Հունվարի 29-ին հայկական որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով վրացական սկզբնաղբյուրները (ամենայն հավանականությամբ, վրացական ԶԼՄ-ները սոսկ ոմանց արտաքին «պատվերն» էին կատարում), իրար ձեռքից խլելով «տեղեկություն» էին տարածում այն մասին, թե «Աբխազիայի Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները ավազակային հարձակում են գործել հայկական ութ ընտանիքի վրա» և այլն։ Փառք Աստծո, հայ ազգի թշնամիների տարածած ապատեղեկատվությունը, անկեղծ լինենք, շատ օպերատիվորեն հերքեցին Աբխազիայի Հանրապետության ՆԳՆ-ն և Սուխումի շրջանի հայ համայնքի խորհրդի նախագահ Սեյրան Իչմելյանը, որոնց վկայությամբ՝ «տեղեկությունը» ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև վրացական լրատվամիջոցներում հիշատակվող, իբր տուժած 76-ամյա Լյուսյա Քոչարյան անունով մարդ առհասարակ Աչադարա գյուղում չկա և չի եղել։
Ակնհայտ է, որ փորձ է արվել «տաք հետքերով» Հայաստանում բորբոքել ռուսական բանակի նկատմամբ եթե ոչ թշնամանքի, ապա գոնե անվստահության խորացման ևս մեկ ալիք։ Հատկապես, եթե հաշվի առնելու լինենք, որ առայժմ ոչ մի պարզություն չկա «Պերմյակովի գործում» և Գյումրիի ողբերգությունում։ Մեր վայ-բարեկամները երևի բացահայտորեն հիստերիայի մեջ են ընկնում, եթե արդեն դիմում են ադրբեջանական ու վրացական «ագիտպրոպի» օգնությանը։ Հիշեցնենք, որ մեր տարածքում, հենց Գյումրիում, որոշ շրջանակներ, ու դարձյալ «տաք հետքերով», փորձում էին օգտվել Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների օրինական և հասկանալի զայրույթից։ Մենք այդ իրավիճակը պայմանականորեն բնութագրեցինք իբրև Հայաստանի «բանդերացման» կամ «մայդանացման» խրախճանք` «Պերմյակովին հայկական կողմին հանձնելու» կամ, ավելին, «դատավճռի կայացումը միայն Հայաստանին վերապահելու» արտաքուստ ընդունելի պատրվակով։ Թեևանաչառիրավաբաններըպարտավորէինմերժողովրդին պարզաբանել, որ սիբիրցի մոլագարին մեղադրանք առաջադրելու հետ կապված իրավիճակն անգամ բավական բարդ է։ Ողորմելի տականքը հանցանք է գործել միանգամից երկու երկրի` Ռուսաստանի և Հայաստանի նկատմամբ, և դժվար է պատկերացնել հոդվածների այն շարքը, որը միարժեքորեն մատնանշեր, թե հիմա ում է ընդդատյա Պերմյակովը։
Մեկ անգամ ևս կրկնենք, կայծը նետված է դեզի մեջ և արդեն դանդաղ իր գործն է անում։ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների մեկ սխալ քայլը բավական է, որ արևմտամետները նորից Գյումրիում հայտնվեն «հետաքննության վերաբերյալ ճշմարտացի տեղեկություն տալու» կամ «բոլոր մեղավորներին խստորեն պատժելու» արտաքուստ ընդունելի կոչերով։ Իսկ խաղարկել կարելի է ինչ ասես, միայն թե մի երկու հարյուր տաքգլուխներ թե՛ «բազայի դուրսբերման ստորագրահավաք» անցկացնեն, թե՛ հրապարակայնորեն պահանջեն «դատել բազայի հրամանատարին ու սպաներին» և այսպես շարունակ։ Առանձնապես ակտիվ են այնպիսի սոցիալական ցանցերից օգտվող արտատարածաշրջանային ուժերը, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Թվիթերը և այլն։ Այդ նույն սոցիալական ցանցերի միջոցով այդ շրջանակները կամաց-կամաց ասպարեզ են նետում մի «նորագույն» գաղափար. իբր «ռուսներն իրենք են դժգոհություն հրահրում», որովհետև «իրենք են շահագրգռված 102-րդ բազայի դուրսբերմամբ» և այլն, և այլն։ Բացատրել, թե այդ ինչպե՞ս է շահագրգռված Ռուսաստանն այն բանից հետո, երբ Հայաստանը 2015 թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, իհարկե, այդ շրջանակները չեն կարող և չեն համարձակվում. չէ՞ որ այդ դեպքում շատ հեղհեղուկ կլինի նրանց «ապացուցողական բազան» և չափազանց բացահայտ կդառնա խուճապ ու հակառուսական տրամադրություններ սերմանելու նրանց ձգտումը։
Բայց Աստված նրանց հետ, Ռուսաստանի մտադրությունների ու ցանկությունների հետ։ Մեծ երկիր է, ինքը գլուխ կհանի։ Իսկ մեզ համար, Գյումրիի ողբերգության և Աչադարա գյուղի հետ կապված ապատեղեկատվության ֆոնին ավելի քան պարզ է դառնում, որ հայ ժողովրդի վայ-բարեկամները հույսները չեն կորցնում «հեղափոխականացնելու» Հայաստանը։ Իսկ ինչո՞ւ են ուզում «հեղափոխական ճանապարհով Երևանում իշխանափոխության» հասնել համաշխարհային ահաբեկչության հրձիգները։ Ինչո՞ւ է լիովին կարելի հենց այսպես հայտարարել։ Հենց այն պատճառով, որ օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկը բացահայտորեն խոստովանել էր, որ, այո, հսկայական ֆինանսական միջոցներ են ստացել ԱՄՆ-ից։ Այ, այսպես. Հայաստանի «ամերիկացի բարեկամները» նախ ահաբեկիչներ են պատրաստում, որոնք այնուհետև սպանում են Իրաքի ու Սիրիայի հայերին, պայթեցնում են այդ երկրների հայկական եկեղեցիները, իսկ հետո գլխավորում են «Իսլամական պետության» դեմ իբր պայքարի կոալիցիան։ ՆույնԻրաքումևԼիբիայումտեղիունեցած«հեղափոխությունները»,ինչպեսհայտնիէ,հանգեցրինայդերկրներիփաստականոչնչացմանը։Սիրիայում «հեղափոխությունը» չանցավ, բայց երկիրը խրված է պատերազմի մեջ և փաստորեն կորցրել է տնտեսական զարգացման ունակությունը։ ՈՒկրաինայում «հեղափոխությունը» առհասարակ քաղաքացիական պատերազմի և, ըստ էության, աղետի է հանգեցրել։ Երևում է նման մի բան էլ «հայ ժողովրդի ամերիկյան բարեկամները» երազում են տեսնել Հայաստանում։ Եվնրանքուրախեն,որՀայաստանիպարագայումԱՄՆ-ըհնարավորությունկունենահարվածներհասցնելումիանգամիցև՛Ռուսաստանի, և՛ Իրանի շահերին։ Երկրորդն էլ պակաս կարևոր չէ, հաշվի առնելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երևան կատարած վերջին այցի, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Թեհրան կատարած այցի արդյունքները և Ռուսաստանի ու Իրանի ռազմատեխնիկական համագործակցության վերականգնման ծրագրի ստորագրումը։ Ֆոնը հայտնի է` իրանական ատոմային ծրագրի առնչությամբ Վիեննայի բանակցությունների նաև վերջին ռաունդի ձախողումը, հակաիրանական պատժամիջոցները հանելուց Արևմուտքի հրաժարումը և այլն։
Եվ ահա Հայաստանի թշնամիները նորից վերադարձել են մեր երկրում այնուամենայնիվ «հեղափոխություն» սարքելու մտքին։ Առհասարակ «հեղափոխական գաղափարների» տարածման համար բարենպաստ հող ստեղծելու նպատակով ընդունված է ասպարեզ նետել նաև հեռու և մոտ անցյալի հեղափոխականների ճանաչված կերպարներ։ Երևի շատերը նկատած կլինեն՝ այս ու այնտեղ, այդ թվում` սոցիալական ցանցերում, շարունակ ասպարեզ է նետվում... Էռնեստո Ռաֆայել Գևարա դե լա Սեոնայի` արգենտինացու, էթնիկ բասկի կերպարը։ Աշխարհը նրան ճանաչում է որպես Չե, Չե Գևարա։ Բանն այնտեղ է հասել, որ Չե Գևարայի կերպարը Հայաստանում փորձում են տարածել նույնիսկ... «Che» սիգարետի վաճառքով։ Ծանոթ լինելով այդ մարդու կենսագրության նրբություններին, կարելի էր կարծել, թե այդ միտումն արմատավորող ուժերը մոտ են Կուբայի Հանրապետության կառավարության հետ, ուր հենց փառաբանվել է Էռնեստո Չե Գևարան, կամ Արգենտինայի կառավարության հետ, ուր ծնվել է նա։ Կուբան, չնայած Հավանայի նկատմամբ քաղաքականությունը վերանայելու հունվարին ԱՄՆ-ի հռչակած մտադրությանը, առաջվա նման մարմնավորում է Վաշինգտոնի հանդեպ անհնազանդության ոգին։ Իսկ Արգենտինան վերջին տասնամյակներին Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ճնշմանը հարավամերիկյան դիմադրության դրոշակակիրներից մեկն է։
Բայց, պարզվում է, այդ «Che» սիգարետներն արտադրվում են Եվրամիությունում (Լյուքսեմբուրգի Հերցոգություն, քաղաք Լյուքսեմբուրգ, 31 Ռյու դե Հոլերիկ L-1741, «Հայնց Վան Լանդևիկ» ֆիրմա)։ Եվայսպես,Հայաստանում«զանգվածներիգիտակցությանհեղափոխականացմանհամարժամանակակից«ամերիկյանտիպի»ժողովրդավարության խաչակիրները» վճռել են ռիսկի դիմել՝ մեր երիտասարդությանն է հրամցվում լատինաամերիկացի, բայց... հակաամերիկյան բոցաշունչ հեղափոխականի կերպարը։ Եթե որևէ մեկն ուզում է լրջորեն հետաքրքրվել Էռնեստո Չե Գևարայի անցած ուղիով, ապա դա դժվար չէ. հազարավոր աղբյուրներ կան, որոնք պատմում են նրա ծննդյան, ուսման, Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի տիրապետության և կամայականության դեմ ուղղված պաքարի ուղին բռնելու մասին։ ԸնդհուպմինչևԲոլիվիայում զոհվելը, Չե Գևարան ԱՄՆ-ի կատաղի և հետևողական հակառակորդն էր` պատրաստ բարձրացնելու լատինաամերիկյան ամբողջ տարածությունում ամերիկյան խամաճիկների դեմ ուղղված զինված պայքարի դրոշը։ ԱՄՆ-ի կուբացի դրածո, բռնապետ Բատիստայի հակառակորդ, հրապարակախոս Ռաուլ Ռոան, ով հետագայում դարձավ Կուբայի արտաքին գործերի նախարար, վերհիշում է Չե Գևարայի հետ Մեքսիկայում իր ունեցած հանդիպումը. «Ես Չեի հետ մի առիթով ծանոթացա գիշերը` նրա հայրենակից Ռիկարդո Ռոհոյի տանը։ Նա հենց նոր էր եկել Գվատեմալայից, որտեղ առաջին անգամ մասնակցել էր հեղափոխական և հակաիմպերիալիստական շարժմանը։ Նա դեռ ծանր ապրումների մեջ էր պարտության համար։ Չեն դեռ երիտասարդ էր։ Նրա կերպարը տպավորվել է հիշողությանս մեջ. պայծառ խելք, մենակյացի գունատություն, ասթմատիկ շնչառություն, ուռուցիկ ճակատ, խիտ մազեր, վճռական դատողություններ, տպավորիչ, շարժուն ծնոտ, հավասարակշիռ շարժուձև, խորաթափանց, զգոն հայացք, սուր միտք, հանգիստ խոսելաոճ, զնգուն ծիծաղ... Նա նոր էր աշխատանքի անցել սրտաբանության ինստիտուտի ալերգիայի բաժանմունքում։ ՄենքխոսումէինքԱրգենտինայի,Գվատեմալայի,Կուբայիմասին,նրանցխնդիրներնէինքքննարկում` Լատինական Ամերիկայի պրիզմայով։ Դեռ այն ժամանակ էր Չեն վեր կանգնած խառնածին ազգայնականների նեղ մտահորիզոնից ու դատողությունները բխեցնում էր մայրցամաքային հեղափոխականի դիրքերից։ Այդ արգենտինացի բժիշկը, ի տարբերություն շատ վտարանդիների, որոնց մտահոգում էր իրենց երկրի ճակատագիրը միայն, մտածում էր ոչ այնքան Արգենտինայի, որքան ամբողջ Լատինական Ամերիկայի մասին՝ ձգտելով շոշափել նրա «ամենաթույլ օղակը»։
Իսկ հետո Կուբան եղավ։ Եվ ժողովրդի առաջին հաղթանակը խամաճիկների դեմ, ովքեր իրենց երկիրը ծախել էին ԱՄՆ-ին, «Յունայթեդ ֆրութի» կարգի ամերիկյան մոնոպոլիաներին և այլոց։ Չե Գևարան ամերիկամետ վարչակազմերի դեմ մարտնչում էր ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև Աֆրիկայում, ինչպես, օրինակ, Կոնգոյում։ Ընդհուպ մինչև 1967 թ. Բոլիվիայում իր զոհվելը, նա կոչ էր անում իր կողմնակիցներին անձնատուր չլինել, չկորցնել ԱՄՆ-ի նվաճողականության դեմ հաղթանակի հավատը։ 1965 թ. ապրիլի 1-ին, «մայրցամաքային ռազմարշավի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ է գրել ծնողներին, զավակներին ու Ֆիդել Կաստրոյին։ Ծնողներինգրելէ.«Թանկագինծերուկներ։ՆորիցկրունկներսզգումենՌոսինանտիկողոսկրերը,նորից,ասպետական զենք-զրահս կապած, ճամփա եմ ելնում։ Մոտտասըտարիառաջեսձեզհրաժեշտիայլնամակէիգրել։ Որքանհիշումեմ,այնժամանակափսոսելէի,որավելիլավզինվորուավելիլավբժիշկչէի։ Երկրորդնարդենչիհետաքրքրումինձ,իսկորպեսզինվորայնքան էլ վատ չեմ։ Հիմնականում այդ ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել, չհաշված այն, որ ես դարձել եմ շատ ավելի գիտակից, մարքսիզմն արմատացել է իմ մեջ և զուլալվել։ Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատության համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է, և ես հետևողական եմ իմ հայացքներում։ Ինձշատերըարկածասերկհամարեն,ևդաայդպեսէ, միայնթեեսյուրահատուկարկածներեմորոնում,պատկանումեմայնտեսակին,որըվտանգումէսեփականկաշին` ապացուցելու համար իր ճշմարիտ լինելը։ Գուցե և ես փորձում եմ այդ բանն անել վերջին անգամ։ Եսնմանվախճանչեմորոնում,բայցդահնարավորէ,եթետրամաբանորենելնելուլինենքհնարավորություններիհաշվարկից։ՈՒեթեայդպեսլինի,վերջինանգամ գրկում եմ ձեզ։ Եսշատեմսիրումձեզ,միայնթեսերսարտահայտելչգիտեմ։Եսշատուղղամիտեմիմգործողություններումևկարծումեմ,որերբեմնինձչեքհասկացել։ՈՒհեշտէլչէրհասկանալը,բայցայսանգամհավատացեքինձ։Եվայսպես,վճռականությունը, որ ես կատարելագործում էի արտիստի հափշտակվածությամբ, կստիպի գործի դնել դողդոջ ոտքերս ու հոգնաբեկ թոքերս։ Ես կհասնեմ նպատակիս։ Հիշեք երբեմն 20-րդ դարի այս համեստ կոնդոտիերին։ Համբույրներս Սելիային, Ռոբերտոյին, Խուան Մարտինին և Պոտատինին, Բեատրիսին, բոլորին։ Ձեզ ամուր գրկում է ձեր անառակ և անուղղելի որդի Էռնեստոն»։
Բայց մեզ մոտ, ինչպես ավելի վաղ ՈՒկրաինայում, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հայաստանի հակաամերիկյան բարեկամներին» բացահայտորեն պետք է ոչ հակաամերիկյան հեղափոխություն։ «Կորչի կոռուպցիան» կամ «Կորչեն օլիգարխները» բարեհունչ կարգախոսներն ու կոչերը, ինչպես տեսնում ենք ՈՒկրաինայի օրինակով, սկսվում են անմիջապես` հենց որ նախագահի աթոռին բազմում է ԱՄՆ-ի որևէ դրածո. վերջ, «պայքարը դրանով ավարտվում է», քանի որ սկսվում են «սրանք օլիգարխներ չեն» կամ «սրանք լավ օլիգարխներ են» խոսակցությունները։ Հավանաբար, ամերիկամետ վարչախմբի կառավարման օրոք (ասենք, Վրաստանում կամ ՈՒկրաինայում) կոռուպցիան էլ ինքնաբերաբար դառնում է «լավ կոռուպցիա» կամ էլ «ժողովրդավարության բարձր մակարդակի ցուցանիշ»։ Այդ դեպքում ինչո՞ւ է Եվրամիությունը, ավելի ճիշտ ԵՄ ծխախոտի ընկերություններից մեկը, Հայաստանում տիրող իրադրության «հեղափոխականացման» համար մեր երկիրը հեղեղել «Che» սիգարետներով և ոչ թե, ասենք, «Լեխ Վալենսա» կամ նման այլ սիգարետներով։ Հաշվարկը, ըստ երևույթին, այն է, որ ժամանակակից հայ երիտասարդությունը այնքան բութ ու անիրազեկ է, որ Չե Գևարայի մասին գիտի միայն, որ նա եղել է հեղափոխական, հայ երիտասարդությանը հայտնի չէ, որ Չեի կերպարը, Չեի ուրվապատկերը աշխարհում հակաամերիկյան հեղափոխության խորհրդանիշ են։
Դե, ուրեմն, հուսանք, որ Հայաստանի երիտասարդությունը հարյուրապատիկ ավելի բարձր մակարդակ ունի, քան Վրաստանինն ու ՈՒկրաինայինը։ Եվ որ հայ երիտասարդությունը, նախորդ սերունդների փորձից ելնելով, տասն անգամ ավելի զգոն է, ուշադրությամբ հետաքրքրվում է, թե ինչ կարգախոսներ ու թեմաներ են դեմ տալիս իրեն, և թե կա՞ն, արդյոք, հայ ազգային հեղափոխության, հայ ազգային ազատագրական պայքարի դեռևս չիրագործված հղացումներ։ Եվ հատկապես ո՛ր տարածքներում։
Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ