«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ժամանակ չի թողնում

Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ժամանակ չի թողնում
21.02.2019 | 14:37

Փետրվարի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա տարեկան ուղերձով դիմեց Դաշնային ժողովին: Ելույթի առաջին մասը նա նվիրեց սոցիալական խնդիրներին և ռուսաստանցիներին առաջարկեց աղքատության դեմ պայքարի ու ընտանիքի աջակցության նոր միջոցառումններ: «Ժամանակը խտացել է, ձգձգելու ժամանակ այլևս չկա»` հայտարարեց նա: Աղքատության դեմ պայքարը, ժողովրդագրությունը և ընտանիքին աջակցությունը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին 15-րդ ուղերձի հիմնական թեմաներն էին: Նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը մտնում է ժողովրդագրական բարդ շրջան` Հայրենական մեծ պատերազմի հետևանքների և «ԽՍՀՄ-ի փլուզումին հաջորդած դրամատիկ տարիների» պատճառով: Բացասական միտումները փոխելու համար Պուտինն առաջարկեց իջեցնել հարկերը բազմանդամ ընտանիքների համար, առաջին ու երկրորդ երեխայի համար վճարումների շեմը բարձրացնել, պետության հաշվին մարել երրորդ երեխան ունեցած ընտանիքների հիպոթեքային 450000 ռուբլու վարկը:


Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 2023–2024-ին Ռուսաստանում պետք է վերականգնվի բնակչության բնական աճը: Նրա խոսքով` այդ նպատակով բյուջեից կհատկացվի 22- 30 միլիարդ ռուբլի: Նա կոչ արեց ՌԴ քաղաքացիներին պաշտպանել բանկերի ու միկրոֆինանսական կազմակերպությունների խաբեություններից ու չարաշահումներից: «Մենք պիտի հասկանանք մեր պատասխանատվությունը, բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Այս իրավիճակում մարդուն փակուղի մտցնելը վերջին գործն է, դա անիմաստ է տնտեսական տեսակետից»` նշեց նա և առաջարկեց լրացուցիչ «հիպոթեքային արձակուրդներ» տալ նրանց, որ մնացել են առանց եկամուտների:


Ուղերձի թեմաներից մեկն էլ առողջապահությունն էր: Նախագահի գնահատականով` առողջապահության վիճակն ու մակարդակը «կարծես թե աճում է, բայց քաղաքացիները դժգոհ են»: Մինչև 2020-ը Պուտինն առաջարկեց կառուցել 1,5 հազար ամբուլատորիաներ, հաստատել «խնայողական պոլիկլինիկաների» համակարգ և ներդնել հիվանդներին ու երկարատև խնամքի կարիք ունեցողներին «անհատական աջակցության սկզբունքներ»:
«Բարեխիղճ բիզնեսը մշտապես չպետք է հոդված տակ լինի»` նկատեց Վլադիմիր Պուտինը և կոչ արեց պատգամավորներին սահմանափակել պատճառները, որոնց հիմքով ձեռներեցների ձերբակալության ժամկետները երկարացնում են հետաքննության ընթացքում: Նախագահը նշեց, որ բիզնեսմենները կարող են ամիսներով կալանավայրում մնալ դատախազի բացակայության պատճառով: «Ո՞նց է լինում, որ մարդը ճաղերի հետևում է, իսկ դատախազը գնացել է արձակուրդ»,-հարցրեց Պուտինը:


ՌԴ նախագահն առաջարկեց ստեղծել օնլայն պլատֆորմ, որտեղ բիզնեսը կարող է հայտարարել իրավապահների ճնշումների մասին և կառավարությանը հանձնարարեց անհրաժեշտ օրենսդրական բազա ստեղծել: Կալանավորված բիզնեսմենների անուններ ՌԴ նախագահը չտվեց:
Ուղերձի երկրորդ մասում Պուտինը անդրադարձավ արտաքին քաղաքականությանը և պատմեց պաշտպանական համակարգի հաջողությունների մասին: Նա համեմատեց գերձայնային «Ավանգարդ» բլոկը Երկրի առաջին արհեսատական արբանյակի հետ և հայտարարեց սպառազինության նոր տեսակների հաջող փորձարկումների մասին: Պուտինը ԱՄՆ-ին մեղադրեց «Ռուսաստանի օրինական շահերի անտեսման» և ոչ բարեկամական քաղաքականություն վարելու մեջ: Նա հայտարարեց, որ Մոսկվան ԱՄՆ-ի հետ առճակատում չի ուզում և միայն պատասխանում է Վաշինգտոնի գործողություններին: «Մենք այլևս չենք թակելու փակ դուռը»` հայտարարեց ՌԴ նախագահը փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրի մասին ու նորից մեղադրեց ԱՄՆ-ին պայմանագրի կոպիտ խախտման մեջ: «Իրենք ամեն ինչ խախտում են, իսկ հետո արդարացումներ են որոնում ու մեղավոր են նշանակում: Դեռ իրենց սատելիտներին էլ մոբիլիզացնում են»` նշեց Պուտինը:
RFI


Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային Ժողովին ուղերձում անդրադառնալով 1987-ին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու պայմանագիրը չեղարկելուն, ասել է, որ եթե ԱՄՆ-ն Եվրոպայում հրթիռներ տեղակայի, Ռուսաստանի հրթիռների թիրախում կլինեն ոչ միայն այդ հրթիռները տեղակայած երկրները, այլև` ԱՄՆ-ը: Նա խոստացել է, որ առաջինը Ռուսաստանը չի տեղակայի հրթիռներ Եվրոպայում: Ուղերձում Պուտինն ասել, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել սպառազինությունները, այդ թվում միջուկային ռազմավարական հրթիռների ծրագրերը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի պատրանքներից, թե կարող է ռազմական առավելություն ունենալ Ռուսաստանի հանդեպ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նա ասել է, թե Ռուսաստանը սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, այլ ցանկանում է լիարժեք, հավասար ու բարեկամական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ:


Վերլուծաբաններն արդեն արձանագրում են, որ անցյալ տարվա ուղերձի համեմատ, որ բացառապես արտաքին քաղաքական ուղղվածություն ուներ ու ներկայացնում էր ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի նորագույն տեխնիկան, այս տարվա ուղերձը ներքաղաքական է` Պուտինը սրընթաց կորցնում է վարկանիշը և հարկադրված է «վերադառնալ» Ռուսաստան ու զբաղվել ռուսաստանցիների խնդիրներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ