Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:               
 

Էսօր Վիսոցկին 86 տարեկան կդառնար

Էսօր Վիսոցկին 86 տարեկան կդառնար
25.01.2024 | 14:17

Չէ՛, չէր դառնա, բացառված է, նա երբեք 86 տարեկան չէր դառնա։ Էդ նույնն է, ինչ շունչդ երկու ժամ պահես։ Ո՜վ կարա շունչը երկու ժամ պահի։

Վիսոցկին հալածված չէր, մերժված չէր։ Չէ՛, թատրոնում էր խաղում, կինոյում, արտասահման էր գնում-գալիս, ֆրանսահպատակ կին ուներ․․․ Բայց ավելի վատ՝ նրան չէին նկատում, Վիսոցկի անունով պոետ չկար, գոյություն չուներ։ Եթե Գրողների միությանը հարցնեիր՝ դուք Վիսոցկի անունով պոետ ունե՞ք, կասեին՝ չէ՛, մենք տենց պոետ չենք ստացել։ Դերասան էր, երգում էր, էլի, ո՜ր մի դերասանը չի երգում. սովորական բարդ էր՝ գուսան, փողոցային երգիչ, իր լարից ընկած գիթառով երգում-մերգում էր, համերգ-մամերգ էր տալիս, ի՜նչ պոետ, պոետը Պուշկինն է։

Իշխանության համար Վիսոցկին գլխացավանք էր՝ էն չէր երգում, ինչ պետք էր, իսկ եթե էն էր երգում, ուրեմն՝ նենց չէր երգում, ոնց որ պետք էր, ու թարսի պես էլ՝ մարդկանց դուր էր գալիս, նրանց սրտից էր երգում. ամբողջ երկիրը, երջանիկ, հաղթական երգերը թողած, նրան էր լսում։ Մի խոսքով՝ նա իշխանության համար շատ անհարմար պոետ էր։

Բայց, ախր, հարմար պոետ չի լինում, ինչպես, ասենք, հաճելի սրտի ծակոց չի լինում։ Ու հարցը կոնկրետ իշխանությունը չի։ Պոետը ոչ մի իշխանության համար էլ, հենց իր բնույթով, չի կարող հարմար լինել, որովհետև իշխանությունը զսպողն է, իսկ պոետը՝ կապանքները քանդողը, իշխանությունը լռեցնողն է, իսկ պոետը՝ ճչացողը։

Հարմար պոետ միայն գրականության դասագրքերում է լինում՝ հաջորդ իշխանությունների օրոք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4633

Մեկնաբանություններ