Դա ջանում էին գաղտնի պահել, բայց գաղտնին հայտնի է դառնում նույնիսկ Մերձավոր Արևելքում: Ասադին հավատարիմ սիրիական բանակում կոնֆլիկտ կա Մոսկվայի կողմնակիցների ու Թեհրանին լսողների միջև: Այս փուլում Ռուսաստանն ունի գերազանցություն: Լավ նախապատրաստված ու արդյունավետ «վագրի ուժերը» (Qawat Al-Nimr) Սուխեյլ ալ Հասանի հրամանատարությամբ բանակի կազմում են, բայց որոշակի անկախություն ունեն: Հենց այս զորամիավորումներն են պահել Դամասկոսը: Իսկ չորրորդ դիվիզիան իրանցիների հետ այնտեղ ջախջախվեց: Բանակի 8-րդ ու 9-րդ զորամիավորումները լոյալ են Մոսկվայի նկատմամբ: Իսկ 4-րդը նախագահի եղբայր Մահեր Ասադի հրամանատարությամբ` վայրենություններով հայտնի դարձած շահիբայով ու հանրապետական գվարդիայով գտնվում են Իրանի «հեղափոխության պահնորդների» ուղիղ վերահսկողության տակ: Ռուսաստանը համառորեն առաջարկում էր նախագահ Բաշար Ասադին վերակազմավորել 4-րդ դիվիզիան: Ասադը խուսափում էր թեմայից: Հիմա սիրիական բանակի մրցակցող ուժերի ներսում արյունոտ բախումներ են: Դա պահանջում է ստուգել ու ճշտել, քանի որ այս փուլում մենք տեղեկություններ ունենք կոնֆլիկտի ընդդիմադիր կողմից, բայց ունենք տեսանյութ նրանցից, որ ավելի հաճախ փաստերը ստուգում են, ոչ թե խեղաթյուրում: Լրացուցիչ ճշտումներ պահանջող աղբյուրների համաձայն` իրանամետ ու ռուսամետ զինվորների կոնֆլիկտը Ալ Համայից արևմուտք է եղել: Հաղորդվում է, որ մի քանի օր տևած բախումներում 70 զոհ կա: Մոսկվային լոյալ սիրիացի զինվորականները մի քանի հաղթանակ են տարել` նրանք վերահսկողության տակ են վերցրել ճանապարհներն ու անցակետերը: Սիրիայի տարբեր մասերից այդ շրջան են ուղևորվում Իրանին հավատարիմ շիա զինյալներ տարբեր երկրներից: Այդ առումով հատկապես տագնապահարույց է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան մոտ հնչած պայթյունի լուրը: Ոմանք դա կապում են այդ իրադարձությունների հետ:
Այս ենթատեքստում կարելի է դիտարկել Իրանի հեղափոխության պահնորդների նոր փորձերը` ամրապնդվել Իսրայելի սահմանի մերձակայքում: Դա հակասում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի համաձայնությանը, որ ներառում է Իսրայելի աջակցությունը Ասադի բանակի հարավ վերադարձին ու այնտեղ Իրանի ստորաբաժանումների մուտքը թույլ չտալը: Նրանք այնտեղ չպիտի լինեն սահմանից 80 կիլոմետրի շրջագծով: Այնուհանդերձ անցյալ շաբաթ ԻԻՀ հեղափոխության պահնորդների Ալ Կուդս հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին տեսել են իսրայելական սահմանից 30 կիլոմետրի վրա: Իրանը շիա հպատակներով սկսում է բացահայտ գործողություններ` ուղղված ԱՄՆ-ՌԴ-Իսրայել պայմանավորվածությունների ձախողմանը: Այդ ենաթատեքստում է և ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի անսպասելի հարցազրույցը CNN-ին: Նա խոսում էր Իսրայելի անվտանգության` Ռուսաստանի լիակատար պատրաստակամության մասին` ներառյալ Սիրիայի հարավ շիա արմատականների մուտքը փակելը: Իրանի հետ հարաբերությունները նա որակեց ոչ թե դաշնակցային, այլ` «Մենք ընդամենը համագործակցում ենք Սիրիայում»: Ինչը և պահանջվում էր ապացուցել:
Ավիգդոր Էսկին, REGNUM
Հ.Գ. Կարծես թե` մինչև հիմա հայտնի էր ռուս-թուրքական բախումների մասին, Իսրայելը հայտնի է դարձնում ԱՄՆ-ՌԴ-Իսրայել համաձայնությունը և ռուս-իրանական բախումները: Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը և ո՞րն է եղել ռուս-իրանական չճշտված տվալներով բախման պատճառը: Ու ի՞նչ դեր ունեն թուրքերը այս հնարավոր բախման մեջ: Ինչքա՞ն գաղտնիքներ դեռ կան Սիրիայում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ