ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ֆրանսիայի «ծառայողական ցանկը»

Ֆրանսիայի «ծառայողական ցանկը»
03.12.2019 | 12:38

Արևմուտքում Թուրքիային չեն սիրում, ոչ ոք սեր չի էլ սպասում: Բայց կա մի երկիր, որը Թուրքիային թշնամական է բոլորից շատ: Վերջին երկու տարում ՆԱՏՕ-ի հողի վրա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ճգնաժամը Արևմուտքին սովորեցրել է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր մասն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի համար անփոխարինելի է, ու դա ասում են ԱՄՆ-ը, Գերմանիան, ՆԱՏՕ-ն: Այդ խոսքերի պատճառը Թուրքիայի նկատմամբ հատուկ սերը չէ: Բոլոր այդ երկրները հասկանում են, որ եթե Թուրքիան դուրս գա ալյանսից և ավելի մերձենա Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի վերջը կգա: Ֆրանսիացիներին կատաղեցնում է, որ ՆԱՏՕ-ն կախված էէ Թուրքիայից: Թուրքիան С-400-ներ է գնում ՆԱՏՕ-ի երդվյալ թշնամուց՝ Ռուսաստանից, ՆԱՏՕ-ն հարկադրված է թույլ տալ: Ֆրանսիացիները խելքները թռցնում են: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում (CENTCOM) հատկապես սպառնում է Ֆրանսիայի ներկայությանը Աֆրիկայում: Այդ պատճառով ֆրանսիացիները հարձակվում են ՆԱՏՕ-ի վրա՝ առաջարկելով ստեղծել եվրոպական բանակ՝ իբրև ՆԱՏՕ-ի այլընտրանք:


Լավ, բայց ո՞վ է Ֆրանսիան:
Ֆրանսիան իմպերիալիստական վարչակարգ է, որ բազում տարիներ շահագործում է Աֆրիկայի 14 երկրներ, նախկինի պես կողոպտում է այդ երկրներին, որոնց 60 տարի առաջ իբր անկախություն է տվել, ու շարունակում է նրանցից «տուրք» ստանալ: Ֆրանսիան երկիր է, որի պատմությունը վերջին դարում լի է ցեղասպանություններով: 1945-1962-ին ֆրանսիացիները սպանել են մեկ միլիոն ալժիրցու: Ռուանդայի ցեղասպանության հիմնական մասնակիցը, որին զոհ է գնացել 800 000 մարդ 1994-ին, նույնպես Ֆրանսիան է: Երբ հիշատակվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, Ֆրանսիային առաջիններից մեկն ես հիշում: Միակը, որ անփոփոխ է մնում Փարիզում, անկախ՝ ով է իշխանություն՝ աջ Սարկոզին, ձախ Օլանդը, թե լիբերալ Մակրոնը, բոլոր նախագահերը Ելիսեյան պալատում ընդունում են ահաբեկչական կազմակերպություն ՔԱԿ-ի ղեկավարներին: Ահաբեկչության մասին խոսելիս՝ չպետք է մոռանալ Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի մասին (ASALA), որ երկար տարիներ ահաբեկչական գործողությունների էր դիմում Թուրքիայի դեմ: Ֆրանսիան նրանց հովանավորում էր:
Հայ ժողովրդին Թուրքիայի դեմ տրամադրել, հայերի պնդումը այսպես կոչված «ցեղասպանության» մասին դիտարկել իբրև հաղթաթուղթ ու փորձել օգտագործել՝ այս տեսակետներն է ներկայացնում Ֆրանսիան:


Երբ խոսքը ԻՊ-ի մասին է, նորից հիշում ես Ֆրանսիան: Այսօր այդ երկրից ամենաշատ ահաբեկիչներ են միացել ահաբեկչական կառույցներին Սիրիայում: Եթե խոսենք Բաշար Ասադի հանցավոր վարչակարգի մասին, նորից Ֆրանսիան ենք հիշելու: Դա ամենաիմպերիալիստական ուժն է, որ փլվեց Սիրիայի վրա հետօսմանական շրջանում: Ավագ Ասադի՝ Հաֆեզ Ասադի օրոք՝ Ֆրանսիայի ազդեցությունը Սիրիայում հասել էր գագաթնակետին: Ֆրանսիան նուսայրիտների գլխավոր հույսն էր՝ չնայած նրանք Սիրիայում փոքրամասնություն են: Այսօր Լիբանանում մարդիկ փողոց են դուրս եկել: Վարչապետը հրաժարական է տվել, բայց ժողովուրդը շարունակում է բողոքել, որովհետև ուզում է վարչակարգի փոփոխություն, որ բնավ ժողովրդի կողմից չէ: Իսկ ո՞վ է այդ վարչակարգը հաստատել Լիբանանում 1920-ականներին: Իհարկե՝ Ֆրանսիան:


Չմոռանանք Լիբիայի մասին: Ֆրանսիան Քադաֆիից գումարներ էր կորզում, հետո պարտքը չվճարելու համար, հապճեպ գրոհեց Լիբիան, ձեռքերը խառնեց նրան լինչելուն, իսկ այսօր փորձում է օգտվել Լիբիայում մինչև այսօր պահպանվող քաոսից:
Ֆրանսիան կառավարում է այնպիսի գաղափարախոսություն, որ նույնիսկ այդ գաղափարախոսության հետ իր անհամաձայնությունը հայտնող ֆրանսիացին նման վերաբերմունքի հետ է բախվում, ինչ աֆրիկացին, մուսուլմանը կամ թուրքը: Ամենավառ օրինակը դեղին ժիլետների ապստամբությունն է, որ շարունակվում է տարուց ավելի: Նրանց նկատմամբ կիրառվող բռնությունը, որ Ֆրանսիայի գործող իշխանության դեմ է ապստամբում, սահմաններ չունի: 12 մարդ զոհվել է, 4,2 հազարը տուժել են ոստիկանության գործողություններից, 12,1 հազարը կալանավորվել են, 3,2 հազարը՝ բանտարկվել: Ֆրանսիայի ԶԼՄ-ները, դատական համակարգը ամբողջ ժամանակ անտեսել են մեծ իշխանություն ունեցող ոստիկանության հարձակումները:
Տախա Դաղլի, Haber7 (Թուրքիա)


Հ.Գ. Ահա սա է թուրքական դիվանագիտությունը, սա է Թուրքիայի իշխանության տիպիկ մտածողությունը: Բնականաբար՝ անիմաստ է այս հոդվածի թեզերը հերքելը, սա բացարձակ ցինիզմի, պատմության ու իրականության աղավաղման, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու, ավելի ճիշտ՝ սեփական մեղքերը երբեք չընդունելու ու ուրիշներին մեղադրելու սովորական պատմություն է: Չափազանց սովորական, որ ապացուցում է՝ որքան ճիշտ է Մակրոնը ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի դեմ իր հայտարարությունների մեջ: Բայց մենք պետք է այս ամենին տեղյակ լինենք ու մեր արտաքին քաղաքականության մեջ ընդունենք աշխարհի այսօրվա իրականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ