«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ռուսաստանի միջամտությունը «ֆրանսիացի լինելու արվեստին»

Ռուսաստանի միջամտությունը «ֆրանսիացի լինելու արվեստին»
22.05.2019 | 17:06

Եվրախորհրդարանի ընտրություններից 5 օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել ֆրանսիական շրջանային մամուլին: Նախագահը ամփոփել է իր հնգամյակի առաջին կեսի նախնական արդյունքները ու հայտարարել, որ «կարմրելու պատճառ չունի»: Le Figaro-ն գրել է, որ Մակրոնը նորից հիշեցրել է առաջիկա բարեփոխումները, որ «կիրակնօրյա քվեարկությունը կարող է դառնալ հանրաքվե նախագահի դեմ»:


«Եվրախորհրդարանի ընտրությունների գլխավոր հարցը շատ պարզ է՝ մենք ուզում ենք բաժանվա՞ծ լինել ԱՄՆ-ի ու Չինաստանի առաջ, թե՞ նախընտրում ենք միասնությունը, որ միասին կառուցենք մեր եվրոպական ապագան».՝ ասել է Մակրոնը՝ պատասխանելով 9 լրագրոցների հարցերին:


Ես չեմ կարող պարզ դիտորդ լինել
Մի շաբաթ առաջ նախագահը հայտնվեց Եվրախորհրդարանի ընտրության «Առաջ, Հանրապետություն» կուսակցոթյան ոչ պաշտոնական պաստառներին, թեպետ պաշտոնապես նախագահը ոչ մի քվեարկության չի մասնակցում: Պաստառները, որոնց համար օգտագործվել էր Ելիսեյան պալատի պաշտոնական լուսանկարչի նկարը, ընդդիմությունը քննադատեց: «Նա բոլոր ֆրանսիացիների ու ֆրանսուհիների նախագահն է, իսկ այդ պաստառներին ներկայանում է կուսակցության ղեկավար»՝՝ ասաց Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր Վալերի Ռաբոն: Մեկնաբանելով իր մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին՝ Էմանուել Մակրոնը նշեց, որ «չի կարող պարզ դիտորդ լինել»: «Եթե լինելով պետության ղեկավար, ես թույլ տամ քանդել Եվրոպան, որ խաղաղություն ու բարգավաճում է ապահովում, ես պատասխանատվություն կկրեմ պատմության առաջ»՝ բացատրեց Մակրոնը լրագրողներին: Ընտրարշավի ժամանակ Մակրոնը հայտարարեց, որ իր ողջ էներգիան կներդնի ու թույլ չի տա Մարին Լե Պենի կուսակցությանը առաջին տեղում լինել: Լրագրողների հարցին՝ չի՞ վախենում, որ կիրակի օրվա քվեարկությունը կվերածվի հանրաքվեի նախագահի դեմ, Մակրոնը պատասխանեց թվարկելով իր ձեռքբերումները. «Գործազրկությունը վերջին 10 տարիներին ամենացածր մակարդակին է, արդեն 12 տարի գնողունակությունն այսքան արագ չէր աճում, ներդրումները ավելանում են, ձեռնարկությունները նորից աշխատատեղեր են ստեղծում … Ես միջանկյալ արդյունքների համար կարմրելու տեղ չունեմ, թեպետ պետք է առաջ գնալ»:


Ընտրողներին Եվրախորհրդարանի ընտրություններին նախապատրաստելով՝ Մակրոնը հիշեցրեց շրջանային մամուլի ընտրողներին նաև ԵՄ-ի «թշնամիների» մասին: «Եվրոպայի թ»նամիները նրանք են, որ չեն հավատում Եվրոպայի ապագային: Ազգայնականները, որ ուզում են մասնատել Եվրոպան, գլխավոր թշնամիներն են: Ես Ֆրանսիայի պատրիոտ եմ, ուրեմն և՝ Եվրոպայի»: Մակրոնի կարծիքով՝ «ֆրանսիացի լիենլու արվեստը» միմյանց տարբերությունները հասկանալն է՝ չնայած բազում տարաձայնություններին:


Նախկինում երբեք ռուսներն այդքան չեն օգնել արմատական կուսակցություններին
Ֆրանսիայի նախագահը համաձայն չէր լրագրողների հետ, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի տարաձայնությունները առավելագույն մակարդակի են հասել: «Ես և Անգելա Մերկելն աշխատում ենք միասին և հարգում ենք միմյանց: Ես չեմ հավատում ձևական ու անպտուղ համաձայնություններին: Եթե մենք չբանավիճենք, ոչնչի չենք հասնի»՝ ասաց Մակրոնը: Նախագահը նորից հիշեցրեց ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին: «Նախկինում երբեք ռուսներն այդքան չեն օգնել արմատական կուսակցություններին, չեն ֆինանսավորել այդքան: Դա չի կարող մեզ չհուզել և պետք չէ միամիտ լինել: Բայց ես չեմ շփոթում պետությունն ու առանձին մարդկանց, թեպետ ռուս օլիգարխներն ու ամերիկյան ուժերը ցույց են տալիս իրենց կառավարամերձ լինելը»՝ ասաց Մակրոնը: Mediapart-ը տեղեկացնում է, որ Եվրախորհրդարանի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից անհանգստացած է ոչ միայն Էմանուել Մակրոնը, այլև հատուկ ծառայությունները: Լրագրողները կարողացել են ծանոթանալ գաղտնի ծրագրի, որ ներքին ու արտաքին հետախուզության աշխատանքի հիմքում է: Ծրագրում Ռուսաստանի «ազդեցությունն ու միջամտությունը» հիշատակվում է ահաբեկչության սպառնալիքի հետ: Մակրոնի նախկին խորհրդականը, ում անունը Mediapart-ը չի նշում, լրագրողներին պատմել է սոցիալական ցանցերում ու «ինտերնետում քաղաքական գովազդի վրա ծախսված միլիոնավոր եվրոների մասին»: Հունվարին Facebook-ի ղեկավարությունը հայտարարեց, որ խիստ պայմաններ է սահմանելու ԵՄ ընտրությունների ժամանակ վճարովի հրապարակումների համար, սակայն այդ միջոցները բավարար չէին: «Մենք ուզում ենք, որ սոցիալական ցանցն ավելի հեռուն գնա և արգելի այդօրինակ գովազդը ընտրարշավի ժամանակ»: Mediapart-ի տվյալներով՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գտնում են, որ Կրեմլը փորձում է միջամտել ընտրություններին կեղծ լուրերի օգնությամբ ու ռուսական ֆրանսալեզու ԶԼՄ-ների: Ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար Մոսկվան փորձում է օգտագործել և քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝աջ «Ազգային միավորումից» եվրապատգամավորի թեկնածու Թիերի Մարիանիին, որ հանդիպել է Վլադիմիր Պուտինին մարտի 18-ին, Ղրիմում: ՌԴ նախագահի հետ իր հանդիպումից երկու ամիս անց նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու կոչ արեց:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահը, հարկավ, անհանգստանալու պատճառներ ունի: Վերջին ապացույցը Ավստրիան տվեց, որ իր խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության պատճառով արտահերթ խորհրդանական ընտրություններ է հայտարարել: Ավստրիայի հրաժարական տված փոխկանցլերի սկանդալը Կրեմլը չի մեկնաբանել: Բայց թե Ռուսաստանը՝ միջամտելով ԵՄ երկրներում ընտորություններին, թե ԵՄ-ն ռուսական միջամտության դեմ պայքարելով՝ պայքարում են հետևանքների դեմ: Իսկ պատճառը ՌԴ-ԵՄ հարաբերություններն են: Փաստացի՝ հիբրիդային պատերազմի մեջ են գտնվում Ռուսաստանն ու Եվրամիությունը, և կողմերից յուրաքանչյուրը օգտագործում է իր զինանոցը, խաղաղության համաձայնագրի կնքման փոխարեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ