ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՈՒ մենք հա­սանք 2020

ՈՒ մենք հա­սանք 2020
24.12.2019 | 00:48
«Վեր է կա­ցել մեր Չա­լան­կը էն թևից»։ Չգի­տեմ ին­չու՝ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի այս տո­ղը հե­տապն­դում է ինձ՝ սևե­ռուն գա­ղա­փա­րի պես, թե­պետ ընկ­ճախ­տի այլ հայ­տա­նիշ­ներ չու­նեմ, չհաշ­ված անք­նու­թյու­նը: Իսկ անք­նու­թյանն ըն­տե­լա­ցել եմ՝ ա­սես տան ան­դա­մի, ո­րին չես կա­րող վռն­դել: Ես ու իմ անք­նու­թյու­նը ժա­մա­նա­կը վա­ռում ենք միա­սին ու միա­սին ենք եզ­րա­կաց­րել.
1. Մենք հա­սանք 2020-ին: Ար­դեն ցու­ցա­նիշ է՝ սկս­վում է 21-րդ դա­րի եր­րորդ տաս­նա­մյա­կը: ԵՐ­ՐՈՐԴ: Ժա­մա­նակն է՝ փա­կե­լու սխալ­նե­րի է­ջը ու գնա­լու խե­լա­միտ ճա­նա­պար­հով՝ պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան, պաշտ­պա­նու­նա­կու­թյան, տն­տե­սու­թյան զար­գաց­ման ու մթ­նո­լոր­տի փո­փո­խու­թյան: Ե­թե իշ­խա­նու­թյու­նը չու­նի այդ փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան զգա­ցո­ղու­թյունն ու ա­նե­լու կա­րո­ղու­թյու­նը, կեց­ցեն ընտ­րու­թյուն­նե­րը:
2. Ի­զուր են աս­պա­րեզ նե­տում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գա­ղա­փա­րը: Չկան նա­խադ­րյալ­ներ: Հայ ժո­ղո­վուր­դը հա­մակ­ված է ա­նափ լա­վա­տե­սու­թյամբ ու վս­տա­հում է իշ­խա­նու­թյա­նը: «Gallup International Association»-ն ամ­փո­փել է նո­յեմ­բե­րին ՀՀ բո­լոր վար­չա­կան շր­ջան­նե­րում, 10 մար­զե­րում, մարզ­կենտ­րոն­նե­րում ու գյու­ղե­րում 1517 հար­ցում­նե­րի ար­դյունք­նե­րը: «Գոհ են ի­րենց կյան­քից» հար­ցին 20,7 տո­կո­սը պա­տաս­խա­նել է՝ լիո­վին գոհ է, 57,5 %-ն՝ ա­վե­լի շուտ գոհ է, 10,5 %-ը՝ ընդ­հան­րա­պես բա­վա­րար­ված չէ: Տվյալ պա­հին ի­րենց ըն­տա­նի­քի նյու­թա­կան ա­պա­հով­վա­ծու­թյու­նը շատ լավ գնա­հա­տել է հարց­ված­նե­րի 5 %-ը, լավ՝ 22,9 %-ը, մի­ջին՝ 59,3 %-ը: 2.8 %-ը ՀՀ տն­տե­սա­կան վի­ճա­կը գնա­հա­տել է շատ լավ, 16,3 %-ը՝ լավ, 54 %-ը՝ մի­ջին: 20,1 %-ը նշել է, որ մեկ տա­րի անց ներ­կա­յի հա­մե­մատ ա­վե­լի լավ կապ­րի, 41,9 %-ը՝ ո­րոշ չա­փով լավ, 4,5 %-ը՝ ո­րոշ չա­փով վատ, 2.4 %-ը զգա­լիո­րեն վատ: Ա­մե­նա­կարևոր ե­րեք խն­դիր­ներն ա­ռանձ­նաց­նե­լով՝ 34,1 %-ը նշել է գոր­ծազր­կու­թյու­նը, նույն­քա­նը՝ ցածր թո­շակ­նե­րը, 32,8 %-ը՝ տն­տե­սա­կան վի­ճա­կը, 24,1 %-ը՝ ԼՂ խն­դի­րը, 15,2 %-ը՝ կր­թա­կան հա­մա­կար­գի վատ վի­ճա­կը, 10,3-ը՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան վատ վի­ճա­կը, 7,7 %-ն՝ ար­տա­գաղ­թը, 7,4 %-ն՝ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ու պաշտ­պա­նու­թյան խն­դի­րը, 7,2 %-ը՝ գնաճն ու ինֆ­լյա­ցիան, 7 %-ը՝ կո­ռուպ­ցիան: 9,1 %-ը նշում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ակն­կա­լիք­ներն ար­դա­րա­ցել են, 67,21 %-ը՝ ո­րոշ չա­փով են ար­դա­րա­ցել, 8 % ը՝ ո­րոշ չա­փով չեն ար­դա­րա­ցել, 13,8 %-ը՝ ընդ­հան­րա­պես չեն ար­դա­րա­ցել: Վար­չա­պե­տի գոր­ծու­նեու­թյա­նը հա­վա­նու­թյուն է տվել 83,2 %-ը: Սրանք թվեր են, որ վկա­յում են՝ հան­րու­թյու­նը չու­նի գնա­հատ­ման սանդ­ղակ, ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հս­տակ պատ­կե­րա­ցում­ներ, ցան­կու­թյուն­ներ և նպա­տակ­ներ, ուս­տի ի վի­ճա­կի չէ ռեալ գնա­հա­տել իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը: ՈՒ սա է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ բե­րում է իշ­խա­նու­թյան բախ­տը:
3. Հա­յաս­տա­նում չկա ընդ­դի­մու­թյան պա­հան­ջարկ: Սա է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ ռեալ ընդ­դի­մու­թյուն չի ձևա­վոր­վում՝ իր դա­սա­կան կար­գա­վի­ճա­կով: Մե­խա­նի­կո­րեն նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը դար­ձան ընդ­դի­մու­թյուն: Նրանք պահ­պա­նել են ֆի­նան­սա­կան ու մե­դիա­ռե­սուրս­նե­րը և ու­նեն ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­լու տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն, հիմ­նա­կա­նում՝ ֆորս մա­ժոր­նե­րի պա­րա­գա­յում: Գործ­նա­կա­նում ա­ռա­ջի­կա 5-10 տա­րի­նե­րին, նույ­նիսկ ԱԺ մտ­նե­լու պա­րա­գա­յում, իշ­խա­նու­թյան վե­րա­դառ­նա­լու հե­ռան­կա­րը փակ է: ՈՒ դա հիա­նա­լի հաս­կա­նում են թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն: Նրանք ու­նեն եր­կու մար­տա­վա­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն: Ա­ռա­ջին՝ շա­րու­նա­կել նույն ակ­տի­վու­թյամբ ա­մեն ինչ քն­նա­դա­տել. շեշ­տել միայն սխալ­նե­րը և այդ սխալ­նե­րի հա­մա­պատ­կե­րում՝ ջա­նալ սե­փա­կան շա­հե­կա­նու­թյունն ի ցույց դնել: Երկ­րորդ՝ առ­ժա­մա­նակ դա­դար վերց­նել ու զբաղ­վել ինք­նագ­նա­հա­տա­կա­նով, կու­սակ­ցա­կան ներ­քին կյան­քով՝ աս­պա­րե­զում հազ­վա­դեպ երևա­լով: Ա­ռա­ջին դեպ­քում նրանք ամ­րապն­դում են ՔՊ-ի ու ան­ձամբ վար­չա­պե­տի իշ­խա­նու­թյու­նը՝ հան­րու­թյա­նը ա­նընդ­հատ հի­շեց­նե­լով ի­րենց հնա­րա­վոր վե­րա­դար­ձը, ո­րը ա­ռի­թով ու չա­ռի­թով օգ­տա­գոր­ծում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Երկ­րորդ դեպ­քում նրանք բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ըն­ձե­ռում են ՔՊ-ին լճա­նա­լու ու ան­ձամբ վար­չա­պե­տին զր­կում են «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ռևան­շիզ­մի ու ար­մա­տա­կա­նու­թյան վրա իր ա­րած­ներն ու չա­րած­նե­րը բար­դե­լու տար­բե­րա­կից: Թվում էր՝ ընտ­րու­թյու­նը պարզ պի­տի լի­նի, բայց ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն դա չեն ըն­կա­լում: Ոչ էլ ԲՀԿ-ն, որ խոր­հր­դա­րա­նա­կան կու­սակ­ցու­թյուն է ու պաշ­տո­նա­պես ընդ­դի­մու­թյուն: Ինչ­պես ԼՀԿ-ն: Մեծ վե­րա­պա­հու­մով: Իր քա­ռա­մյա­կին ԼՀԿ-ն ի­րեն հա­մա­րում է իշ­խա­նու­թյան մր­ցա­կից ու փո­խա­րի­նող: Փաս­տա­ցի՝ ԼՀԿ-ն ա­մե­նա­հա­ջո­ղակ կու­սակ­ցու­թյունն է, ում բախ­տը քաջ Նա­զա­րի պես բե­րում է: ՈՒ ճիշտ քաջ Նա­զա­րի պես էլ վա­խե­նում է ընդ­դի­մու­թյուն լի­նել՝ Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Դա­վիթ Խա­ժա­կյա­նի պատ­մու­թյու­նը, ինչ­պես էլ կո­չես, մեծ վա­խի խոս­տո­վա­նու­թյուն է՝ կի­սատ-պռատ քա­ղա­քա­կան փա­թե­թա­վոր­մամբ: Ե­թե ընտ­րո­ղը տար­րա­կան քա­ղա­քա­կան գրա­գի­տու­թյուն ու­նե­նա, ԼՀԿ-ն հա­ջորդ խոր­հր­դա­րա­նում չի էլ հայ­տն­վի՝ շա­րու­նա­կե­լով այս ըն­թաց­քով ցու­ցադ­րա­կան ընդ­դի­մու­թյուն խա­ղալ:
Հար­ցում­նե­րով ԱԺ ընդ­դի­մու­թյան աշ­խա­տան­քը լիո­վին դրա­կան է գնա­հա­տել10,2 %-ը ,ա­վե­լի շուտ դրա­կան՝ 27.4 %-ը, ա­վե­լի շուտ բա­ցա­սա­կան և ամ­բող­ջո­վին բա­ցա­սա­կան՝ 28,7 և 20,6 %-ը: Սա մեծ թիվ է: Ե­թե վաղն ընտ­րու­թյուն­ներ լի­նեին, «Իմ քայ­լի» օգ­տին կք­վեար­կեր 61,3 %ը, ԲՀԿ-ի՝ 14,2, ԼՀԿ-ի՝ 3,9:
Փաս­տա­ցի՝ քա­ղա­քա­կան դաշ­տում միայն մեկ կու­սակ­ցու­թյուն կա, որ ան­ցած ճա­նա­պար­հին զիգ­զագ­ներ չի ա­րել ոչ ար­տա­քին, ոչ ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, հա­կա­ռակ քա­ղա­քա­կան կո­նյունկ­տու­րա­յին ու օր­վա պա­հան­ջար­կին՝ չի շեղ­վել ճա­նա­պար­հից, տուրք չի տվել պո­պու­լիզ­մին, քա­ղա­քա­կան սո­փես­տու­թյամբ դի­վի­դենդ­ներ չի հա­վա­քել, չի ըն­կել քվեի հետևից՝ նա­հան­ջե­լով իր սկզ­բունք­նե­րից, պահ­պա­նել է նախ­կին դաշ­նա­կից­նե­րի հետ նոր­մալ հա­րա­բա­րե­րու­թյուն­նե­րը, ղե­կա­վար­վել պե­տա­կա­նու­թյան շա­հով, գե­րա­դա­սում է ոչ թե բա­ժա­նում­նե­րը, այլ հա­մախմ­բու­մը և այ­սօր էլ պատ­րաստ է հա­մախմ­բող դե­րին՝ «Հան­րա­պե­տու­թյու­նը»: «Հան­րա­պե­տու­թյու­նը», որ այ­սօր իշ­խա­նու­թյան դրա­կան քայ­լերն արժևո­րե­լով, ան­թա­քույց քն­նա­դա­տում է սխալ­ներն ու ա­նում այն, ինչ չեն ա­նում ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ի­րենց ընդ­դի­մա­դիր ան­վա­նող հին ու, անձրևից հե­տո սն­կե­րի ա­րա­գու­թյամբ ա­ճող, նո­րե­լուկ կու­սակ­ցու­թյուն­նե­րը՝ ցույց է տա­լիս այ­լընտ­րան­քի հնա­րա­վո­րու­թյու­նը, ա­նում է զար­գաց­ման ճա­նա­պարհ­նե­րի ա­ռա­ջարկ­ներ: Որ­քա­նո՞վ են ըն­դուն­վում, իշ­խա­նու­թյու­նը պի­տի պա­տաս­խա­նի, իսկ գնա­հա­տո­ղը մենք ենք լի­նե­լու: Մենք ենք պար­տա­վոր հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ձևա­վո­րել իշ­խա­նու­թյուն, որ­տեղ ոչ մի ուժ չի ու­նե­նա բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն ու կձևա­վոր­վի խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վա­րում՝ կոա­լի­ցիա­յով, որ­տեղ ընդգրկված քա­ղա­քա­կան ու­ժե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ի­րենց «ոչ»-ը ա­սել, ու դա ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա կա­ռա­վար­ման մեջ: Այ­սօր­վա Հա­յաս­տա­նում չկա խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն, կա ՔՊ-ի մե­նիշ­խա­նու­թյուն, իսկ դա ա­ռա­ջին հեր­թին հենց ՔՊ-ի դեմ է, հե­տո՝ պե­տու­թյան, ընդ­հան­րու­թյան մեջ՝ բո­լո­րիս, բայց կոչ­վում է հա­մա­ժո­ղովր­դա­կան վս­տա­հու­թյուն ու իշ­խա­նու­թյան հա­մար ա­պա­հո­վում է գեր­լե­գի­տի­մու­թյուն, որն օգ­տա­գոր­ծել պե­տա­կա­նու­թյան զար­գաց­ման հա­մար ՔՊ-ն չի կա­րո­ղա­նում, փո­խա­րե­նը լիու­լի կի­րա­ռում է հա­նուն ՔՊ-ի վար­կա­նի­շի:
4. Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո նոր ար­ժե­հա­մա­կարգ չի ձևա­վոր­վում: Գործ­նա­կա­նում չի պա­տաս­խան­վել հար­ցը՝ 2018-ի գար­նա­նը իշ­խա­նա­փո­խու­թյու՞ն, թե՞ հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել: Դա­սա­կան ի­մաս­տով՝ իշ­խա­նա­փո­խու­թյունն ա­վե­լի ճիշտ է, հա­մա­կարգ չի փոխ­վել՝ Հա­յաս­տա­նը ե­ղել և մնում է կա­ռա­վար­ման նույն հա­մա­կար­գում՝ խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն, չի փոխ­վել նաև տն­տե­սա­կան հա­մա­կար­գը: Մթ­նո­լոր­տի փո­փո­խու­թյու­՞նը: Մեծ հարց է, թե ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի տե­սա­կե­տից որ­քա­նով է շա­հե­կան սևե­րի ու սպի­տակ­նե­րի հետևո­ղա­կան բա­ժա­նու­մը, ազ­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով ին­չի է հան­գեց­նե­լու ի վեր­ջո: Իշ­խա­նու­թյու­նը, որ ինքն է սկ­սել այդ բա­ժա­նու­մը՝ հնե­րի ու նո­րե­րի պի­տա­կա­վո­րու­մով մինչև 2018-ը ա­մեն ինչ մեր­ժե­լու ու 2018-ից հե­տո ա­մեն ին­չով հիա­նա­լու մտայ­նու­թյամբ, շա­րու­նա­կում ու խո­րաց­նում է խզու­մը: ՈՒ չի ըն­կա­լում, որ դե­ֆակ­տո չկան հին ու նոր, կան մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յեր, որ ապ­րել, ապ­րում ու ապ­րե­լու են նույն երկ­րում:
5. Մի քա­նի ան­գամ հայ­տա­րար­վեց, որ Հա­յաս­տա­նում լի­նե­լու է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ու նույ­նիսկ՝ այդ հե­ղա­փո­խու­թյու­նը հաղ­թել է: Բա­ցատ­րու­թյուն­ներ էլ տր­վե­ցին, թե որն է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, բայց այդ մեկ­նու­թյուն­նե­րը տն­տե­սա­կան ռեալ ի­րա­կա­նու­թյան հետ կապ չու­նեն: Մինչև հի­մա հս­տակ­ված չեն ՀՀ տն­տե­սա­կան զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, իսկ այն, ինչ հռ­չակ­վում է ռազ­մա­վա­րու­թյուն, նման է ման­կա­կան խա­ղի: Ե­րե­խա­ներն էլ ծրագ­րեր են կազ­մում, ո­րոնց պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը չեն կրում, ո­րոնց ար­դյունք­նե­րի ու հետևանք­նե­րի պատ­կե­րա­ցում չու­նեն. ե­րե­խա են, ու­զում են: Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը շեշ­տադ­րե­լով՝ իշ­խա­նու­թյու­նը հաշ­վի չի առ­նում, որ ՀՀ-ն չու­նի ոչ կր­թա­կան, ոչ ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ՝ այդ դրախ­տը մտ­նե­լու հա­մար: Փո­խա­րե­նը բա­ցա­հայ­տո­րեն ան­տես­վում են ռեալ ռե­սուրս­նե­րը՝ բնա­կան պա­շար­նե­րը, ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կան, ջու­րը: Իր խլա­ցու­ցիչ ու կաշ­կան­դող խոսքն է ա­սում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան ակն­հայտ պա­կա­սը: Հարց է՝ ին­չի՞ հա­մար է իշ­խա­նու­թյան ու ան­ձամբ վար­չա­պե­տի բարձր վար­կա­նի­շը, ե­թե չի գոր­ծադր­վում պե­տու­թյան զար­գաց­ման կարևո­րա­գույն հար­ցե­րը լու­ծե­լու նպա­տա­կով:
6. 2020-ին մնաց նաև Ար­ցա­խի հար­ցը: Չանդ­րա­դառ­նամ տա­րա­տե­սակ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­կա­սա­կա­նու­թյա­նը, ներ­քին ու ար­տա­քին լսա­րան­նե­րին ուղղ­վա­ծու­թյա­նը, կա փաս­տը՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են, այ­սինքն՝ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին կա ինչ-որ տար­բե­րակ, ու չի բա­ցառ­վում, որ հենց «Լավ­րո­վի պլանն» է, այ­սինքն՝ Բաք­վի սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի հան­ձն­ման՝ նույ­նիսկ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը հե­տա­գա­յին թող­նե­լով: Բո­լո­րո­վին այլ հարց է, որ ոչ մի իշ­խա­նու­թյուն Հա­յաս­տա­նում չի կա­րող տա­րածք հանձ­նել, ու բո­լոր իշ­խա­նա­փո­խու­թյուն­նե­րը հենց այդ թե­մա­յով են ե­ղել: Փաստ է, որ Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է հին ու սխալ ի­ներ­ցիան՝ թե­ման կա­պում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի միայն մեկ, ակն­հայտ կողմ­նա­կալ ու շա­հախն­դիր հա­մա­խա­նա­խա­գա­հի՝ ՌԴ-ի հետ, հա­նի­րա­վի ան­տե­սե­լով ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի գոր­ծո­նը: Մինչ­դեռ հենց ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի գոր­ծոնն է ե­ղել զս­պիչ, որ ա­ռայ­սօր Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված չէ սուբս­տան­տիվ տար­բե­րա­կով: ՈՒ դա ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­մե­նա­մեծ սխալն է: Ա­ռա­վել ևս, որ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձը կամ խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յու­մը ոչ միայն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հե­րից չի բխում, այլև Ի­րա­նի: Ա­րյու­նով վերց­ված հո­ղը գրի­չով չեն վե­րա­դարձ­նում: Կեն­սա­տա­րած­քը ա­մե­նա­կա­յուն ներդ­րումն է ա­պա­գա­յի մեջ, ե­թե ինչ-որ պա­հից դա­դա­րենք հետ նա­յել ու հա­յացք­ներս ուղ­ղենք այ­սօր­վան ու վաղ­վան: Իսկ դա ան­խու­սա­փե­լի է:
7. Փաս­տա­ցի՝ Նի­կոլ Փա­շի­նյանն ինչ-որ պա­հից սկ­սել է գոր­ծել ինքն իր դեմ: Նա «Շահ­նա­մեի» Թու­լա­տի պես ա­մե­նուր է, ու ի­րե­նով անձ­նա­վո­րում է ողջ իշ­խա­նու­թյու­նը՝ օ­րենս­դիր, թե գոր­ծա­դիր, դա սպա­նում է թի­մը: Ժա­մա­նակ չի թող­նում զբաղ­վե­լու վար­չա­պե­տի բուն գոր­ծով: Պա­տա­հա­կան չէ, որ չկա­տար­վե­ցին նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րը ու գու­ցե 2020-ին չկա­տար­վեն Սահ­մա­նադ­րու­թյան, Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի օ­րեն­քի փո­փո­խու­թյուն­նե­րը: Հա­յաս­տա­նը մնաց սու­պեր­վար­չա­պե­տա­կան «կոս­տյու­մով», որ պարզ­վեց, նաև հե­ղա­փո­խա­կան­նե­րին է ձեռն­տու: Ընդ­հան­րա­պես՝ ցա­քուց­րի­վու­թյու­նը, ա­նո­րո­շու­թյու­նը, կի­սատ-պռա­տու­թյու­նը մեր ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նաբ­նո­րոշ գծերն են, իսկ դա բե­րում է ան­կա­յու­նու­թյուն. ու չի կա­րող եր­կար տևել: Գլ­խա­վո­րի ու երկ­րոր­դա­կա­նի տար­բե­րա­կում չու­նե­նա­լը՝ ա­ռա­վել ևս: Մենք շա­րու­նա­կում ենք ժա­մա­նակ կորց­նել, դա ան­վե­րա­դար­ձե­լի ռե­սուրս է:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ թող այն­պես լի­նի, որ 2020-ը մեզ­նից յու­րա­քան­չյու­րի հա­մար մյուս տա­րի­նե­րից կարճ չլի­նի: Բա­րի Կա­ղանդ ձեզ:
Դիտվել է՝ 4974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ