ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լուկաշենկոն շաբաթօրյակ է անում ու նոր Սահմանադրություն խոստանում

Լուկաշենկոն շաբաթօրյակ է անում ու նոր Սահմանադրություն խոստանում
27.04.2020 | 09:33

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգեց խորհրդարանին ու ժողովրդին ուղերձը՝ ասելով, որ այդպես է որոշել «կորոնապսիխոզի, վարակների ու հայտարարված պանդեմիայի պատճառով»: Նա հայտարարեց, որ առաջիկայում բելառուսները նոր Սահմանադրություն կստանան:


Պետական БЕЛТА գործակալությունը հաղորդում է՝ Բելառուսի նախագահը հայտարարեց, որ ուղերձը ծրագրված էր ապրիլի կեսին, բայց «կորոնապսիխոզի, վարակների, իսկ հետո հայտարարված պանդեմայի իրավիճակը էականորեն փոխել է դրությունը ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում»: Նրա խոսքով՝ այդ պայմաններում ուղերձը ժամանակավրեպ է, որովհետև հնարավոր չէ «վերլուծել բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում երկրում ու սահմաններից դուրս»: «Այլ հարցերով մենք միանշանակ պատասխաններ ունենք,-հանգստացրեց նախագահը:-Ասենք, ապագա հնգամյակի հիմնական չափորոշիչներն ու հարցերը: Հետո Սահմանադրության հարցը: Միանշանակ՝ նոր հնգամյակում մենք նոր Սահմանադրություն կունենանք»: Լուկաշենկոն հավելեց, որ ուղերձը ժողովրդին կլինի նախագահական ընտրությունների ժամանակ, որ մինչև 2020-ի օգոստոսի 30-ը պիտի անցկացվեն (Ալեքսանդր Գրիգորևիչը Բելառուսի նախագահն է 1994-ից): Հայտարարություններն արվել են Գոմելի շրջանի Լյասկովիչի ագրոտնտեսությունում հանրապետական շաբաթօրյակի ժամանակ: Շաբաթօրյակներ են եղել ամբողջ երկրում:
RFI


Հ.Գ. Կորոնավիրուսով վարակվածությունը Բելառուսում երեք անգամ գերազանցում է աշխարհի միջին վիճակագրությունը, բայց Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ շաբաթօրյակի ավանդույթը Բելառուսում վաղուց էր հաստատված և կորոնավիրուսի պատճառով չարժեր հրաժարվել: Երեկ նա կրկնել է, որ կորոնավիրուսի պատճառով կարանտին մտցնելու անհրաժեշտություն չկա, ինքը գործում է ըստ իրավիճակի և, անհրաժեշտության դեպքում, կկայացնի բոլոր որոշումները, բայց այս փուլում իրավիճակը սահմանափակումներ մտցնել չի պահանջում: «Բայց մեր ժողովրդին դա պե՞տք է: Մենք հիմա դրա կարիքը չունենք»,- հայտարարել է Լուկաշենկոն:


Նա հավելել է, որ երկրում վարակի դեպքեր կան, բայց իշխանությունները խորհուրդ են տալիս քաղաքացիներին հետևել անվտանգության նախազգուշական միջոցներին, վերահսկել իրենց առողջությունը և ժամանակին դիմել բժիշկներին:
Լուկաշենկոն նշել է, որ ճգնաժամից հետո արագ կվերականգնվեն այն երկրները, որոնք «ունեն ռեսուրսներ», ուստի նա անհրաժեշտ չի համարում կանգնեցնել տնտեսությունը: Սքանչելի է Բատկան, մնում է բելառուսները ըստ արժանվույն գնահատեն նրա «ինքնատիպությունը» նախագահական ընտրություններում, ու՝ ընդհանրապես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ