ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բա­ցառ­ված չէ, որ մեր երկ­րում նոր կո­րո­նա­վի­րու­սով մե­կից ա­վե­լի հի­վանդ­ներ կան, հատ­կա­պես Ի­տա­լիա­յից ե­կած

Բա­ցառ­ված չէ, որ մեր երկ­րում նոր կո­րո­նա­վի­րու­սով մե­կից ա­վե­լի հի­վանդ­ներ կան, հատ­կա­պես  Ի­տա­լիա­յից ե­կած
10.03.2020 | 01:48
Ի­տա­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-2019) վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը, ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ար­դեն հա­սել է 7375-ի, վա­րակ­ված­նե­րից 366-ը մա­հա­ցել են, 622-ը` ա­ռող­ջա­ցել: Ի­տա­լիան COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կով մի փոքր է զի­ջում Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (7478 վա­րակ­ված), ըն­դա­մե­նը 103 հո­գու տար­բե­րու­թյուն է, իսկ COVID-2019-ի հա­րու­ցած հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (53 մահ) գե­րա­զան­ցում է 313-ով և աշ­խար­հում Չի­նաս­տա­նից հե­տո (80735 վա­րակ­ված, 3120 մահ) երկ­րորդն է:
Ի­տա­լիան նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի և հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցած­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցում է նաև Ի­րա­նին (վա­րակ­վել են 7161-ը, մա­հա­ցել 237-ը): ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րո՞ղ են պա­տաս­խա­նել, բա­ցատ­րել, թե Հա­յաս­տանն ինչ տրա­մա­բա­նու­թյամբ է Ի­րա­նից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը ՀՀ ար­գե­լել, իսկ Ի­րա­նին վա­րակ­ված­նե­րի և մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով գե­րա­զան­ցող Ի­տա­լիա­յից ե­կած­նե­րի և ե­կող­նե­րի մուտ­քը չի ար­գե­լել ու չի ար­գե­լում: Ի­հար­կե չեն կա­րող:
Ընդ­հա­նուր առ­մամբ, Ռու­սաս­տա­նում գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման 17 դեպք, ո­րից ըն­դա­մե­նը եր­կուսն են Չի­նաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, 14-ը Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի են, ո­րոնք վե­րա­դար­ձել են Ի­տա­լիա­յից, իսկ մե­կը` Ի­տա­լիա­յի քա­ղա­քա­ցի, այ­սինքն` վա­րակ­ված­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը ոչ թե Չի­նաս­տա­նից, այլ Ի­տա­լիա­յից է ե­կել Ռու­սաս­տան: Ար­գեն­տի­նա­յում գրանց­ված COVID-2019-ով վա­րակ­վա­ծու­թյան ա­ռա­ջին դեպ­քի պա­րա­գա­յում ևս ան­ձը վե­րա­դար­ձած է ե­ղել Ի­տա­լիա­յից, այս­պի­սի դեպ­քերն այլ եր­կր­նե­րում բազ­մա­թիվ են: Ի­տա­լիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը մինչև մար­տի կես փա­կել են երկ­րի դպ­րոց­նե­րը և հա­մալ­սա­րան­նե­րը: Այդ երկ­րում, ի թիվս նա­խա­տես­վող նոր ու խս­տաց­վող այլ սահ­մա­նա­փա­կում­նե­րի, օ­րերս քն­նարկ­վում էր նաև հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում ան­ցորդ­նե­րին մեկ մետ­րից ա­վե­լի մո­տե­նալն ար­գե­լե­լու հար­ցը, հնա­րա­վոր է, ար­գելքն ար­դեն գոր­ծում է:
Ա­վե­լին. նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման սպառ­նա­լի­քի պատ­ճա­ռով դեռ ան­ցած շա­բաթ­վա սկզ­բին Մոսկ­վա­յում ներ­դր­վեց բարձ­րա­ցած վտան­գա­վո­րու­թյան ռե­ժիմ: COVID-2019-ի տա­րած­վա­ծու­թյան բարձր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րից ե­կած մոսկ­վա­ցի­նե­րը վե­րա­դար­ձից հե­տո պետք է պա­հեն երկ­շա­բա­թյա կա­րան­տին, մինչ­դեռ Հա­յաս­տա­նում նման կարգ չի սահ­ման­ված ոչ Ի­տա­լիա­յից ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի և օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի, ոչ Ի­րա­նից ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի, ոչ էլ որևէ այլ երկ­րից, նույ­նիսկ Չի­նաս­տա­նից ե­կած­նե­րի նկատ­մամբ: Նրանք ոչ պե­տու­թյան կող­մից են կա­րան­տի­նաց­վում, ոչ էլ պար­տա­վո­րեց­վում են երկ­շա­բա­թյա կա­րան­տին պա­հել:
Ոչ միայն Ի­տա­լիա­յից, այլև Ֆրան­սիա­յից (COVID-2019-ով վա­րակ­ման 1209, մահ­վան 19 դեպք) և Գեր­մա­նիա­յից (վա­րակ­ման 1151 դեպք) օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը մտց­րել է մուտ­քի նոր սահ­մա­նա­փա­կում­ներ եվ­րո­պա­կան հինգ եր­կր­նե­րից` Ֆրան­սիա­յից, Գեր­մա­նիա­յից, Իս­պա­նիա­յից, Ավ­ստ­րիա­յից և Շվեյ­ցա­րիա­յից, Իս­րա­յել ե­կող­նե­րի նկատ­մամբ. վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուի խոս­քով ՝ բո­լոր մար­դիկ, ով­քեր ժա­մա­նում են այդ եր­կր­նե­րից, ստիպ­ված կլի­նեն Իս­րա­յե­լի մուտ­քի մոտ ա­պա­ցու­ցել, որ կա­րող են անց­նել ինք­նա­մե­կու­սաց­ման գոր­ծըն­թաց: Իս­րա­յե­լը նաև պա­հան­ջում է, որ այս եր­կր­նե­րից ժա­մա­նող իր քա­ղա­քա­ցի­նե­րը 14 օր տա­նը կա­րան­տի­նաց­վեն:
Վե­րոն­շյալ փաս­տե­րը, սա­կայն, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին, վար­չա­պե­տին, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին չեն սթա­փեց­նում: Այս կա­պակ­ցու­թյամբ ա­մե­րի­կաբ­նակ քա­ղա­քա­գետ, ի­րա­վա­բան Robert Markarian-ը ֆեյս­բու­քյան իր է­ջում գրել է.
«Այն պայ­ման­նե­րում, երբ Ի­տա­լիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Լոմ­բար­դիա­յի տա­րած­քում` նե­րա­ռյալ Մի­լա­նը, կա­րան­տին է հայ­տա­րա­րել, շա­րու­նակ­վում են Ryanair ա­վիաըն­կե­րու­թյան մի­ջո­ցով Երևան-Մի­լան ուղ­ղու­թյամբ թռիչք­նե­րը:
Այդ ուղ­ղու­թյամբ վեր­ջին թռիչքն ի­րա­կա­նաց­վել է շա­բաթ մար­տի 7-ին, իսկ հա­ջոր­դը նա­խա­տես­ված է ե­րեք­շաբ­թի մար­տին 10-ին»:
Ըն­դգ­ծենք` իշ­խա­նու­թյուն­նե­րի չձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­նե­րի հետևան­քը կա­րող է հա­վա­սա­րա­զոր լի­նել կեն­սաա­հա­բեկ­չու­թյան հետևան­քին, իսկ այդ պա­րա­գա­յում նրանց հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան նպա­տա­կին կամ դի­տա­վո­րու­թյան հար­ցին անդ­րա­դարձ կլի­նի, երբ ներ­կա­նե­րը կդառ­նան նախ­կին...
Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հայտ­նա­բեր­ման ա­ռա­ջին դեպ­քի առն­չու­թյամբ մար­տի 1-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ըն­թաց­քում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ա­սել է, որ այդ օր­վա դրու­թյամբ Մի­լան-Երևան չվեր­թե­րը չե­ղար­կե­լու կա­րիք չկա։
«Մեր գոր­ծըն­կեր­նե­րը Ի­տա­լիա­յի ա­ռող­ջա­պա­հա­կան և դի­վա­նա­գի­տա­կան ո­լոր­տում ին­ֆոր­մա­ցիա են տրա­մադ­րել և ցույց են տվել, որ դեպ­քե­րը շատ լո­կալ են, և այդ ին­ֆոր­մա­ցիա­յով ցույց են տա­լիս, որ մեծ քա­ղաք­նե­րում նույ­նիսկ ե­թե դեպ­քե­րը շատ են, դա շատ փոքր տա­րած­քում է լո­կա­լի­զաց­ված, և չվեր­թե­րը չե­ղար­կե­լու կա­րիք այ­սօր­վա դրու­թյամբ չկա»,- պատ­ճա­ռա­բա­նել է նա­խա­րա­րը` ան­տե­սե­լով, որ Մի­լա­նը մայ­րա­քա­ղա­քը կամ մարզ­կենտ­րոնն է հենց Լոմ­բար­դիա­յի մար­զի, որ­տեղ դեռ փետր­վա­րի 24-ի դրու­թյամբ վա­րա­կը տա­րած­ված էր 9 հա­մայ­նք­նե­րում, դրանք ռիս­կա­յին էին հա­մար­վում, իսկ չվեր­թերն էլ հենց Մի­լա­նից են ի­րա­կա­նաց­վում Երևան:
Ա­վե­լին. Մի­լան-Երևան չվեր­թե­րը չչե­ղարկ­վե­ցին նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ Ի­տա­լիա­յում ոչ միայն COVID-2019-ով վա­րակ­ման ու հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րը սրըն­թաց ա­ճե­ցին, այլև ընդ­լայն­վեց վե­րոն­շյալ դեպ­քե­րի ար­ձա­նագր­ման աշ­խար­հագ­րու­թյու­նը, այժմ ռիս­կա­յին են Լոմ­բար­դիա­յի ար­դեն 12, ինչ­պես նաև Վե­նե­տո­յի 14 հա­մայ­նք­ներ, նե­րա­ռյալ` Վե­նե­տի­կը:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը COVID-2019-ի վտան­գը հան­րու­թյա­նը հա­վուր պատ­շա­ճի ներ­կա­յաց­նե­լու փո­խա­րեն, կար­ծես զբաղ­ված է հան­րու­թյան գլ­խի տակ փա­փուկ բարձ դնե­լով: Ինչ­պես աշ­խար­հում, այն­պես էլ Չի­նաս­տա­նում և Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կը քն­նար­կե­լու նպա­տա­կով օ­րերս ըն­դու­նե­լով Չի­նաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Տիան Էր­լո­նին, Ար­սեն Թո­րո­սյա­նը նշել է, որ ե­ղա­նա­կի տա­քաց­մա­նը զու­գըն­թաց` վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն­նե­րը նա­հան­ջե­լու մի­տում ու­նեն: Մինչ­դեռ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ) հոր­դո­րել է ամ­ռա­նը նոր կո­րո­նա­վի­րու­սի ան­հե­տաց­ման հույս չու­նե­նալ:
«Սա կեղծ հույս է, որ վի­րու­սը (COVID-19- Ա. Հ.) պար­զա­պես ամ­ռա­նը կվե­րա­նա գրի­պի նման,- ա­սել է ԱՀԿ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծրագ­րի գոր­ծա­դիր տնօ­րեն Մայքլ Ռա­յա­նը:- Հու­սով ենք, որ դա տե­ղի է ու­նե­նա­լու, բայց դա կլի­նի ճա­կա­տագ­րի նվեր: Բայց մենք չենք կա­րող նման են­թադ­րու­թյուն ա­նել: Այս պա­հին մենք հիմք չու­նենք են­թադ­րե­լու, որ դա տե­ղի կու­նե­նա: Հետևա­բար անհ­րա­ժեշտ է հի­մա վի­րու­սի դեմ պայ­քա­րել, և ոչ թե հույս ու­նե­նալ, որ այն ինք­նու­րույն կանց­նի»:
Բա­ցառ­ված չէ, որ մեր երկ­րում կան նոր կո­րո­նա­վի­րու­սով մե­կից ա­վե­լի հի­վանդ­ներ, սա­կայն իշ­խա­նու­թյուն­նե­րը «դու­խով Հա­յաս­տա­նում» ի­րա­կա­նու­թյու­նը կամ թաքց­նում են հան­րու­թյու­նից, կամ նույ­նիսկ տե­ղյակ չեն այդ ի­րա­կա­նու­թյա­նը, քա­նի որ այդ մար­դիկ, հնա­րա­վոր է, ջեր­մու­թյուն չու­նեն, հի­վան­դու­թյու­նը թեթև են տա­նում, մյուս ախ­տան­շան­նե­րը կա­րող են թույլ ար­տա­հայտ­ված լի­նել, այ­սինքն` նրանք նշ­ված կամ (և) այլ պատ­ճա­ռով կա­րող է չեն դի­մել բժշ­կի, իսկ դի­մե­լու դեպ­քում հա­մա­պա­տաս­խան թես­տով ստուգ­վե­լու մեր­ժում ստա­ցել, ե­թե վեր­ջին 14 օ­րում ար­տերկ­րում չեն ե­ղել: Չբա­ցա­ռե­լու հա­մար կան ո­րո­շա­կի հիմ­քեր:
Հա­վե­լենք, որ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ողջ աշ­խար­հում մինչ այժմ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի քա­նակն ար­դեն հա­սել է 111363-ի, մահ­վան դեպ­քե­րի­նը` 3892-ի: Վեր­ջին շր­ջա­նում վա­րա­կի տա­րա­ծու­մը մեծ թափ է ստա­ցել Չի­նաս­տա­նից դուրս, այլ եր­կր­նե­րում, ո­րոն­ցում, ընդ­հա­նուր առ­մամբ, ար­դեն գրանց­վել է 30628 դեպք:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ