«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ուկրաինայի նախագահական ընտրությունները հասկանալու բանալիները

Ուկրաինայի նախագահական ընտրությունները հասկանալու բանալիները
04.03.2019 | 14:12

Ուկրաինացիներին կոչ են անում մարտի 31-ին ընտրել իրենց ապագա նախագահին: Նրանք հիասթափված են քաղաքական դասից` համարում են նրանց անտաղանդ ու կոռումպացված, և լիովին պատրաստ են առաջին փուլով ընտրել անսպասելի թեկնածուի` կոմիկ Վլադիմիր Զելենսկուն, որ հիմա հասարակական կարծիքի բոլոր հարցումներով ֆավորիտ է` գրում է Ժան-Լուի Տրամբլեն Le Figaro-ում: Արժանի՞ է վստահության երկրորդ ժամկետով առաջադրված նախագահ Պյոտր Պորոշենկոն, երբ խոստանում է արմատախիլ անել կոռուպցիան: Իրավասությունների իրականացման 5 տարիներին դա նրան չհաջողվեց և օլիգարխները շարունակում են իրենց մանիպուլյացիները կուլիսներից անդին: Նարնջագույն հեղափոխության մուսա և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոռուպցիայի հարցում առավել հուսալի է իր հայրենակիցների համար, որ չեն պահպանել նրա իշխանության տարիների կուրացուցիչ հիշողությունները: Համընդհանուր հիասթափության ենթատեքստում հասարակական հարցումներում առաջատարն ամենաանսպասելի թեկնածուն է:

Խոսքը կոմիկ ու պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկու մասին է: Բացի անփորձությունը` հակառակորդները Զելենսկուն մեղադրում են, որ Իգոր Կոլոմոյսկու մարիոնետկան է` հեռուստաալիքի տիրոջ, որով հեռարձակվում է «Ժողովրդի ծառա» սերիալը նրա մասնակցությամբ: Սկանդալային միլիարդատերը արդարադատության հետ բարդ հարաբերւթյունների պատճառով Շվեյցարիայում է: Չնայած այդ մեղադրանքներին` Զելենսկուն մտադիր է ձայն տալ ընտրողների 25%-ը, նա հետին պլան է մղել Պորոշենկոյին ու Տիմոշենկոյին (յուրաքանչյուրն ունի 15%): Նա գրավում է երիտասարդներին և նրանց, որ կորցրել են հետաքրքրությունը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների նկատմամբ: Նրա ծրագրի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ ցանկանում է կարգուկանոն հաստատել և դիմել ուղղակի ժողովրդավարության: Չնայած անորոշությանը: դա ազդում է: Թեպետ այս ընտրությունները առանձնապես չեն հուզում ուկրաինացիներին, միջազգային հանրության համար ունեն վիթխարի հետաքրքրություն: Սկսած հարևանից ու ռուս մեծ եղբորից, ում համար Ուկրաինան իր ազդեցության գոտի է: Դա է վկայում և Մոսկվայի աջակցությունը Դոնբասի անջատողականներին, և Ղրիմի անեքսիան 2014-ին: Վլադիմիր Պուտինը խրախուսանքով չի նայում` ինչպես է Ուկրաինան անկասելի մերձենում Արևմուտքին: Մեկ տարում ուկրաինական ապրանքների արտահանումը ԵՄ մեծացել է 17%, ԵՄ-ն դարձել է Ուկրաինայի խոշորագույն առևտրական գործընկերը` դուրս մղելով Ռուսաստանին: Պորոշենկոն ցանկանում է ավելի հեռուն գնալ` հայտարարելով. «Միայն լայնամասշտաբ ու իրավահավասար անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին վերջնականապես ու անդառնալիորեն կերաշխավորի մեր պետական անկախությունը, ազգային անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը»: Փաստ չէ, որովհետև այդ տարբերակը Կրեմլում ընկալվում է իբրև սադրանք: Առավելևս, որ Վաշինգտոնը Ուկրաինայում իր հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի շուրթերով` բացահայտ աջակցում է Պորոշենկոյին` Մոսկվային վերագրելով «միջամտություն» ընտրություններին: Նուրբ ու տեղին գործելու ունակությունը երբեք չի եղել ամերիկյան դիվանագիտության ուժեղ կողմը:
Ժան-Լուի Տրամբլե, Le Figaro


Հ.Գ. ԱՄՆ-ը, գուցե նաև Ռուսաստանը համոզված է, որ Պյոտր Պորոշենկոն վերընտրվելու է ու շարունակելու է նույն քաղաքականությունը` ինչ անցած 5 տարիներին: Բայց ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն այդ 5 տարիներին իրենց շարքերն ընդունել Ուկրաինային` Պորոշենկոյի հետ, թե առանց նրա: Խնդիրը միայն կոռուպցիան չէ: Ուկրաինայի արևելքում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը իրավական արգելք է թե ԵՄ-ին, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ոչ Պյոտր Պորոշենկոն, ոչ Ուկրաինայի քաղաքական էլիտայի որևէ գործիչ պատրաստ չէ այդ հարցը լուծել: Ավելին` ընտրությունները մղում են հնարավորինս ազգայնական ու հերոսական ելույթների` Ղրիմի վերադարձի ու պատերազմում Ռուսաստանին հաղթելու թեմայով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ