Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Ինքնիշխանությունից խոսում են մարդիկ, ովքեր ինքնիշխանության 2 հիմնարար սկզբունքներն էլ ոտնատակ են տալիս

Ինքնիշխանությունից խոսում են մարդիկ, ովքեր ինքնիշխանության 2 հիմնարար սկզբունքներն էլ ոտնատակ են տալիս
21.09.2023 | 12:23

Նժդեհն էր ասում. «Սեփական դժբախտութիւնները արտաքին պատճառներին վերագրելը հիվանդ դժբախտների առաքելությունն է»։

Այս խոսքերը ձեր մասին են՝ ՄԱԿ-ի ու Ռուսաստանի դռները ջարդողներ։ Ես չեմ ասում, Նժդեհն է ասում, այ հիվանդ դժբախտներ։

Զավեշտը կայանում է նրանում, որ ինքնիշխանությունից խոսում են մարդիկ, ովքեր ինքնիշխանության 2 հիմնարար սկզբունքներն էլ ոտնատակ են տալիս։

1. Ինքնիշխան պետությունում ՍԵՓԱԿԱՆ կառավարության փոխարեն օտարներից պահանջներ ունենալը հակապետական ու հակաինքնիշխանական գործունեություն է։ Օտար դռներում ինքնիշխանություն գոռացողի համար ՀՀ սահմանադրությունը առ ոչինչ է։ Սահմանադրության մեջ պարզ գրված է՝ ՀՀ ինքնիշխանության երաշխավորը ՀՀ վարչապետն է։ Իսկ դուք ումի՞ց եք բողոքում։

2. Նույնիսկ զիբիլի վրայի կատուների մոտ է ինքնիշխանությունը ասոցացվում սեփական տարածքն ու ընտանիքը պաշտպանելու կարողության հետ։ Նիկոլի առջև պարզ պահանջ է դրված՝ կամ պաշտպանիր ՀՀ քաղաքացիներին ու ՀՀ տարածքները, կամ հեռացիր։ 2 օր առաջ Երասխից գործարան տեղափոխեցին, ու «տարօրինակ» կերպով օտարների դռներում քարշ եկող «ինքնիշխաններից» մեկը սենց չոգևորվեց։

30 տարի «ռուսը քանի կա, մեզ բան ասող չի լինի» ասողները հիմա էլ դարձել են «թույն» ռուսաֆոբներ։ Բայց միևնույն է, սրանց էությունը նույնն է մնացել՝ սեփական ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունից թռնել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ