Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՈՒ՞մ էր ձեռնտու մարդասպան թուրքի ձերբակալվել-ազատվելը Մոսկվայում

ՈՒ՞մ էր ձեռնտու մարդասպան թուրքի ձերբակալվել-ազատվելը Մոսկվայում
21.02.2024 | 20:45

Հայաստանի իրավապահների պահանջով այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ռուսաստանցի իրավապահների կողմից ձերբակալված և հետո ազատված ազերի մարդասպան Քամիլ Զեյնալիի, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մորթել էր լուսանկարում պատկերված ծերունուն, մեծ հակառուսական ալիք բարձրացրեց Հայաստանում:

Արևմուտքից սնվող կուսակցությունները, կազկակերպությունները, անհատները և իշխանամերձ շրջապատը ռուսների կողմից ազատ արձակված և Բաքու ուղարկված Զեյնալիի պահը շատ պրոֆեսիոնալ կերպով օգտագործում են Մոսկվայի դեմ՝ հայ հասարակությանը ևս մեկ «ապացույց» ներկայացնելով, որ ռուսը «սպիտակ թուրք» է և դավաճան է:

Այս պատմությունը ձեռնտու էր միայն ՌԴ-ի թշնամիներին, բայց խնդիրն այն է, որ այս ծրագիրն իրականցվել է հենց ՌԴ տարածքում: Զեյնալիին շատ մեծ աղմուկով ձերբակալելը և նույն աղմուկով ազատելն անհասկանալի է:

Կա մի քանի վարկած:

1. Մոսկվան դիտավորյալ, այսպես աղմուկով, ձերբակալեց և ազատեց ազերի մարդասպանին՝ պատժելով հայերին Նիկոլ հանդուժելու և պաշտպանելու համար և բացարձակ արհամարհած ունենալով, որ իր այդ քայլից կօգտվեն հակառուսական տարրերը և մեծ հակառուսական ալիք կբարձրացնեն Հայաստանում:

2. Զեյլանիի «ձերբակալում-ազատում» ծրագիրն իրականցվել է ադրբեջանաթուրքական շահերը սպասարկող մերձպուտինյան կլանի կողմից, որի ղեկավարն է «Մատվիենկո-Նարիշկին-Բեգլով» տանդեմը և որի նպատակն է կրկին հակառուսական տրամադրությունների սրումը Հայաստանում, որից ամենաշատը կօգտվի իրենց պատվիրատու Ադրբեջանը:

Ի դեպ, չի բացառվում, որ վերը նշված տանդեմի «Զեյնալի» օպերացիայի պատվիրատուն Արևմուտքն է, որն իրականացվել է Իսրայելի միջոցով և այդ տանդեմի հրեա խոշոր ռուսաստանցի գործարարների՝ Իլիևի, Նիսանովի, Աղալարովի ակտիվ լոբբինգի արդյունքում:

3. Կամ էլ` ռուսներն իրենց պոֆիգիզմով առաջնորդվելով են այն արել, արհամարհելով դրա հետևանքները, ինչին ես այնքան էլ չեմ հավատում:

Ամեն դեպքում, եթե Մոսկվան շարունակի «զոհաբերել» Հայաստանը, ապա ՌԴ-ի կազմաքանդման գործընթացը շատ կարագանա, քանի որ հակառուսական ուժերը, որոնք ՌԴ-ն կազմաքանդելու գործում սերտ համագործակցում են Անկարայի հետ, շատ լավ գիտեն որտեղից այն սկսեն թուրքերի հետ միասին և այդ ծրագիրն իրականացնելու գործին ամենաշատը խանգարում են հայերն ու Հայաստանը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ