ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ադրբեջանն ակնհայտորեն ստում է

Ադրբեջանն ակնհայտորեն ստում է
01.04.2024 | 20:02

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու սադրիչ հայտարարությունն է տարածում։ «Պայմանական սահմանի երկայնքով հայկական զորքերի կենտրոնացումը և հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրությունների կառուցումն արձանագրվել է մեր ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով և տեսողական դիտարկմամբ։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»։

Սա գրեթե բառացի կրկնում է երեկ տարածած հաղորդագրությունը, որը ոչ միայն հերքվեց ՀՀ ՊՆ-ի կողմից, այլև արժանացավ ԵՄ դիտորդական առաքելության արձագանքին։ Ադրբեջանն ակնհայտորեն ստում է, նպատակը՝ ստուգել արձագանքները, հասկանալ ռիսկերը՝ հնարավոր ագրեսիա նախապատրաստելու նպատակով։ Լուծումը՝ ձեռնարկել քաղաքական, դիվանագիտական կանխարգելիչ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանին։ Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ