ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Օլիվիե Վերան. Ոչ շատ արագ

Օլիվիե Վերան. Ոչ շատ արագ
10.06.2020 | 11:19

«Տեղաշարժը սահմանափակող միջոցների հանումը և հասարակական վայրերի բացումը Ֆրանսիայում չպետք է հապճեպ լինի»՝ գտնում է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Հունիսի 8-ին Փարիզի մերձակա Արժանտեյում COVID-19-ի տեստավորման լաբորատորիա այցի ժամանակ նախարարն ասաց. «Իրավիճակը բարելավվել է ու շարունակվում է բարելավվել, բայց չափազանց վաղ է զգոնությունը կորցնել: Իհարկե, ես հասկանում եմ անհամբերությունը ու նրանց սպասումները, որ ցանկանում են անհապաղ վերադառնալ սովորական կյանքին: Բայց կարանտինի հանման պահից և այն պահից, երբ կտեսնենք՝ ինչպես է կարանտինը հանելն ազդել համաճարակի զարգացման վրա, պետք է անցնի 10-15 օր»: Այդպես նախարարը մեկնաբանեց կարանտինից աստիճանական դուրս գալու երկրորդ փուլի սկիզբը, որ սկսվել է հունիսի 2-ին: Ֆրանսիան բաժանված է երկու գոտու՝ կանաչ, որտեղ թույլատրված է բացել սրճարաններն ու ռեստորանները, մարզադահլիճները, հյուրանոցներն ու զբոսաշրջային համալիրները, և նարնջագույն, որտեղ այդ հաստատությունները ծրագրվում է բացել հունիսի 22-ից ոչ շուտ: «Պետք է զգույշ լինել և վիրուսին նորից տարածվելու ոչ մի շանս չտալ»՝ ընդգծեց Օլիվիե Վերանը: Նա գտնում է, որ «Կորոնավիրուսի դեմ պատերազմը դեռ չի ավարտվել»:


Ֆրանսիան խստագույն կարանտինից սկսեց դուրս գալ մայիսի 11-ից, որից հետո ցածր դասարանների աշակերտները կարող էին վերադառնալ դպրոց, բացվեցին խանութները, քաղաքացիներին թույլատրվեց բնակության վայրից 100 կիլոմետր տրամագծով տեղաշարժը: Դրանից հետո COVID-19 ախտորոշումով հոսպիտալացվածների ու լետալ ելքերի թիվը շարունակեց նվազել: Այնուամենայնիվ, հունիսի 2-ին երկրորդ փուլը հայտարարելուց հետո էլ 10 հոգուց ավելի հավաքները արգելված են, փակ են թանգարաններն ու կինոթատրոնները, թատրոնները, պահպանվում է սահմանը հատելու սահմանափակումը: Կարանտինը հանելուց առաջ կառավարությունը խոստացավ շաբաթական COVID-19-ի 700000 տեստավորում անցկացնելու հնարավորություն ստեղծել: Անդրադառնալով այդ խոստմանը՝ առողջապահության նախարարն ասաց. «Այսօր մենք 700 000 տեստ չենք անում օրական, որովհետև վարակը շատ դանդաղ է տարածվում»: Տեստավորման թիվը երկրում ամեն շաբաթ փոխվում է, միջինը 300000 է՝ բացատրեց Օլիվիե Վերանը: Վիրուս գտնվում է տեստավորվածների 2% -ի դեպքում (համաճարակի ժամանակ՝ 25%-ի էր հասնում):
RFI


Հ.Գ. Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում անցել է 7 միլիոնը, 406,5 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր շարունակում են գրանցվել ամբողջ աշխարհում: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման մասին՝ հայտնաբերված նոր դեպքերի 75 տոկոսը գրանցվում է Ամերիկայում և Հարավային Ասիայում: ԱՄՆ-ում արձանագրված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը: «Մենք նաև տեսնում ենք COVID-19-ի դեպքերի աճ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», - ասել է ԱՀԿ ղեկավարը՝ նշելով, որ Եվրոպայում իրավիճակը բարելավվում է: Եվրոպան վերադառնում է բնականոն կյանքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ