27.04.2018|
01:29
Դեռ երկար բոլորը կջանան հասկանալ, թե Ամերիկայի ինչին էր պետք Սիրիայի ռմբակոծությունը, և մանավանդ այդ գործում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներգրավումը: Այն, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարօրինակ հոգեկերտվածք ունի, անվիճելի է, իսկ դա նշանակում է, որ նրան, իբրև տարրական առևտրականի, որն ուրիշ ոչինչ չի կարողանում անել, բացի խարդախությունից ու «պայմանավորվելու» առաջարկությունից, նախնական շահաբաժին է պետք: