Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Թշնшմին այսօր առավել վտանգավոր է դարձել ոչ թե սահմանին, այլ՝ իր պահանջներում

Թշնшմին այսօր առավել վտանգավոր է դարձել ոչ թե սահմանին, այլ՝ իր պահանջներում
06.05.2024 | 08:28

Թուրքական իշխանական մեդիադաշտը տևական ժամանակ է, ինչ սկսել է արշավ ՀՀ-ի դեմ։

Էրդողանի խոսափող հանդիսացող մի շարք մեդիառեսուրսներ հրապարակում են, այսպես ասած, փորձագիտական հոդվածներ, կրկին պալատական փորձագետների և վերլուծաբանների, որով ուղիղ մատնանշում են ՀՀ-ի հետ հարաբերությունների այն գինը, որը պետք է վճարի ՀՀ-ն։

Եթե նախկինում խոսում էին Արցախի մասին, ապա հիմա խոսում են նույնիսկ ՀՀ-ի տեղանունների փոփոխման մասին, ՀՀ ԶՈՒ-ի ապառազմականացման մասին, նույնիսկ մատնանշում, որ կարող են փորձարկել Թուրքիայի ժանդարմերայի ինստիտուտը ԶՈՒ-ի փոխարեն։

Նորից եմ պնդում, որ թշնшմին այսօր առավել վտանգավոր է դարձել ոչ թե սահմանին, այլ՝ իր պահանջներում, թշնամին առավել վտանգավոր է դարձել ոչ թե հնարավոր կռվի դաշտում, այլ՝ իր պահանջներում:

Կարծում եմ՝ մենք պարզապես պարտավոր ենք այս տեսակ հրապարակումների համար պատասխանատվության կանչել առնվազն միջազգային արենայում այն պետություններին, որոնք նման նարատիվներով են սկսել կերակրել իրենց հասարակությանը։

Իսկ հրապարակումներին ծանոթանալու համար պարզապես թերթեք ամենօրա թուրքական մամուլը. դրանք մեկը չեն, երկուսը չեն․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ