ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Խորհրդարանականների մեջ իշխում է կարծիքը, որ մի անգլիացի գերին համարժեք էր լեցուն մի նավ թուրքի»

«Խորհրդարանականների մեջ իշխում է կարծիքը, որ մի անգլիացի գերին համարժեք էր լեցուն մի նավ թուրքի»
25.09.2015 | 00:05

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Նախորդ զրույցում Դուք խոստացաք ներկայացնել նախքան դատավարությունը Մալթա աքսորված իթթիհադականների կենսագրության մութ էջերը։
-Մալթա աքսորվածների մեծ մասն այն անձինք էին, ովքեր պատասխանատու էին 1915 թ. ցեղասպանության համար: Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտություն կրելուց և 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարը ստորագրելուց հետո Անտանտի պետությունների խնդիրներից մեկը պատերազմի և 1915-ի հայերի տեղահանության և բնաջնջման հանցագործությունները դատարանին փոխանցելը եղավ: Այս պահանջով էին հանդես գալիս ոչ միայն դաշնակից ուժերը, այլև «Ազատություն և համաձայնություն» (Իթիլաֆ) կուսակցությունը: 1919 թ. սկզբներին Անգլիայի արտգործնախարարության Կ. Պոլսի ներկայացուցիչը պաշտոնապես պահանջեց Անգլիային հանձնել Պոլսո Հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոս տեր Եղիայանի կազմած ցուցակում տեղ գտած՝ պատերազմի և տեղահանության մեղավորներին: Իշխանությունը, կատարելով Անգլիայի պահանջը, 1919 թ. հունվարին 112 մեղադրյալի կալանավորելով՝ բանտարկեց։ Խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի հետաքննության արդյունքում «մեկ միլիոն հայ և 550 հազար հույն սպանելու, ոչ մուսուլման փոքրամասնություններից կազմված բանվորական գումարտակներում 250 հազար հոգու սովի և աղքատության պայմաններում մահանալու» հիմնավորմամբ 1919 թ. փետրվարի 5-ին ռազմական արտակարգ ատյանի դատարաններում սկսված պատերազմի և տեղահանության ժամանակ կատարված հանցագործությունների մեղավորներից անգլիացիները մայիսի 28-ին անհասկանալիորեն Մալթա էին աքսորել մի խումբ իթթիհադականների: 1920-ի հունվարին Գերագույն կոմիսարիատի ներկայացրած նոր ցուցակներում տեղ գտած արդարությունից թաքնվող 173 հոգուց 80-ին ևս անգլիացիները ձերբակալեցին: Նրանց թվում էին սուլթանական իշխանությունը չճանաչող, իրենց «Անկարայի կառավարություն» կոչող մարդիկ: Կ. Պոլսի ռազմական ատյանի դատարանը Մուստաֆա Քեմալին և իրենց ազգային-ազատագրական պայքարի մարտիկներ անվանող մոտ 100 հոգու ևս մահվան էր դատապարտել։ «Անկարայի կառավարության» անունից Մուստաֆա Քեմալը հայտարարեց, որ Կ. Պոլսի ռազմական արտակարգ դատարանները ցրում է և եթե տեղահանության մեղադրանքով «հայրենիքի զավակներին» մահապատժի ենթարկեն, իրենք ռազմագերիներին՝ անգլիացի փոխգնդապետ Ռովլինսոնին և մյուս զինվորականներին կախաղան կբարձրացնեն։ Այս սպառնալիքից հետո Կ. Պոլսում նոր ձերբակալություններ չեղան, իսկ ռազմական դատարանները մահապատժի որոշումներ չկայացրին:
-Այդքան հե՞շտ էր անգլիացիներին խաբել:
-Անգլիացիները հասկացան, որ եթե նույնիսկ Մալթայում գտնվողներին դատեն, հնարավոր չէր այլևս պատիժներն իրականացնել: Եվ գործն ընդմիշտ ջրելու նպատակով հիշեցին ու օգտագործեցին 1920 թ. հուլիսին Կ. Պոլսի գլխավոր կոմիսարիատի իրենց աշխատակից Հարրի Հ. Լամբի զեկույցում խնդրո առարկա հանցագործություններն ապացուցող փաստաթղթեր գտնելու դժվարությունները՝
ա) Կենտրոնական կառավարության կամ նահանգապետարանի իրավասուների կողմից հարցի շուրջ ցանկացած հրամանի կամ հրահանգների վերաբերյալ որևէ թուրքական փաստաթուղթ ներկայացնել հնարավոր չէ:
բ) Դաշնակից պետությունների կառավարությունները տատանվում են մասնակցել մեղավորների դատավարությանը:
գ) Միջին Արևելքի պաշտոնյաներն ամբողջովին անտարբեր են:
դ) Վիլայեթներում հայ չափահաս արական բնակիչներն ու գրեթե ողջ մտավորականությունը սպանվել են:
է) Երբ ձերբակալում էին անձանց, ովքեր կարողանում էին ապացույց ներկայացնել, աղմուկ բարձրացնելու համար բավարար հասարակական վստահություն չկար, այս հարցի շուրջ դաշնակիցների նպատակները վստահություն չէին ներշնչում:
Ապացույցների բացակայության հետ մեկտեղ թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը հօդս էր ցնդել, երբ նույնիսկ Սևրի պայմանագիրը կիրառության մեջ չէր դրվել ու դրվելու հույս էլ չկար կարծես: ՈՒստի սկսեցին քեմալականներին գերի 29 անգլիացիներին Մալթայի 150 իթթիհադականներից ընտրովի 64-ի հետ փոխանակելու ուղիներ փնտրել: Անկարայի կառավարության արտգործնախարարի կարգավիճակով հանդես եկող Բեքիր Սամիի հետ լոնդոնյան բանակցություններում 1921 թ. մարտի 16-ին ստորագրվեց մի համաձայնագիր, որով Մալթայից ազատ արձակվելիքները պետք է դատվեին Անկարայում, ինչպես պատերազմի գերմանացի հանցագործները դատվեցին Լայպցիգում: Անգլիացիները նախ ազատ արձակեցին 4 ձերբակալվածի, նրանք մեկնեցին Իտալիա: Հետո 33 ձերբակալվածի նավով հասցրին Տորոնտո, հաջորդ օրը երեք հոգի ևս ազատ արձակվեց: Երբ հերթը անգլիացի ռազմագերիների ազատ արձակմանը հասավ, Անկարայի կառավարությունը արտգործնախարար Բեքիր Սամի բեյին Լոնդոնում անգլիացիների, իտալացիների և ֆրանսիացիների հետ 1921 թ. մայիսի 8-ին առանց Անկարայի Մեջլիսի հավանության համաձայնագիր ստորագրելու հիմնավորմամբ պաշտոնից ազատած լինելու պատճառաբանությամբ, անգլիացիներին առանց բանակցողի թողեց: Անգլիական կողմը հայտարարեց, որ Մալթայում պահելու է մնացած 24-ին: Անկարան անգլիացիների սպառնալիքին պատասխանեց, որ Բեքիր Սամիի կնքած պայմանագիրն Անկարան չի ճանաչում, և եթե անգլիացիների մոտ գտնվող բոլոր գերիներն ազատ չարձակվեն, ազատ չեն արձակվելու նաև անգլիացի գերիները (մինչ այդ 29 անգլիացի գերիներից ազատ էր արձակվել հինգը միայն): Այդ ընթացքում Մալթայից 16 թուրք գերի կարողացել էր փախչել, անգլիացիները ստիպված համաձայնեցին փոխանակել բոլոր գերիներին:
-Փաստորեն նրանք ոչ միայն չդատվեցին, այլև վերադարձան իշխանության:
-Մալթա աքսորվածները մասնակցեցին Մուստաֆա Քեմալի առաջնորդած «Ազգային-ազատագրական պայքարին» և երբեք չդատվեցին: Գործած հանցանքից ազատվեցին ոչ թե դատարանի, այլ ներքին և արտաքին ուժերի քաղաքական ճնշումներով կայացված որոշումներով։ Անգլիական կողմի զեկուցագրերից մեկում տեղ գտած մի նախադասություն բավականին հակիրճ ներկայացնում է Մալթա աքսորվածներին ազատ արձակելու իրական շարժառիթը. «Այս մարդկանց մասին որքան քիչ բան ասենք, այդքան ավելի լավ (…)։ Որքան հնարավոր է, փորձել եմ պարզաբանել, թե Մալթա աքսորված թուրքերին ինչո՞ւ ազատ արձակեցինք: (…) Խորհրդարանականների մեջ իշխում է կարծիքը, որ մի անգլիացի գերին համարժեք էր լեցուն մի նավ թուրքի: Ահա այս պատճառով էլ այդ փոխանակումը կատարվեց»:
Հայոց ցեղասպանության և պատերազմի հարյուրավոր մեղավորների, որ Մալթա չէին աքսորել, ևս չդատեցին երբեք, այլ հանրապետական Թուրքիայում բոլորին կարևոր պաշտոնների նշանակեցին: Այսպիսով` այդ հանցագործները Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը մասնակցեցին: Ժամանակի ընթացքում այս անձանց երեխաներից, թոռներից ոմանք պետական կարևոր պաշտոններ ստանձնեցին: Մալթա աքսորվածների մեծ մասը հանրապետական շրջանում կարևոր պետական պաշտոններ զբաղեցրեց: Թուրքիայում 1934 թ. ազգանվան մասին օրենքն ընդունելուց հետ նրանց մեծ մասի հետքերը կորսվեցին, սակայն ներքոհիշյալներն էլ են հերիք այդ պետության ֆաշիստական նկարագիրը ի ցույց դնելու համար։
. Աբդուլհալիք Ռենդա՝ տեղահանության ժամանակ եղել է Բիթլիսի և Հալեպի նահանգապետ: Թալեաթ փաշայի աներորդին է: Աբդուլհալիք բեյը, ով 1917 թ. մի կարճ ժամանակահատված ստանձնել է ներքին գործերի նախարարության խորհրդականի պաշտոնը, պատասխանատու է Բիթլիսի և Հալեպի հայերի կոտորածների համար, Մալթայից վերադառնալուց հետո եղել է Չանքըրըի պատգամավոր, Զմյուռնիայի նահանգապետ, 1924-1930 թթ. աշխատել է ֆինանսների և պաշտպանության նախարարություններում, եղել է ռազմածովային նախարարի տեղակալ: 1935 թ. ընտրվել է ԹԱՄԺ-ի նախագահ` ստանձնելով այս պաշտոնը մինչ 1946 թ., որից հետո Հասան Սաքայի կառավարությունում ստանձնել է պետնախարարի պաշտոն: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Շյուքրյու Քայա՝ տեղահանության ժամանակ փախստականների և աշիրեթների հարցերով տնօրեն Շյուքրու բեյը կրում է Հալեպի և Ադանայի նահանգների տեղահանությունների պատասխանատվությունը, Մալթայից փախչելուց հետո որոշ ժամանակ մնացել է Իտալիայում և Գերմանիայում: Թուրքիա վերադառնալուց հետո ընդգրկվել է Լոզան մեկնող պատվիրակության կազմի մեջ: Եղել է Զմյուռնիայի քաղաքապետ: 1923 թ. եղել է Մուղլայի (Մենթեշե) պատգամավոր, 1924 թ. մինչ Մուստաֆա Քեմալի մահը ստանձնել է գյուղատնտեսության, արտգործնախարարության և ներքին գործերի նախարարի պաշտոնը: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Ռըֆաթ Բելե՝ Ռըֆաթ փաշան 1916-1917 թթ. ձմռանը եղել է Սամսունի և շրջակայքի զինվորական նահանգապետը, Սամսունի և շրջակայքի հույների տեղահանության մեղադրանքով ուղարկել են Մալթա: Հանրապետական շրջանում եղել է ներքին գործերի և պաշտպանության նախարար:
. Հասան Թահսին ՈՒզեր՝ տեղահանության ժամանակ, որպես Վանի և Էրզրումի նահանգապետ, հայերի տեղահանությունների մեջ պատասխանատվություն կրելու մեղադրանքով Մալթա ուղարկված Հասան Թահսին բեյը Մալթայից վերադառնալուց հետո հերթականությամբ Մեջլիսում եղել է Զմյուռնիայի, Արդահանի, Էրզրումի և Կոնիայի պատգամավոր: 1935-ից մինչև մահը` 1939 թ., աշխատել է բանակային 3-րդ կորպուսի ընդհանուր տեսչությունում, որը ԺՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների նահանգապետարանն» էր: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Միդհատ Շյուքրյու Բլեդա՝ տեղահանության ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, կրթության նախարար եղած Միդհատ Շյուքրյու բեյը Մալթայից վերադառնալուց հետո, մերժելով Մուստաֆա Քեմալի` միասին աշխատելու առաջարկը, բնակվել է Զմյուռնիայում և զբաղվել առևտրով: 1926 թ. Զմյուռնիայի մահափորձի դատավարության շրջանակներում ձերբակալվել է, արդարացվելուց հետո կրկին Մուստաֆա Քեմալի առաջարկով ընտրվել Սեբաստիայի անկախ պատգամավոր: Մուստաֆա Քեմալը նրան երաշխիք է տվել` ասելով, որ եթե չկարողանա Սեբաստիայից պատգամավոր ընտրվել, ողջ Սեբաստիայի ընտրությունները չեղյալ կհայտարարի: Մինչև 1950 թ. չորս շրջան եղել է պատգամավոր: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Հալիլ Մենթեշե՝ ՄԱԿ-ի ժամանակ եղել է պատգամավորների պալատի նախագահ, ստանձնել է ներքին գործերի, արդարադատության և արտգործնախարարների պաշտոնը: Տեղահանության և պատերազմի հանցագործությունների պատճառով օսմանյան իրավասուների կողմից անգլիացիներին հանձնված Հալիլ բեյը Մալթայից վերադառնալուց հետո պետական պաշտոն չի ստանձնել: Մասնակցել է 1924 թ. Առաջադիմական հանրապետական կուսակցության ստեղծմանը: 1926 թ. Զմյուռնիայի մահափորձի դատավարության շրջանակում ձերբակալվել է, սակայն արդարացվել է: 1931 թ., որպես ԺՀԿ-ի անկախ թեկնածու, ընտրվել է Զմյուռնիայի պատգամավոր: Մինչև 1948 թ. եղել է Զմյուռնիայի պատգամավոր:
. Ալի Ջենանին՝ տեղահանության ժամանակ եղել է Հալեպի պատգամավոր և կրում է Այնթափի հազարավոր հայերի տեղահանության պատասխանատվությունը, Մալթայից վերադառնալուց հետո ընտրվել է պատգամավոր, 1924-1926 թթ. ստանձնել է առևտրի նախարարի պաշտոնը:
. Ալի Չեթինքայա՝ Հատուկ կազմակերպության անդամ, Աֆյոնի պատգամավոր Քել Ալին հանրապետական շրջանում հայտնի անկախության դատարանի նախագահ և հանրօգուտ աշխատանքների նախարար է եղել:
. Աքա Գյունդյուզ՝ ՄԱԿ-ի անդամ Հուսեին Էնիս Ավնին հանրապետական շրջանում վերցրել է Աքա Գյունդուզ անունը: 1932-1946 թթ. եղել է պատգամավոր: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Սաբիթ Սաղըրօղլու՝ տեղահանության ժամանակ եղել է Խարբերդի նահանգապետ: Նրան, որպես Դերսիմի շրջանի հայերի կոտորածների պատասխանատու, աքսորել են Մալթա: Վերադառնալուց հետո, որպես պարգև, դարձել է ԹԱՄԺ-ի Երզնկայի պատգամավոր:
. Ահմեդ Մուամմար Ջանքարդեշ՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ, տեղահանության ժամանակ Սեբաստիայի և Կոնիայի նահանգապետ Ահմեդ Մուամմեր բեյին Անկարան նախ նշանակել է Սեբաստիայի մութասարիֆ, այնուհետև դարձել է Սեբաստիայի պատգամավոր:
. Ալի Մյունիֆ Եղեն՝ 1913-1915 թթ. եղել է հանրօգուտ աշխատանքների նախարար, 1915-1916 թթ.` Լիբանանի նահանգապետ, 1918 թ.` ՄԱԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ: Լիբանանի հայերի և մարիոնիտների կոտորածների պատճառով Մալթա աքսորված Ալի Մունիֆ բեյը հանրապետության հռչակումից հետո եղել է Ադանայի (Սեյհան) քաղաքապետ, հետագայում` Մերսինի և Ադանայի պատգամավոր:
. Մուստաֆա Ռեշադ Միմարօղլու՝ 1915 թ.` Կ. Պոլիսի քաղաքական ոստիկանության պետ, 1917-1918 թթ. Չանքըրըի և Բոլուի մութասարիֆ եղած Մուստաֆա Ռեշադ բեյը Մալթայից վերադառնալուց հետո եղել է Թոքաթի մութասարիֆ, Ադանայի նահանգապետ, Պետխորհրդի նախագահ, Զմյուռնիայի պատգամավոր, ԺՀԿ-ի Կ. Պոլիս նահանգի ներկայացուցիչ:
. Ալի Իհսան Սաբիս՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակի և կորպուսի հրամանատար Ալի Իհսան փաշան Վանում, Մոսուլում և ՈՒրմիայում քրիստոնյաների կոտորածը ղեկավարելու և Քութ ուլ Ամմարեի պաշարումից և գրավելուց հետո անգլիացի պատերազմի գերիներին սպանելու մեղադրանքով ուղարկվել է Մալթա: Մալթայից վերադառնալուց հետո նշանակվել է Արևմտյան ռազմաճակատի առաջին բանակային կորպուսի հրամանատար, սակայն ռազմաճակատի հրամանատար գնդապետ Իսմեթ բեյի հետ տարաձայնությունների պատճառով նախքան մեծ հարձակումը ազատվել է պաշտոնից և թոշակի անցել: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Սուլեյման Նեջմի Սելամի՝ տեղահանության ժամանակ եղել է Սամսունի մութասարիֆ, Սամսունում որոշ հայերի սպանության անմիջական պատասխանատվությունը կրելու մեղադրանքով ուղարկվել է Մալթա, 1923 թ. նշանակվել է Քաստամոնուի նահանգապետ, որից հետո ԹԱՄԺ-ում եղել է Սամսունի պատգամավոր:
. Զյուլֆլյու Թիգրել՝ Օսմանյան կայսրության ժամանակ եղել է Դիարբեքիրի պատգամավոր, Դիարբեքիրի հայերի զանգվածային կոտորածների ժամանակ իր դերն ունեցած Զյուլֆլյու բեյը նաև նոր շրջանի Դիարբեքիրի պատգամավորն էր: Նա պատվիրակության կազմում որպես «քուրդ ներկայացուցիչ» մեկնել է Լոզան:
. Արիֆ Ֆևզի Փիրինչչիօղլու՝ Օսմանյան ժամանակաշրջանում Դիարբեքիրի պատգամավոր Արիֆ Ֆևզի բեյը նոր շրջանում եղել է Դիարբեքիրի պատգամավոր և հանրօգուտ աշխատանքների նախարար:
. Քարա Վասըֆ՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կարևոր դեմքերից մեկը` Քարա Վասըֆ բեյը, ազգային ազատագրական պայքարին մասնակցել է որպես Սվասի պատգամավոր, Մուստաֆա Քեմալի հետ տարաձայնություններ է ունեցել և 1926 թ. Իզմիրի մահափորձի դատավարության պատճառով մահապատժի է ենթարկվել:
. Իսմայիլ Ջանբուլութ՝ իթթիհադականների անվտանգության գլխավոր տնօրեն, Կ. Պոլսի քաղաքապետ և ներքին գործերի նախարար Իսմայիլ բեյը Մալթայից վերադառնալուց հետո որպես Կ. Պոլիսի պատգամավոր մասնակցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին: 1926 թ. Իզմիրի մահափորձի դատավարության շրջանակում մահապատժի է ենթարկվել:
. Ֆազըլ Բերքի Թյումթուրք՝ դոկտոր Ֆազըլ բեյը Չանքըրըի (Քասթամոնու) պատգամավոր եղած ժամանակ որպես Սվազի նահանգապետ Մուամմեր բեյի օգնական` Սվազի հայերի կոտորածներում կարևոր դեր խաղալու հիմնավորմամբ ուղարկվել է Մալթա, հանրապետական շրջանում անդամակցել է Կարմիր մահիկի ղեկավար խորհրդին:
. Մուսա Հիլմի Դեմոքան՝ Քըրշեհիրի մութասարիֆ Մուսա Հիլմի բեյը տեղահանությունների ընթացքում Քըրշեհիրի հայերի նկատմամբ հանցագործությունների պատճառով աքսորվել է Մալթա, դեռևս այնտեղ գտնվելու ժամանակ ընտրվել է ԹԱՄԺ-ում Քըրշեհիրի պատգամավոր:
. Իլյաս Սամի բեյ՝ օսմանյան ժամանակաշրջանում Մուշի պատգամավոր Հաջի Իլյաս Սամի բեյը Մալթայից վերադառնալուց հետո եղել է նախ` Մուշի, այնուհետև` Բիթլիսի պատգամավոր:
. Վելի Նեջդեթ Սյունքըթայ՝ Դիարբեքիրի հայերի կոտորածների պատասխանատվությունը կրող Վելի Նեջդեթ բեյը եզակի անձանցից է, որ Մալթայից վերադառնալուց հետո պետական պաշտոն չի ստանձնել, զբաղվել է առևտրով: 1937 թ. զբաղեցրել է Անկարայի առևտրի պալատի նախագահի պաշտոնը:
. Մեհմեդ Էջզաջըբաշը՝ Երզնկայի հայտնի ընտանիքներից մեկի անդամ, ՄԱԿ-ի անդամ հազարապետ Էջզաջը բաշ Մեհմեդ բեյը, որպես Երզնկայի և Քեմախի տեղահանությունների և կոտորածների պատասխանատու, աքսորվել է: Հանրապետական ժամանակաշրջանում Մեհմեդ բեյը դարձել է հայտնի Էջզաջըբաշը դեղագործական ձեռնարկության հիմնադիր: Ծագումով սաբետայիստ դյոնմե հրեա է և բարձրաստիճան մասոն։
. Գալաթացի Շևքեթ՝ Մալթայից վերադառնալուց հետո առևտրով զբաղված Գալաթացի Շևքեթ բեյը ՄԱԿ-ի Կ. Պոլսի կենտրոնական հրամանատարն էր:
. Քարա Քեմալ՝ ՄԱԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ, պարենի մատակարարման նախարար Քարա Քեմալ բեյը Մալթայի աքսորից հետո փորձեց վերակենդանացնել ՄԱԿ-ը: 1926 թ. Զմյուռնիայի մահափորձի դատավարության շրջանակում հեռակա դատապարտվել է մահապատժի: Հասկանալով, որ բռնվելու է, ինքնասպանություն է գործել:
Մալթա աքսորվածներից Յակուբ Շևքի (Սուբաշը) փաշան, Ջևաթ (Չոբանլը) փաշան, դոկտոր Էսադ (Ըշըք) փաշան, Զիա Գյոքալփը, Հուսեին Ջահիդը (Յալչին), Ալի Ֆեթհին (Օքյար), Հյուսեին Ռաուֆը (Oրբայ), Ահմեդ Ագաևը (Աղաօղլու), ովքեր ՄԱԿ-ի քաղաքականության ձևավորման և կյանքի կոչման մեջ կարևոր դեր են խաղացել, հանրապետական շրջանում պարգևատրվել են պատգամավորի, նախարարի, նախագահի և գեներալի պաշտոններով:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ