Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բանաձևն անփոփոխ է. «կամ մենք, կամ նիկոլը»

Բանաձևն անփոփոխ է. «կամ մենք, կամ նիկոլը»
28.09.2023 | 19:55

նիկոլը հաղթեց, մենք պարտվեցինք

նիկոլը հաղթեց՝ ասելով «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վաչապետ չի ունենա», մենք պարտվեցինք՝ ասելով «Կյանքում պաշտոնից ավելի թանկ բաներ կան»:

նիկոլը հաղթեց՝ ասելով «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր», մենք պարտվեցինք՝ ասելով «Հաջորդ տարի Շուշիում»:

նիկոլը հաղթեց՝ առաջնորդվելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով. բաժանեց նախկինների-ներկաների ու տիրեց, բաժանեց սևերի-սպիտակների ու տիրեց, բաժանեց հայաստանցիների-արցախցիների ու տիրեց, բաժանեց ու տիրեց, բաժանեց ու տիրեց... մենք պարտվեցինք՝ չկարողանալով միավորվել, դե որովհետև հրապարակում էսինչն էր կանգնած՝ դրա համար չգնացինք:

նիկոլը հաղթեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանի կազմում, մենք պարտվեցինք՝ ասելով «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում»:

նիկոլը հաղթեց՝ իր շուրջը հավաքելով իր պես թրքահպատակ ոչնչությունների ու փնթի անգրագետների, մենք պարտվեցինք՝ հույսը դնելով հայրենասեր, խելացի ու գիտակից մարդկանց վրա:

նիկոլը հաղթեց՝ պարտության մատնելով նախկինում հաղթանակած Հայկական բանակը, մենք պարտվեցինք՝ հաղթանակած Հայկական բանակ ունենալով:

նիկոլը հաղթեց 2018 թ. ապրիլի 23-ին, մենք պարտվում ենք՝ էտ օրվանից սկսած ամեն օր...

ՈՒ շարունակելու ենք պարտվել, քանի դեռ չենք գիտակցել ու ընդունել վերը ասված իրողությունները: Հենց հասկանանք ու ընդունենք, ուրեմն առնվազն հաղթել ենք մեր մեջի փոքրիկ նիկոլին:

Մեծ-մեծ չեմ խոսում, ես էս ամենը հասկանում եմ, բայց դժվարանում եմ ընդունել, որ պարտվել եմ նիկոլին: Հենց ընդունեցի՝ ուրեմն ես հաղթել եմ, հենց դու էլ ընդունեցիր՝ դու էլ ես հաղթել, դրանից հետո հնարավոր կլինի, որ ՄԵՆՔ հաղթենք...

Իսկ մինչ էդ՝ բանաձևն անփոփոխ է. «կամ մենք, կամ նիկոլը»:

Վահագն ԱՐՄԵՆՅԱՆ

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ