կա­վա­րու­թյունն այժմ բա­վա­կա­նին բարդ մար­տա­վա­րա­կան ընտ­րու­թյան առջև է կանգ­նած։ Եվ շատ տրա­մա­բա­նա­կան է, որ ՀՀ իշ­խա­նու­թյան շր­ջա­նում գե­րակշ­ռում է այն կար­ծի­քը, որ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ի­րենց նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու­նե­րը՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու Մա­սիս Մա­յի­լյա­նը‚ հան­դես գան կոա­լի­ցիա­յով։ Մա­նա­վանդ որ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նույն օ­րը տե­ղի է ու­նե­նա­լու նաև ԱԺ ընտ­րու­թյու­նը։ Չի բա­ցառ­վում, որ դա­շին­քով հան­դես գա­լու ա­ռա­ջար­կի դեպ­քում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք կբեր­վի, և ի­րար միջև կբա­ժան­վեն Ար­ցա­խի նա­խա­գա­հի ու ԱԺ ղե­կա­վա­րի պաշ­տոն­նե­րը։ Ըստ ո­րոշ աղ­բյուր­նե­րի՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջար­կում են, որ­պես­զի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը դառ­նա նա­խա­գահ, իսկ Մա­սիս Մա­յի­լյա­նը՝ խոր­հր­դա­րա­նի խոս­նակ։ Հաս­կա­նա­լի է, որ այս սցե­նա­րը բա­վա­կա­նին բարդ ի­րա­վի­ճա­կի մեջ է դնում Մա­սիս Մա­յի­լյա­նին, ո­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այս խա­ղի մեջ մտել է ոչ թե ԱԺ, այլ երկ­րի ղե­կա­վար դառ­նա­լու հա­մար։


Եվ վեր­ջա­պես չի կա­րե­լի բա­ցա­ռել Ար­ցա­խի գոր­ծող նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գոր­ծո­նը, ո­րը վա­ղուց հայ­տա­րա­րել է, թե չի պատ­րաստ­վում ա­ռա­ջադր­վե­լու որ­պես նա­խա­գա­հի թեկ­նա­ծու։ Նա դի­տարկ­վում է որ­պես ա­նա­չառ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու ե­րաշ­խա­վոր։ Նրանք, ով­քեր քա­ջա­ծա­նոթ են ար­ցա­խյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, հաս­կա­նում են, որ ընտ­րու­թյուն­նե­րում շատ բան կախ­ված է լի­նե­լու Բա­կո Սա­հա­կյա­նի դիր­քո­րո­շու­մից։ Բա­կո Սա­հա­կյա­նի գոր­ծո­նը դուրս գրել և հաշ­վի չառ­նել առն­վազն անխո­հեմ է և ա­ռա­ջին հեր­թին հենց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Միևնույն ժա­մա­նակ հի­շեց­նենք‚ որ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ իր հեր­թին օ­գոս­տո­սի 5-ին Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած հայտ­նի հան­րա­հա­վա­քում հայ­տա­րա­րել էր‚ որ Հա­յաս­տա­նը լի­նե­լու է ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դար և ա­զատ անց­կաց­ման ե­րաշ­խա­վո­րո­ղը։ Թե որ­քա­նով կհա­ջող­վի հա­մա­տե­ղել Բա­կո Սա­հա­կյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի նույն խն­դի­րը լու­ծե­լուն ուղղ­ված ջան­քե­րը‚ և որ­քա­նով են հա­մընկ­նում այդ եր­կու ղե­կա­վար­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը ար­դար և ա­զատ ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ‚ այս պա­հին դեռևս դժ­վար է կան­խա­տե­սել։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ