ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Hard talk

Hard talk
29.10.2019 | 00:31

Դե­րե­նիկ Դե­միր­ճյանն ա­սում էր՝ ա­մեն հայ մի հայ ու­նի, ո­րի հետ թշ­նա­մի է ցմահ: Երբ ա­ռա­ջին ան­գամ կար­դա­ցի 1916-ին գրած նրա նշա­նա­վոր «Հա­յը», դպ­րո­ցա­կան էի՝ 14-15 տա­րե­կան: Չգի­տեմ ին­չու՝ մտա­ծե­ցի, որ «Վար­դա­նան­քի» ու «Վա­սա­կի» հե­ղի­նա­կը գրել է ան­ցյա­լի մա­սին: Ե­րե­խա էի՝ հաս­կա­նա­լու, որ դա­սա­կան­նե­րը չեն գրում ան­ցյա­լի, ներ­կա­յի կամ ա­պա­գա­յի մա­սին, գրում են ժա­մա­նա­կի հա­մար: ՈՒ այս օ­րե­րին հեր­թա­կան ան­գամ հա­մոզ­վե­ցի, որ ա­մեն հայ մի հայ պի­տի ու­նե­նա, ում հետ թշ­նա­մու­թյու­նը նրան եր­ջան­կու­թյուն է պարգևում ու խթա­նում ապ­րել: ՈՒ պատ­ճա­ռը անգ­լիա­ցի­ներն էին: Ա­վե­լի ստույգ՝ ԱԳ նա­խա­րա­րի հար­ցազ­րույ­ցը BBC-ի World HARDtalk հա­ղոր­դա­շա­րին: Եվ՝ հար­ցազ­րույ­ցին հետևած մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը:


Չգի­տես ին­չու՝ ոչ մե­կին չէր հե­տաք­րք­րում, որ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը մի երկ­րում է, ո­րը 2016-ից մինչև այ­սօր չի կա­րո­ղա­նում ԵՄ-ից դուրս գա­լու հար­ցը լու­ծել ու գնում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի, մի երկ­րում, որ­տեղ ա­վան­դա­բար ա­մուր դիր­քեր ու­նեն Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը, մի երկ­րում, որ 1000 թե­լե­րով կապ­ված է նավ­թի ու գա­զի վա­ճառ­քով զբաղ­վող Բաք­վի հետ, որ­տեղ տն­տե­սու­թյան ուղ­ղու­թյու­նը ո­րո­շում է British Petroleum-ը: Մի երկ­րում, ո­րի, ի­րենց գնա­հա­տա­կա­նով, լա­վա­գույն վար­չա­պետ ՈՒինս­թոն Չեր­չի­լը ամ­բողջ կյան­քում չմո­ռա­ցավ Դար­դա­նե­լում իր խայ­տա­ռակ պար­տու­թյու­նը ու ա­տում էր թուր­քե­րին, իսկ նրա հետ­նորդ­նե­րը գե­րա­դա­սում են թուր­քե­րի մեջ բիզ­նես գոր­ծըն­կեր տես­նել ու Թուր­քիա­յի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քով հա­կադր­վել ցա­մա­քա­յին Եվ­րո­պա­յին: ՈՒ այս հար­թու­թյան մեջ ա­ռա­ջին հար­ցը պի­տի լի­ներ՝ ին­չու՞ է ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը ընդ­հան­րա­պես հա­մա­ձայ­նել հար­ցազ­րույց տալ BBC-ին, որ պար­բե­րա­բար հա­կա­հայ­կա­կան հոդ­ված­ներ է հրա­պա­րա­կում՝ վճա­րո­վի ու անվ­ճար, ու հենց այդ հա­ղոր­դա­շա­րին: Պար­զա­պես նա չպետք է ռինգ մտ­ներ HARDtalk-ում, որ­տեղ հար­ված­նե­րի ուղ­ղու­թյա­նը չեն հետևում՝ խփում են գոտ­կա­տե­ղից և վերև, և ներքև:


Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը չէր կա­րող չկան­խա­տե­սել, որ իր դեմ նս­տած է լի­նե­լու ոչ թե ան­կախ լրագ­րող, այլ նաև Էր­դո­ղա­նի ու Ա­լիևի փաս­տա­բա­նը, որ բրի­տա­նա­կան լրագ­րու­թյա­նը բնո­րոշ ո­ճով՝ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­մա­րում է հո­գե­թե­րա­պիա, իսկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին՝ նրանց պա­ցիենտ­ներ: Հա­մե­նայն դեպս՝ ի­րենց ներ­կա վար­չա­պե­տին նրանք այդ­պես են ո­րա­կում: Ա­ռանց մտա­ծե­լու կո­ռեկ­տու­թյան ու պատ­շա­ճու­թյան մա­սին: Եվ ար­դեն ինչ-որ հե­ռա­վոր Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րը պար­զա­պես սե­փա­կան ին­տե­լեկտն ու գե­րա­զան­ցու­թյու­նը՝ իբրև պե­տու­թյան վե­հու­թյուն ներ­կա­յաց­նե­լու հար­մար ա­ռիթ էր: Հայ ի­րա­կա­նու­թյան մեջ այս ա­մե­նը շր­ջանց­վեց, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը դար­ձավ քա­վու­թյան նո­խազ՝ պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նե­նա­լու հա­մար ու «ոչն­չաց­վեց»՝ իբրև մարդ, որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ պի­տի «ար­դա­րաց­նի» վար­չա­պե­տի հա­կա­սա­կան ու հա­խուռն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, պարզ­վեց՝ նաև ներ­քին:


Այ­սինքն՝ հե­րիք չէ, որ ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը ստիպ­ված էր պա­տաս­խա­նել բո­լոր ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րին Բրի­տա­նիա­յում, Հա­յաս­տա­նում էլ հայ­տն­վեց խա­չաձև կրա­կի տակ ու նրա հաս­ցեին աս­վեց այն, ինչ խու­սա­փում են տետ ա տետ ա­սել Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ պա­հան­ջե­լով նրա հրա­ժա­րա­կա­նը: «Հա­յի չա­փը չա­փա­զանցն է»՝ ա­սում էր Դե­րե­նիկ Դե­միր­ճյա­նը: Ա­յո, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը թող­նում էր վատ տպա­վո­րու­թյուն և ա­ռա­ջին իսկ հար­ցից հար­ցազ­րույ­ցը գնաց ան­ցան­կա­լի ուղ­ղու­թյամբ, երբ նա­խա­րա­րը չա­ռար­կեց Սթի­վեն Սա­կու­րի նա­խա­բա­նին. «Հա­յաս­տա­նը Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում հս­կա­յա­կան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող փոքր եր­կիր է՝ շր­ջա­պատ­ված լար­վա­ծու­թյամբ և թշ­նա­մու­թյամբ։ Ան­ցյալ տա­րի ժո­ղովր­դա­կան բո­ղո­քի ցույ­ցե­րը հան­գեց­րին, այս­պես կոչ­ված, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան, ո­րի ար­դյուն­քում Երևա­նում իշ­խա­նու­թյան ե­կավ նոր կա­ռա­վա­րու­թյուն»: Հենց այդ պա­հին ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը պի­տի ընդ­հա­տեր ու ճշ­տեր, որ Հա­յաս­տա­նը լար­վա­ծու­թյամբ ու թշ­նա­մու­թյամբ չի շր­ջա­պատ­ված, ու­նի 4 հարևան, ո­րոն­ցից միայն եր­կու­սին կա­րե­լի է այդ բնո­րո­շու­մը տալ, իսկ հե­ղա­փո­խու­թյա­նը «այս­պես կոչ­ված» պի­տակ կպց­նե­լու ի­րա­վունք ար­տա­սահ­ման­ցի լրագ­րո­ղը չու­նի: Բայց նա­խա­րա­րը ա­վե­լի շատ դի­վա­նա­գետ է, քան քա­ղա­քա­կան գոր­ծիչ:


Ա­յո, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը մար­տա­կան ու սադ­րիչ հար­ցե­րին տա­լիս էր հան­դարտ, դի­վա­նա­գի­տա­կան, ստան­դարտ պա­տաս­խան­ներ, ո­րով­հետև ա­մե­նից ա­ռաջ գի­տեր, որ իր դի­մաց ըն­դա­մե­նը լրագ­րող է նս­տած, որ ոչն­չի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում, իսկ ին­քը ներ­կա­յաց­նում է պե­տու­թյուն ու իր ա­մեն բա­ռը խո­շո­րա­ցույ­ցի տակ են դնե­լու ու ման­րա­դի­տա­կե­լու են, ցի­տա­տա­վո­րե­լու են, որ ուղ­ղեն Հա­յաս­տա­նի դեմ:

Ա­յո, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը չէր ա­սում՝ ինչ կա­րող էր ու պի­տի ա­սեր, ո­րով­հետև ա­զատ լրագ­րող ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ չէ, որ ինչ ա­սես կա­րող է ա­սել ու ծա­փեր ստա­նալ օր­վա մեջ: Նրա պա­տաս­խան­ներն ան­գույն էին ու կրկն­վում էին, տեղ-տեղ ան­կապ էին, ո­րով­հետև այդ­պի­սին է ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թեթև ձե­ռամբ: Ո­րով­հետև հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ոչ միայն «ռևերս չա­րեց», ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյանն էր հա­վաս­տիաց­նում, այլև ա­ռաջ չգ­նաց: Եվ ու­րեմն՝ ին­չու՞ են Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նից ակն­կա­լում բրի­տա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցին հե­ղա­փո­խա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ կամ բա­ցատ­րու­թյուն­ներ, թե ի՞նչ է ու­զում Հա­յաս­տա­նը, կամ ինչ­պե՞ս է իր ու­զա­ծին հաս­նե­լու, երբ ոչ ոք չգի­տի:


Ին­չու՞ են Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին մե­ղադ­րում, որ խո­րաց­րեց կաս­կած­նե­րը, թե Երևա­նը որ­դեգ­րել է դե­պի փա­կու­ղի և պա­տե­րազմ տա­նող «խա­ղա­ղա­սի­րա­կան» քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը ա­ռա­վե­լա­գույ­նը փաս­տեց ի­րա­վի­ճա­կը: Նա զգու­շա­ցավ նույ­նիսկ ա­սել, որ Ար­ցա­խը պատ­մա­կան հայ­կա­կան հող է, որ պա­տե­րազ­մում Հա­յաս­տա­նը հաղ­թել է Ադր­բե­ջա­նին ու զի­նա­դա­դա­րը կնք­վել է Բաք­վի խնդ­րան­քով, որ շատ կցան­կա­նար նույն հար­ցե­րը, ինչ ի­րեն էին տր­վում, ուղղ­վեին Մա­մե­դյա­րո­վին ու Ա­լիևին, ո­րով­հետև հա­յա­տյա­ցու­թյունն ու պա­տե­րազ­մի քա­րոզ­չու­թյու­նը Բաք­վի քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռանց­քում են: Տե­ղին պա­հին չհի­շեց ոչ Սում­գա­յի­թը, ոչ Ռա­միլ Սա­ֆա­րո­վին:


Նա խո­սեց միայն անվ­տան­գու­թյու­նից ու «մո­ռա­ցավ» Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ո­րով­հետև ի­րա­պես չգի­տի՝ ի՞նչ կա Նի­կոլ Փա­շի­նյա­նի մտ­քին ու ի՞նչ է նա հայ­տա­րա­րե­լու վա­ղը: Կամ՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, ու՝ վեր­ջից» հե­տո ի՞նչ ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք: Ոչ մի, նույ­նիսկ Ճ դա­սի լրագ­րող, չէր ու­շաց­նի հար­ցը՝ «Ձեր վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ին­չու՞ եք հա­կա­սում»: Նրա ա­ռաջ բեր­մու­դյան ե­ռան­կյու­նի է, որ գծել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու թե այդ ե­ռան­կու­նու մեջ, թե ե­ռան­կյու­նուց դուրս միայն ա­կան­ներ են: Բայց Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի խն­դի­րը ոչ միայն այդ ա­կան­նե­րի վրա իր «չպայ­թելն է», այլև ադր­բե­ջան­ցի­նե­րին «պայ­թեց­նե­լը». իսկ դա պար­տադ­րում էր լռել շատ հար­ցե­րում ու տալ խու­սա­փո­ղա­կան պա­տաս­խան­ներ:
Ի տար­բե­րու­թյուն՝ Սթի­վեն Սա­կու­րի՝ նա վե­րա­դառ­նա­լու էր Երևան, նո­յեմ­բե­րին ըն­դու­նե­լու է ՌԴ ԱԳ նա­խա­րա­րին, դեկ­տեմ­բե­րին հան­դի­պե­լու է Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րին: Եվ, մեղմ ա­սած, քա­ղա­քա­կան ան­մեղ­սու­նա­կու­թյուն է նրան մե­ղադ­րել դի­վա­նա­գի­տա­կան ան­մեղ­սու­նա­կու­թյան մեջ, երբ աշ­խա­տում է մի կա­ռա­վա­րու­թյու­նում, ո­րի վար­չա­պե­տը «ան­մեղ­սու­նա­կու­թյու­նը» հա­մա­րում է իր դի­վա­նա­գի­տա­կան ճկու­նու­թյունն ու գու­ցե մտ­քի թռիչ­քը:


Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը Լոն­դոն էր գնա­ցել Հա­յաս­տա­նի մա­մու­լում շր­ջա­նառ­վող լու­րե­րի հա­մա­պատ­կե­րում, որ կորց­նե­լու է պորտ­ֆե­լը: Այդ հե­ռան­կա­րը սպառ­նում է բո­լոր նա­խա­րար­նե­րին, բայց հատ­կա­պես չքայ­լած­նե­րին: Եվ գու­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը նրան վա­ղուց հրա­ժեշտ տված լի­ներ, ե­թե լի­ներ կա­մի­կա­ձե, որ հա­մա­ձայն է նրա հետ աշ­խա­տել իբրև ՀՀ ԱԳ նա­խա­րար: Բա­ցի, ի­հար­կե, մեկ-եր­կու­սից, որ քնում ու արթ­նա­նում են այդ ե­րա­զով, բայց նրանց նա­խա­րա­րու­թյու­նը լի­նե­լու է բո­լո­րիս մղ­ձա­վան­ջը: ՈՒ՝ ա­ռա­ջի­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի: Ոչ մե­կի մտ­քով չի անց­նում, որ գու­ցե կան մար­դիկ, որ ծա­ռա­յում են ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին, այլ պե­տու­թյա­նը ու ժո­ղովր­դին: HARDtalk-ը թարգ­ման­վում է ծանր խո­սակ­ցու­թյուն, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի դեպ­քում իս­կա­պես ծանր խո­սակ­ցու­թյուն ստաց­վեց, այն­քան ծանր, որ­քան ծանր ու ան­կան­խա­տե­սե­լի, կա­խյալ է ե­ղել Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ան­ցած տա­րի­նե­րին ու ծանր է այ­սօր՝ չու­նե­նա­լով ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հի վրա հիմն­ված կոնկ­րետ նպա­տակ, հա­նուն անվ­տան­գու­թյան՝ քա­մե­լեո­նի պես հար­մար­վե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյա­նը և դա ան­վա­նե­լով… չա­սեմ ինչ:


Միան­շա­նակ է, որ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը դի­վա­նա­գետ է, բայց ոչ քա­ղա­քա­կան գոր­ծիչ և ոչ կազ­մա­կեր­պիչ: Ի վեր­ջո՝ մեզ պետք էր այս HARDtalk-ը, որ­պես­զի գո­նե մեկ ան­գամ դա­դա­րենք ա­ղա­ղա­կել, թե ի՞նչ ենք ու­զում աշ­խար­հից ու լսենք, թե աշ­խար­հը ի՞նչ է ու­զում մեզ­նից: Որ­պես­զի վեր­ջա­պես հաս­կա­նանք՝ գլո­բա­լաց­ված աշ­խար­հում չկան ար­տա­քին ու ներ­քին օգ­տա­գործ­ման հայ­տա­րա­րու­թյուն­ներ՝ ա­մեն ինչ հայտ­նի է դառ­նում ու ա­մեն ինչ կա­րող է մեր դեմ ուղղ­վել: Որ­պես­զի վեր­ջա­պես տես­նենք՝ ինչ­պե՞ս է աշ­խար­հը մեզ տես­նում ու գնա­հա­տում: Դեռ պետք է սըր Սթի­վե­նին շնոր­հա­կալ լի­նենք, որ բա­վա­րար­վեց կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի կա­զուս­նե­րով ու չխո­րա­ցավ դա­տա­վա­րու­թյուն­նե­րի կա­զուս­նե­րի մեջ: Գո­նե մեկ ան­գամ սա­ռը ցն­ցուղ ըն­դու­նենք՝ հաս­կա­նա­լու, որ աշ­խար­հը չի սկս­վում ու ա­վարտ­վում Ռու­սաս­տա­նով, ա­ռա­վել ևս, երբ աշ­խար­հի կե­սը թշ­նա­մի է ՌԴ-ին: Երբ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ կլի­նեն բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն­ներ, երբ Հա­յաս­տա­նը ի վի­ճա­կի կլի­նի հա­մար­ժեք ըն­կա­լել, գնա­հա­տել ու եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րից, երբ սո­վո­րի ոչ թե պա­տաս­խան­ներ տա­լու, այլ ա­ռա­ջի­նը լի­նե­լու, ի­րա­վի­ճա­կը ծրագ­րե­լու մար­տա­վա­րու­թյունն ու ռազ­մա­վա­րու­թյու­նը, թող Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հրա­ժա­րա­կան տա: Դա կլի­նի վաս­տա­կած հան­գիստ:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. ԱԳ նա­խա­րա­րի HARDtalk-ը միակ ծանր խո­սակ­ցու­թյու­նը չէր ան­ցած շա­բաթ: Աժ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հան­դի­պեց հոկ­տեմ­բե­րի 27-ի ա­հա­բեկ­չու­թյան գլ­խա­վոր ոճ­րա­գոր­ծին: «Նաի­րի Հու­նա­նյա­նից ստա­ցա պա­տաս­խան­ներ, ո­րոնք էա­կան տար­բե­րու­թյուն­ներ ու­նեն քրեա­կան գոր­ծում տեղ գտած փաս­տագ­րում­նե­րից», - «Ա­զա­տու­թյա­նը» ա­սել է Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը:
Հար­ցին, թե Հու­նա­նյա­նի ա­սած­նե­րի մեջ կա՞ն նոր փաս­տա­կան հան­գա­մանք­ներ, ո­րոնք գոր­ծի վե­րա­բաց­ման հիմք կա­րող են դառ­նալ, Բա­բա­ջա­նյա­նը պա­տաս­խա­նել է, թե ա­ռանց նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի էլ բա­վա­րար հիմ­քեր կան: «Կար­ծում եմ, որ Մեղ­րիի վե­րա­բե­րյալ վեր­ջին շր­ջա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի կող­մից շր­ջա­նառ­վող ուղ­ղա­կի ա­պա­ցույց­նե­րը լիու­լի են, որ մենք ձեռ­նա­մուխ լի­նենք գոր­ծի վերս­կս­մա­նը: Եվ պի­տի ա­սեմ, որ Մար­տի 1-ի գոր­ծը, որ հի­մա նոր-նոր սկ­սում է քնն­վել դա­տա­րա­նում, Նաի­րի Հու­նա­նյա­նի փո­խան­ցա­ծի հա­մե­մատ ծա­ղիկ­ներ են: Կար­ծում եմ, ե­րա­նի կտան մե­ղա­վոր­նե­րը, որ­պես­զի Մար­տի 1-ով վեր­ջա­նա ա­մեն ինչ»: Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հան­դի­պու­մից եզ­րա­կաց­րել է, որ «Նաի­րի Հու­նա­նյա­նին սպա­սել են դր­սում, Նաի­րի Հու­նա­նյա­նի մտադ­րու­թյու­նը ո­ռոգ­վել է Հա­յաս­տա­նից դուրս և Հա­յաս­տա­նի ներ­սում: Եվ այդ ոճ­րա­գոր­ծու­թյու­նը ու­նի պատ­վի­րա­տու­ներ Հա­յաս­տա­նից դուրս և ու­նի շա­հա­ռու­ներ Հա­յաս­տա­նից ներս»: Գլ­խա­վոր ոճ­րա­գոր­ծի ա­զատ ար­ձակ­ման հար­ցը, կար­ծես, փակ­վել է. ար­դարա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը ԱԺ-ում բա­ցա­ռեց դի­մու­մի բա­վա­րար­ման հնա­րա­վո­րու­թյու­նը: Պետք չէր գլ­խա­վոր մար­դաս­պա­նին հան­դի­պել՝ հաս­կա­նա­լու, որ ոճ­րա­գոր­ծու­թյու­նը շա­հա­ռու­ներ ու­ներ և դր­սում, և ներ­սում: Չեն կա­րող պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քե­րը խոր­հր­դա­րա­նում սպան­վել տնա­բույս մար­դաս­պան­նե­րի ձեռ­քով: 20-րդ դա­րա­վեր­ջի ա­մե­նա­ծանր ո­ճի­րը պետք է բա­ցա­հայտ­վի, բայց փաստ չէ, որ մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին երբևէ կհայ­տն­վեն բո­լոր պատ­վի­րա­տու­նե­րը՝ «Ո­մանք ար­դեն չկան, ո­մանք հե­ռու են» սկզ­բուն­քով: Փաստ չէ, որ հե­տաքն­նու­թյան վեր­սկ­սու­մը հի­մա ի­մաստ ու­նի մի ի­րա­վի­ճա­կում, երբ դա­տա­րան­նե­րը Հա­յաս­տա­նում ըն­դու­նում են ի­րենց վճ­ռի ոչ ի­րա­վա­չափ լի­նելն ու …կա­յաց­նում են: Հա­յաս­տա­նում հի­մա դա­տա­վա­րու­թյուն­նե­րի բում է, ո­րոնք լու­ծում են քա­ղա­քա­կան հար­ցեր: Հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծի վե­րա­բա­ցու­մը այս մթ­նո­լոր­տում միայն ա­վե­լի է շի­կաց­նե­լու կր­քե­րը և դառ­նա­լու է դա­նա­յան տա­կառ, որ­տեղ կոր­չե­լու է ճշ­մար­տու­թյու­նը՝ վերս­տին, ինչ­պես տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ, ծա­ռա­յե­լով օր­վա իշ­խա­նու­թյան նպա­տակ­նե­րին: Իսկ մենք պարտք ու­նենք՝ սե­րունդ­նե­րին չթող­նել ևս մեկ չբա­ցա­հայտ­ված ո­ճիր:

Դիտվել է՝ 3438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ