ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԻՊ-ը, ՈՒկրաինան, Վրաստանը՝ Պուտինի աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է

ԻՊ-ը, ՈՒկրաինան, Վրաստանը՝ Պուտինի աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է
15.11.2015 | 14:27

Երբ Պուտինը քայլ արեց Սիրիայի ուղղությամբ, ամբողջ աշխարհի ուշադրությունը հիմնականում տեղափոխվեց Արևելյան ՈՒկրաինայից, որը կարող է բացատրել՝ ինչու «Վրացական երազանքի» կառավարությունը Թբիլիսիում որոշեց, որ հարմար պահ է՝ բռնություններ սկսել գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Ռուսթավի-2»-ի դեմ: Եվ ինչու Ռուսաստանից վերահսկվող ուժերը նորից հարձակման անցան ՈՒկրաինայում:
Սառը պատերազմի հին, ոչբարի ժամանակներում արևմտյան աշխարհը հասկանում էր, որ Մոսկվան իր գործողությունները համակարգում է ամբողջ Արևելյան բլոկում, այսօր ձեզ Երեմիայի տեղ կդնեն՝ նրա մռայլ տեսիլքներով, եթե պնդեք, որ հետևողականությունը, ժամանակը և «օգտագործման ժամանակացույցը» աշխարհի տարբեր տեղերում կատարվող աշխարհաքաղաքական իրադարձություններում ծրագրում է Ռուսաստանը:
Եկեք համադրենք ոչ վաղ անցյալի իրադարձությունների ժամանակագրությունը և հասկանանք, որ այդ ժամանակագրությունը վկայում է կրեմլյան համակարգում: ՈՒկրաինայի զինադադարին հետևեց ներխուժումը Սիրիա, ուկրաինական տեղական ընտրություններին նախորդեցին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկա նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու հասցեին չհիմնավորված մեղադրանքները, նույն չհիմնավորված մեղադրանքները օգտագործվեցին արդարացնելու համար Թբիլիսիի կոշտ միջոցները «Ռուսթավի-2»-ի դեմ, որ համամիտ է Սաակաշվիլու տեսակետներին:
ՈՒշադրության շեղումը և ապատեղեկատվությունը պարուրում են յուրաքանչյուր գործողություն՝ Ռուսաստանի ներսում օգտագործման համար: Հաջորդ միջադեպը՝ ռուս զբոսաշրջիկներով ինքնաթիռի սարսափելի պայթյունը, որ կազմակերպել էր ԻՊ-ը, անմիջապես պատճառ դարձավ ուկրաինական ճակատում ռուսամետ ուժերի հարձակումների վերսկսման: Միաժամանակ ռուսական ԶԼՄ-ներում հորձանք տվեցին դատողությունները, որ ԿՀՎ-ն կամ նույնիսկ բրիտանական MI-6-ը կարող են կապ ունենալ այդ գազանության հետ: Մի քիչ էլ ավելի խորացեք ու կստանաք ապշեցուցիչ գիտելիքներ՝ որքան մտածված է աշխատում Մոսկվայի քարոզչամեքենան: ՈՒշադրության շեղում, հետո՝ ապատեղեկատվություն: ՈՒկրաինայի տեղական ընտրությունների նախօրեին բոլոր վրացական ԶԼՄ-ներում տարածվեցին տեղեկություններ Սաակաշվիլու հեռախոսային խոսակցությունների մասին, որտեղ նա իբր Վրաստանում բռնի հեղաշրջման կոչ էր անում: Հղումն արվում էր Wikileaks Ukraine-ին: ՈՒշադրություն դարձրեք, որ Սաակաշվիլին քվեարկվում էր Օդեսայի քաղաքապետի պաշտոնում՝ հանդես գալով ռուսամետ թեկնածուի դեմ (որ հաղթեց): Տեղական ընտրությունները ՈՒկրաինայում Մոսկվայի համար կարևոր են, բայց տեղեկատվական հոսքը կատարվում է Վրաստանից՝ ակնհայտ հավաստագրով՝ Wikileaks Ukraine, այդպիսով ձևացնելով ժողովրդի ժողովրդավարական ձայնը, որ ճշմարտությունն է հաղորդում Եվրամայդանի ոգով: Հետևաբար, սկզբում բոլորը կմտածեն, որ արժի հավատալ: Հետո կպարզվի, որ այդ հրապարակումն առաջին անգամ արվել է ռուսական IP հասցեից, բայց անցած ժամանակում վնասն արդեն տրվել է: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ Սաակաշվիլին հանդես է գալիս անկախ հեռուստաալիքի վրա վրացական կառավարության հարձակմանը ֆիզիկական դիմադրության օգտին: Դա վկայում է, որ նա փորձում է Թբիլիսիում անկարգություններ հարուցել, որպեսզի տապալի «Վրացական երազանքի» կառավարությունը: ՈՒղերձը՝ Սաակաշվիլին նույն դժբախտություններն է բերելու Օդեսային, ինչ Վրաստանին: Հենց այսպես է աշխատում Կրեմլի աշխարհաքաղաքականությունը: Սառը պատերազմի տարիներին մենք դա հասկանում էինք: Ժամանակն է նորից հասկանալ:
Մելիք Կեյլան, Forbes


Հ.Գ. Իսկ հիմա ինքնուրույն կազմեք վերջին մի քանի ամսվա իրադարձությունների ժամանակագրությունը տարածաշրջանում, որին նախորդել ու հաջորդել են ռուսական հայտարարությունները և պաշտոնյաների այցերը: ՈՒղղորդելու համար նշեմ երկու անուն՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով: Ռուսական «Կոմերսանտ» թերթ: Մնացածը լրացրեք դուք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ