Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Փաշինյան Նիկոլն Արևմուտքի և Ռուսաստանի միջև «խաղալու» է այնքան, ինչքան հնարավոր կլինի

Փաշինյան Նիկոլն Արևմուտքի և Ռուսաստանի միջև «խաղալու» է այնքան, ինչքան հնարավոր կլինի
08.09.2023 | 11:01

Փաշինյան Նիկոլն արևմտամետ չէ, քանզի վերջինիս իշխանության օրոք չի ընդունվել Հայաստանն Արևմուտքին «մոտեցնող» գեթ մեկ իրավական ակտ:

Փաշինյան Նիկոլը ջերմեռանդ ռուսամետ չէ, քանզի վերջինիս իշխանության օրոք պաշտոնական Երևանն ու Մոսկվան բազմիցս հրապարակել են միմյանց հակասությունները:

Եվ եթե Փաշինյան Նիկոլը պարզունակ դերասան չէ, ապա նա դասական իրավիճակային աթոռամետ է:

Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլն Արևմուտքի և Ռուսաստանի միջև «խաղալու» է այնքան, ինչքան հնարավոր կլինի:

Ընդ որում, վերջինս, «խաղը» երկարացնելու նպատակով, անընդհատ «խաղի» մեջ է ներգրավում երկրորդական` Արևմուտքի և Ռուսաստանի հետ ուղիղ կամ անուղղակի կերպով փոխկապակցված, «խաղացողների»:

Եվ, վերջապես, «խաղը» շարունակելու անհնարինության դեպքում, Փաշինյան Նիկոլն անվերապահորեն կընդունի հիմնական «խաղացողներից» մեկի պայմանները, հետևաբար, կստանա հետագա իշխանավարման երաշխիք:

Այժմ աստիճանաբար ավարտվում է «խաղի» մեջ այլ պետությունների ներգրավման և սկսվում է հիմնական «խաղացողներից» մեկի պայմաններն անվերապահորեն կատարելու փուլը:

Եթե Փաշինյան Նիկոլն այս փուլը ևս բարեհաջող հաղթահարի, ապա Հայաստանը երկար տարիներ` մինչև նոր «խաղի» մեկնարկը, կունենա անփոխարինելի «առաջնորդ»:

Ըստ այդմ, օրվա ընդդիմությունները, Փաշինյան Նիկոլի իշխանազրկման համար, մինչև երևանյան հրապարակներ «նետվելը», առաջին հերթին պետք է հիմնական խաղացողների հետ պայմանավորվեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ