Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Փորձենք հասկանալ՝ ինչու են այդպես անում

Փորձենք հասկանալ՝ ինչու են այդպես անում
12.09.2023 | 20:13

ՈՒկրաինայի վարքագիծը Արցախի մասով ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է։ Այդ պետությունից մի քանի շրջաններ անջատվեցին, Ղրիմն անջատվել է 2014 թվականին։ Բնականորեն, այդ երկիրը չի կարող ազգերի ինքնորոշման գաղափարի կողմնակիցը լինել։ Մարդիկ հետևողական են իրենց դրած խնդրի մասով։

Իսկ հիմա եկեք մեզ գանք։ Մենք հիմք էինք վերցրել ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց, չգիտես ինչու, անտարբեր եղանք Կոսովոյի, Ղրիմի, Դոնեցկի, Օսիայի, Աբխազիայի ինքնորոշման ակտերի մասով։ Ծպտուն չհանեցինք, երբ Իրաքի Քուրդիստանը անկախության հանրաքվե անցկացրեց։ Հետաքրքիր է, ո՞րն էր բացատրությունը։

2014-ին Հայաստանը, օրինակ, ինչու՞ չճանաչեց Ղրիմի անկախությունը, իսկ հետո՝ նրա միացումը մեր դաշնակից Ռուսաստանին։ Հիմա կասեք, թե Արևմուտքը դեմ կլիներ, բա նրանց սիրտն առնելու համար էլ Կոսովոն ճանաչեիք։

Ասածս այն է, որ Ուկրաինային քրֆելուց առաջ եկեք փորձենք հասկանալ՝ ինչու՞ են այդպես անում: Իսկ ինչ ենք մե՛նք անում կամ չենք անում։ Դա ավելի օգտակար է։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ