-
03.04.2019|
10:56
Զարմացողը ես չեմ` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն է: Երեկ Եռաբլուրում նա ասել է. «Մեր կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և այդ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։
-
02.04.2019|
14:14
Վլադիմիր Զելենսկու ցնցող ճեղքումը արձանագրված էր հարցումներով, վերլուծվել ու ջանադիր քննարկվել էր, այնուամենայնիվ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում մարտի 31-ին նրա հաղթանակը բացառիկ սենսացիա է:
-
02.04.2019|
02:45
Մի կողմից, կարծես թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ «Кавказский вестник»-ը Իրանին ոչ մի բանում չեն մեղադրում։ Ընդհակառակը, տվյալ հանդեսում նշված օրինակները պարզապես ծիծաղաշարժ են, ակնհայտ է, որ դա այն մաքսանենգությունը չէ, որի մասին համաշխարհային հանրությանը դեռ մարտի 6-ին նախազգուշացրել էր թմրամիջոցների վերահսկողության իրանական կենտրոնակայանի գլխավոր տնօրեն Էշկանդար Մոմենին Ռուսաստան այցի ժամանակ։
-
02.04.2019|
02:18
2016-ի ապրիլի այս օրերին մենք դեռ չգիտեինք անուններ, մենք դեռ չգիտեինք` ի՞նչ է կատարվել ու ի՞նչ է կատարվում և ինչո՞վ է ավարտվելու այն, ինչ մեզ համար դեռ անուն չուներ` հարձակու՞մ, պատերա՞զմ, ագրեսիա՞:
-
01.04.2019|
14:43
Էքզիտ պոլերը ցույց են տալիս, որ մունիցիպալ ընտրություններում, որ դիտարկվում են նախագահի նկատմամբ վստահության հանրաքվե, մայրաքաղաքում հաղթում է ընդդիմությունը: Ընտրություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ:
-
29.03.2019|
01:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքային այցով Ավստրիայի հանրապետությունում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-
29.03.2019|
01:24
Հայաստանի քաղաքացիներին առաջարկում եմ փորձել հասկանալ, թե մարտի 10-ին և 12-ին ինչ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին։ Այն եղել է Հայաստանից ու Արցախից ոչ շատ հեռու, և մենք պարտավոր ենք հասկանալու, թե ով և ինչ է սադրում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ։
-
29.03.2019|
01:17
Եվ այսպես՝ այսօր Վիեննայում տեղի կունենա Փաշինյան-Ալիև երկար գովազդվող հանդիպումը, որը, ըստ էության, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն է Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարների միջև նախորդ բոլոր շփումներին տրվել են տարատեսակ անվանումներ՝ ծանոթություն, խորհրդակցություն և այլն։
-
29.03.2019|
00:38
Կարսի մասին աշխարհի ամենահանճարեղ վեպը գրվեց ու …չհասկացվեց: «Սույն իմ այս պոեմանման վեպը» դատական եզրակացություն էր, քրեական մեղադրանք: Չհասկացվեց: ՈՒ շատ մեծ չափազանցություն է ասելը, որ Չարենցն ընդհանրապես հասկացվեց: Ամբողջ 20-րդ դարում: 21-ում էլ: Նա հանճար է, որ հենց այնպես ընծայվեց Հայաստանին:
-
26.03.2019|
00:42
Մարտի 19-ին հանրության առաջ բազմաժամյա հայտարարություններով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքում պետության ղեկավարի ելույթը, այն էլ հասարակությանը չափազանց հուզող օրակարգով, կլիներ ուսումնասիրության ու մանրակրկիտ վերլուծության առարկա։