Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Հայրենիքի հերթական մասը հանձնելու ֆոնին դրսից կեղծ հույսեր են ներմուծվում Հայաստան

Հայրենիքի հերթական մասը հանձնելու ֆոնին դրսից կեղծ հույսեր են ներմուծվում Հայաստան
09.04.2024 | 11:48

Գիտական լեզուն դարձնում են ոչ հայերեն, մյուս կողմից, «ուռա»-ն իբր դարձնում են հայերեն։

Մի կողմից զրոյացնում են երկրի սուբյեկտայնությունը, իսկ մյուս կողմից դաշտ են նետում «ինքնիշխանության պահպանման» գաղափարը։

Բոլորովին պատահական չի, որ հայրենիքի հերթական մասը հանձնելու ֆոնին դրսից կեղծ հույսեր են ներմուծվում Հայաստան։ Պատահական չի նաև վերջին օրերին հայկական արտադրության մակետ ԱԹՍ-ի 3 տարի առաջվա նկարների տարածումը, թե բա՝ տեսեք մենք ինչեր ունենք։

Իմացե՜ք, ձեզ մատների վրա խաղացնում են։ «Ուռա»-ն փոխելով բանակը ավելի հայրենասեր չի դառնում, իսկ փաստացի ունենալու ենք կիրառական զինվորական ոգու նվազում։

Չի լինում ինքնիշխանություն՝ առանց սուբյեկտայնության։ Ավելին, ինքնիշխանությունը երկրորդական և ածանցյալ կատեգորիա է սուբյեկտայնությունից։ Ինչքան միգուցե ազնիվ մարդիկ էդ բառը վերցրին ու դարձրին լոզունգ։ Ուղղակի կամ անուղղակի, հասկանալով կամ չհասկանալով՝ ծառայեցին նիկոլական օրակարգի տարածմանը։

Նույն կերպ, փաստացի բանակ չունենալու մասին դիսկուրսի փոխարեն, սրսկվում է արտաքին ուժերի կողմից երաշխիքների տրամադրման օրակարգը, որին, էլի կամա թե ակամա, լծվել է մեծամասնությունը։ Գնացեք Ադանայի ու Արցախի հայերին հարցրեք արտաքին երաշխիքների կատարողականից։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ