«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նետանյահուն մեկ մանդատ ավելացրեց

Նետանյահուն մեկ մանդատ ավելացրեց
26.09.2019 | 12:15

Սեպտեմբերի 25-ին Իսրայելի ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների ճշտված արդյունքները: Վերահաշվարկից հետո Լիկուդը լրացուցիչ մանդատ է ստացել Կնեսետում: Նոր տվյալներով՝ կենտրոնամետ «Կախոլ-Լավալը» պահպանում է 33 մանդատը, Նետանյահուի աջակողմյան Լիկուդը ստանում է 32 մանդատ Կնեսետի 120 մանդատներից (նախկինում հաղորդվել էր 31): Մեկ մանդատը կորցրեց ուլտրաօրթոդոքս «Յախադուտ խա Տորան»՝ հիմա ունի 7 մանդատ: Կնեսետի ընտրությունները սեպտեմբերի 17-ին էին՝ երկրորդն այս տարի: Ապրիլյան ընտրություններին, երբ չհաջողվեց կառավարություն ձևավորել, այս ընտրությունները ուժերի դասավորությունը շատ չփոխեցին՝ ապրիլին Լիկուդն ու Կախոլ-Լավալը ստացել էին 35-ական մանդատ: AFP գրում է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որ երկու հաղթող կուսակցություններին կոչ էր անում ստեղծել ժողովրդական միասնության կառավարություն, չորեքշաբթի երեկոյան խորհրդակցություններ է անցկացնելու Բենյամին Նետանյահուի ու Բենի գանցի հետ: Խորհրդակցությունից հետո նախագահը կհայտարարի, թե ում է վստահում նոր կառավարության կազմավորումը:
RFI


Հ.Գ. Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն տեսաուղերձով արձագանքել է ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին մեղադրական հայտարարություններին: Էդողանը, ցուցադրելով Իսրայելի քարտեզը և ներկաների ուշադրությունը հրավիրելով 1948 և 1960 թվականներին երկրի սահմանների վրա, Իսրայելին մեղադրել է էքսպանսիոնիստական նպատակների, Գազայի հատվածում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար: Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է Էրդողանին: Տեսանյութը հրապարակվել է վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում: «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերի հանդեպ սպանդ իրականացնողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»,- ասել է Նետանյահուն: Իրար արժեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ