«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մենք թշնամուն տալու ոչինչ չունենք

Մենք թշնամուն տալու ոչինչ չունենք
01.02.2019 | 04:27

Երբ սիոնիստները Աբդուլ Համիդին ասում են, թե մենք Եվրոպայում կշրջափակենք քո հակահայկական բոլոր գործողությունները և բացի այդ կփակենք արտաքին աշխարհին ունեցած 20 միլիոն դոլարի պարտքը, միայն դու թույլ տուր հրեաներին Երուսաղեմում հողեր գնել, Աբդուլ Համիդը պատասխանում է.
-Արյամբ ձեռք բերված հողը թուրքը ոսկով չի ծախում:
Մեկ ուրիշ թուրք, արդեն 20-րդ դարի դիվանագետ, Կիպրոսից թուրքական զորքը դուրս բերելու համաշխարհային հանրության պահանջին պատասխանում է.
-ՈՒր մտնում է մեհմեդիկը սրով, դուրս չի գալիս գրչով:
Էլի՞ օրինակներ բերեմ թուրք պետական, դիվանագիտական գործիչներից պատմաբան հորջորջված ռեալպոլիտիկի համար, թե՞ ուղղակի հարցնեմ՝ մենք ինչու՞ պիտի դուրս գանք մեր պատմական հողերից, որի յուրաքանչյուր մետրի համար հազարավոր երիտասարդների արյուն է թափվել: Գուցե կասես, թե Թուրքիան … չէ, ավելի լավ է կոնկրետ փաստեմ, ինչու օվկիանոսից այն կողմ համաշխարհային հանրությունը զորք չի առնում և գրոհում Թուրքիայի վրա:


Ինչու՞ եմ նշում այդ դեպքը, որովհետև իր հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ռեալպոլիտիկն ասաց.
-Բաքուն գրավենք, միևնույն է, համաշխարհային հանրությունը ձեզ (այսինքն՝ հայերիս) կստիպի դուրս գալ: Հիշու՞մ եք, ինչով ավարտվեց Սադամ Հուսեյնի կողմից Քուվեյթի գրավումը:
Երբ լսում էի նրա այդ խոսքերը, ակամայից մտածում էի՝ տարիքի հետ բանականությունը կորցրե՞լ է, թե՞ էն գլխից կորցված հակահայ էությամբ այդ անձին դեմ տվեցին մեզ, և մենք էլ, երբեք չկասկածելով նրա էությանը, գայթակղվելով նրա խոսքի ուժից, հիպնոսացած վազեցինք նրա հետևից և ընդամենը մի քսան ամիս պահանջվեց, որ ժողովուրդը ճանաչեր, թե նա ով է:
1998-ին, երբ նրան ստիպեցին հրաժարական տալ, ժողովուրդն ամենևին էլ ոգևորված չէր ստիպողների էությամբ և ոչ էլ համակրում էր նրանց, բայց ողջունեց, որովհետև ատում էր այդ ռեալպոլիտիկին երկրի քանդման հիմքը դնելու պատճառով:
Ոչ մեկը դուրս չեկավ փողոց պաշտպանելու իր երբեմնի կուռքին, որովհետև իշխանության գալուց հետո կուռքը վերածվել էր իսկական հրեշի: Հիմա հետ դառնամ և հարցնեմ՝ մեզ համեմատում ես Սադամ Հուսեյնի հե՞տ: Սադամ Հուսեյնը սուվերեն պետություն գրավեց և միացրեց իրեն (տեղին է հարցնել՝ մի՞թե ԱՄՆ-ը չոչնչացրեց մի շարք սուվերեն պետություններ, կամ իմ շատ սիրելի Ռուսաստանը չարեց այն, ինչ ուզեց Վրաստանի և ՈՒկրաինայի հետ, ու ճիշտ արեց):


Սադամ Հուսեյնին պիտի վերացնեին, որովհետև համաշխարհային նավթային շահերը վեր են ցանկացած սուվերենությունից և վերջապես Սադամ Հուսեյնը ագրեսոր էր, իսկ մե՞նք: Եվ եթե առայսօր համաշխարհային հանրությունը լրիվ պատկերացում չունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, ուրեմն մենք ենք մեղավոր, առավել ևս այդ ռեալպոլիտիկը, որովհետև ի սկզբանե Ղարաբաղի հարցը առիթ էր ԽՍՀՄ-ում չլուծված ազգային հարցերը բարձրացնելու և այն վերջնականապես ոչնչացնելու համար: Չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցի վերջնական բովանդակության մասին ռեալպոլիտիկն էն գլխից էր տեղյակ, բայց չկարողացավ Արևմուտքի կողմից տրված առաջադրանքն իրենց համար ցանկալի հունով տանել: Տեղին է հիշել ժողովրդական իմաստությունը՝ դժոխքից հեշտ է սատանաներին դուրս կանչելը, բայց հետո դժվար է նրանց կառավարելը:


Հայ ժողովուրդը հավաքական կերպարով նման էր դժոխքից դուրս պրծած սատանայի (թեպետ ոչ էությամբ էր սատանա, ոչ էլ գիտակցությամբ), որի առաջն այլևս ոչ ոք չէր կարող առնել:
Արդեն երեսուն տարի է, ժողովրդին ենթարկում են ամեն կարգի փորձությունների, բայց ոչինչ չի ստացվում: Ասածիս վառ օրինակն է 2016 թվականի Ադրբեջանի ապրիլյան ավանտյուրան: Ժողովուրդը մինչև հոգու խորքն ատում էր տիրող վարչակազմը, բայց երբ սկսվեց պատերազմը, երևաց, թե ոգու ինչպիսի դրսևորում ցուցաբերեց կիսասոված ժողովուրդը և մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքն է վերջին հաշվով այդ երկրի տերը:
Ես հարգում և սիրում եմ ռուս ժողովրդին: Երբ սոցցանցերում կարդացի մեկի ոչ բարյացակամ խոսքը ռուս ազգի մասին, գրեցի, որ նա հզոր ազգ է, բայց նրա երկրի զինվորի արյունը ջուր է: Մեկնաբանություն խնդրեց հեղինակը: Գրեցի, եթե ջուր չէ, ապա ինչպես կարելի էր թույլ տալ, որ մի սրիկա դավաճան գրչի մեկ հարվածով զորքերը հաներ ԳԴՀ-ից, վերացնել Վարշավայի հզոր ռազմական բլոկը և թույլ տալ, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանին: Իսկ այսօր այդ դավաճանին բարձր թոշակ են տալիս կյանքը պահպանելու համար, պահակախումբ են նշանակել և էլի շատ առավելություններ: Ռուս ազգը հզոր է, ունի հսկայական տարածքներ, մենք քիչ ենք և պիտի հարգենք մեր թափած յուրաքանչյուր կաթիլ արյունը:


Այստեղ կա մեկ ուրիշ գործոն, որի վրա ոչ մեկն ուշադրություն չի դարձնում: Մինչ այդ գործոնին անդրադառնալը հիշենք մի քանի ազգերի, որոնք տարբեր ժամանակներում տարբեր առիթներով կռվել են, բայց և ոչ մեկն իր առջև նպատակ չի դրել որպես էթնոս ոչնչացնել մյուսին: Ռուսը-շվեդը, լեհը-ռուսը, գերմանացին-լեհը, գերմանացին-ֆրանսիացին և էլի շատ-շատերը, բայց այսօր նրանք իրար երեսի նայում են նորմալ հայացքով, իսկ շատ դեպքերում էլ բարեկամ են: Ինչը չես ասի թուրքի և հայի պարագայում: Անցել է ավելի քան 100 տարի, բայց առայսօր թուրքը ոչ միայն չի ընդունել իր հանցավոր անցյալը, այլև Հայկական բարձրավանդակում մտածված-ծրագրված ոչնչացնում է այն ամենը, ինչը եղել է հայկական: Ավելին, այսօրվա Թուրքիան հանուն ինչի՞ է փորձում սեպ խրել առանց այդ էլ թշնամական հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հա, հայ-ադրբեջանական հարաբերությունները ավելի քան 100-ից ավելի տարի եղել են թշնամական, չնայած այն բանին, որ հայ հարուստները, հանուն իրենց նեղ անձնական շահերի անկախ իրենց կամքից ծաղկեցրել են Բաքուն: Ծաղկեցման արդյունքը այսօր շատերիս է տեսանելի: Չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունները խորհրդային երկրում իդեալական չէին, բայց և այնպես հայն ու ադրբեջանցին իրար հետ շփվելիս ակնհայտ ատելություն չէին տածում: Այդ եղբայրությունը պարտադրված էր, և բոլորս էլ առանց խոսքի ընդունում էինք այն:
Խորհրդային տարիներին Նախիջևանը մաքրվեց հայերից: Ղարաբաղի բնակչությունը ոչ միայն չէր ավելանում, այլև այնտեղ ավելանում էր ազերիների թիվը, իսկ ամեն անգամ հայերի արդար բողոքը խեղդվում էր դաժանորեն:
Հիշենք մեկ օրինակ` 1969-ին կոլտնտեսության ազերի նախագահի կողմից հայ պատանու բռնաբարությունը և սպանությունը, դատավարության վերջը և «ըմբոստ» հայերի ստացած դաժան պատիժները:


Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամեն անգամ ղարաբաղցիները, անգամ Ստալինի ժամանակ, բարձրացրել են Հայաստանին միանալու իրենց ցանկությունը: Սկսված «տպՐպրՑՐՏռՍՈ»-ն հայերի մեջ մի նոր հույս արթնացրեց: Վերջնական արդյունքը եղավ ազերիների կողմից Սումգայիթի հայկական ջարդը: Ի՞նչ մեղավոր էր Սումգայիթի հայը, երբ ղարաբաղցին չի ցանկանում ապրել ազերի ղեկավարության հետ: Այդ պատերազմը ցույց տվեց, որ ուր հայն է մտնում, փախչում է ազերին, իսկ ուր ազերին` մնում էին գլխատված խաղաղ բնակիչների մարմինները:


60 տարի կռվում են արաբն ու հրեան, բայց չես գտնի մի օրինակ, որ հրեաները կամ արաբները կազմակերպել են խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր: Դեպքերը հաստատում են, որ մոտակա հարյուր տարում դժվար թե բարեկամություն առաջանա հայի և ադրբեջանցու միջև, մանավանդ մենք ականատեսն ենք, թե ներկայիս ադրբեջանցին ինչ հակահայ դաստիարակություն է ստանում: Եվ այսօր ինչ-որ ռեալպոլիտիկներ փորձում են ներսից մեզ պարտադրել խաղաղություն և այն էլ միայն մեր` հայերիս հաշվին: Եթե այսօր մենք տալիս ենք Ադրբեջանին այն, ինչ նա այս էտապում է ցանկանում, ապա մենք մեր քայլով մեր աջ կողմում ստեղծում ենք երկրորդ թուրքական պետությունը: Ստացվում է ձախից և աջից մենք սեղմվում ենք հզոր թուրք պետությունների աքցանում: Այսինքն մենք փրկում ենք մեր ներկան, վտանգելով մեր սերունդների ապագան: Հետևաբար մեր խոսքը պետք է լինի` մենք թշնամուն տալու ոչինչ չունենք: Մենք մեր այդ քայլով օգնում ենք նաև Ադրբեջանում ապրող այլ էթնոսին պայքարելու իր անկախության համար: Ադրբեջանի մինչև ատամները զինվելը վերջին հաշվով բերելու է նրա իսկ կործանմանը, որովհետև դա է միլիտարիստական պետության վերջը: Չեչենները մեզանից շատ չեն, բայց իրենց կամքի ուժով ստիպեցին ռուսներին հաշվի նստել իրենց հետ: Այսօր Չեչնիան հզոր պետություն է Ռուսաստանի կազմում: Համաշխարհային հանրությանը մենք հանգիստ կարող ենք հաղթել մեր կամքի ուժով: Ոչ մի ռուս կամ ամերիկացի զինվոր իր կյանքը չի զոհի հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ պետք է լավ հասկանա անգամ բթամիտ քաղաքական գործիչը: Շրջափակումը չէ մեր երկրի չզարգացման պատճառը: Մեր դժբախտությունը փնտրենք մեր բթամիտ և ագահ կառավարողների մեջ:


Ես զարմանում եմ մեր ԶԼՄ-ների վրա, որ ամեն անգամ ձայն են տրամադրում մի մարդու, որի քաղաքական ողջ գործունեությունը ուղղված է մեր ժողովրդի դեմ: Մենք պետք է կարողանանք սպանել մեր ներքին թշնամուն, գոնե բարոյապես: Դրա համար պետք է նրան գցել սև արկղ: Եվ ոչ միայն նրան, այլև բոլոր այն անհատներին, որոնք պատրաստ չեն քայլելու ժողովրդի հետ: Հիշենք Երեմիա մարգարեին, որն իր կամքին հակառակ գնաց իր ժողովրդի հետ: Մեզ այսօր Երամիա մարգարեներ են պետք:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 7135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ