28.12.2018|
10:21
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն առաջին տիկնոջ հետ չհայտարարված այցով եկել է Իրաքի Այն ալ Ասադ ամերիկյան ավիաբազա: Թրամփը, որ վերջերս էր հայտարարել ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու և Պենտագոնի ղեկավարին փոխելու մասին, ասել է, որ Իրաքից հեռանալ ամերիկացիները չեն ծրագրում: