Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ռուսաստանը պատրաստվում է ստրատեգիական հարձակման երկրորդ փուլին

Ռուսաստանը պատրաստվում է ստրատեգիական հարձակման երկրորդ փուլին
26.11.2023 | 07:24

Ռուսաստանը քայլ առ քայլ հասունացնում է գլոբալ միջուկային ճգնաժամ ԱՄՆ հետ, որի արդյունքում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ստիպված են լինելու կատարել Ռուսաստանի կողմից ներկայացված անվտանգության երաշխիքների մասին պահանջները և հետ քաշվել հետխորհրդային տարածքից։

Մոտ ապագայում կգա այն պահը, երբ ամերիկյան միաբևեռ համակարգը կսկսի փլուզվել հաշված օրերի ընթացքում։ Ռուսաստանը պատրաստվում է ստրատեգիական հարձակման իր երկրորդ փուլին՝ միջուկային զսպան մեխանիզմը գործի դնելով։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ