ԱՄՆ-ը այս շաբաթը սկսեց Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումը մեծացնելով: Բացի Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության վրա պատժամիջոցներ սահմանելը, Վաշինգտնոը հայտարարեց, որ քննարկվում են երկիրը ճգնաժամից հանելու բոլոր տարբերակները: Հայտնի դարձավ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի նոթատետրի գրառումը և բազում մեկնաբանությունների առիթ տվեց: «5000 զինծառայող` Կոլումբիա»: Ինչի՞ մասին է խոսքը: Ջոն Բոլտոնը չէր բարեհաճել նորթատետրը փակել, երբ հանդիպում էր մամուլի ներկայացուցիչների հետ, որ հայտարարի Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այն պահին, երբ ԱՄՆ-ը ոչլեգիտիմ է անվանում Մադուրոյի կառավարությունը և ճանաչում է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հայտարարած Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյի օրավասությունները, Բոլտոնի նոթատետրում հայտնվում է թիվ` «5000 զինծառայող` Կոլումբիա»: Ֆրանս Պրեսի հարցմանը, թե ինչ է նշանակում ադ գրառումը, ԱՄՆ մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ բավականաչափ տեղեկություններ չունի` թիվը հաստատելու համար: Ասուլիսի ժամանակ պատասխանելով Վենեսուեալայում ԱՄՆ հնարավոր ռազմական ներխուծման հարցին, Բոլտոնը հաստատել է անցյալ շաբաթ արված հայտարարությունը` բոլոր տարբերակները քննարկվում են: Կոլումբիայի ԱԳ նախարար Օլմես Տրուխիլիոն ասել է. «Ինչ վերաբերում է Կոլումբիայի հիշատակմանը նոթատետրում, որ պարոն Բոլտոնի ձեռքին էր, այդ հիշատակման պատճառները մեզ հայտնի չեն»: Նա ընդգծել է, որ իր երկիրը շարունակում է երկխոսությունը ԱՄՆ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր խնդիրների շուրջ, նաև զարգացնելու է բարեկամական երկրի հետ համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային ու գլոբալ հարցերով:
Ասուլիսում ԱՄՆ նեերկայացուցիչը վենեսուելացի զինծառայողներին կոչ է արել խաղաղ ընդունել Մադուրոյի հեռանալը: «Մենք դիմում ենք Վենեսուելայի բանակին ու անվտանգութան ծառայությանը` կոչ անելով համաձայնել իշխանության խաղաղ, դեմոկրատական ոււ սահմանադրական փոխանցմանը»` ասելէ Բոլտոնը: «Որոշակի չափով այդ անցումն արդեն սկսվել է: Մենք տեսել ենք վենեսուելացի զինծառայողների ու պաշտոնատար անձանց, որ լսել են այդ կոչին»` ասել է Բոլտոնը: Նա օրինակ է բերել Վաշինգտոնում Վենեսուելայի ռազմական ատաշե, գնադապետ Խոսե Լուիս Սիլվային, որ կապերը խզել է Մադուրոյի կառավարության հետ և Մայամիում Վենեսուելայի փոխհյուպատես Սկառլետ Սալասարին, որ հայտնել է իր աջակցությունը Խուան Գուայդոյին տեսաուղերձով: Մադուրոն մեղադրեց Բոլտոնին պետական հեղաշրջման դրդման մեջ: «Նա ռազմական հանգուցալուծում է ցանկանում Վենեսուելայում, պետական հեղաշրջում է ուզում և բացահայտ դրա կոչն է անում»` հայտարարեց Մադուրոն Կարակասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելուց հետո վերադարձած դիվանագետների հետ հանդիպմանը:
ԱՄՆ-ի Հարավային բանակի հրամանատար, գեներալ Մարկ Ստամերը Բոգոտա է եկել` Կոլումբիայի հետ բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար: Բացի այդ` նա հանդիպել է զինված ուժերի ու ոստիկանության նոր ղեկավարության հետ, քննարկել սահմանային իրավիճակի հարցերը: Գեներալի գալուստը կապված է քաղաքականության ու մարդու իրավունքների ոլորտում, միջազգային մարդասիրական իրավունքի ու օպերատիվ իրավունքի ոլորտում իրականացվող ծրագրի հետ, որ իրականացնելու է Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար Նիկասիո Մարտինեսը ռազմական հրամանատարների, բարձրագույն պաշտոնյաների ու ՊՆ նախարարի ներկայությամբ: Նիկասիո Մարտինեսի իրավասությունների շրջանակում են դաշնակից երկրների հետ համագործակցության ամրապնդման հարցերը և անվտանգության ու հավանական սպառնալիքներին դիմակայության հարցերում տարածաշրջանային քաղաքականության իրականացումը:
El Espectador, Կոլումբիա
Հ.Գ. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է «հանգիստ թողնել» իր երկիրը: ԱՄՆ-ից վերադարձած վենեսուելացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նա անցել է անգլերենի ու հատուկ ուղերձ հղել Թրամփին: «Դոնալդ Թրամփ, հեղաշրջում Վենեսուելայո՞ւմ: Ո՛չ: Not that way! ...Մի՛ խառնվիր Վենեսուելայի գործերին, hands off Venezuela! Immediately! (Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից, անհապա՛ղ)», - ասել է նա:
Մադուրոն PDVSA պետական նավթագազային ընկերության դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է անօրինական և հայտարարել. «Մենք կձեռնարկենք իրավական, քաղաքական, օպերատիվ, տեխնիկական, կոմերցիոն միջոցներ ԱՄՆ-ում և մեր հայրենիքում Վենեսուելայի շահերի պաշտպանության նպատակով»: Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն CNN-ին հարցազրույցում նշել է, որ արդեն զրուցել է ԱՄՆ նախագահի հետ: Ի պատասխան այն հարցի` քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը, Գուաիդոն նշել է, որ ինքն այժմ կենտրոնացած է հումանիտար ծանր վիճակում գտնվող մարդկանց խնդրի վրա:
Թերևս Վենեսուելայից հետո ամենից շատ Կոլումբիան ու Վենեսուելայի մյուս հարևան երկրները իրավունք ունեն իմանալ` ինչ է նշանակում Բոլտոնի գրառումը, որովհետև պատերազմի դեպքում առաջին փախստականներին իրենք են ընդունելու ու իրենց երկրներում էլ իրավիճակը ապակայունանալու է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ