ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիան շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները Իրանի նկատմամբ

Ֆրանսիան շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները Իրանի նկատմամբ
06.02.2019 | 11:24

Բեռլինը, Լոնդոնը և Փարիզը ստեղծել են հաշվարկների հատուկ մեխանիզմ` պահպանելու համար առևտրական գործողությունները Թեհրանի հետ` գրում է Իզաբել Լասարը Le Figaro-ում: Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, ինչպես եվրոպական մյուս երկրների, կորցրել է իր կողմնորոշիչները:

«Հնարավոր չէ դույզն ինչ բանական դիվանագիտություն վարել Վաշինգտոնում այդպիսի նախագահի հետ»` վերջերս տրտնջաց բարձրաստիճան ֆրանսիացի մի պաշտոնյա: Իրանի հարցում հինգշաբթի ընթացք ստացած իրենց նախաձեռնությամբ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան փորձում են ինչ-որ կերպ սահմանափակել իրենց հասցված վնասը: Այդ համակարգը, որ ստացել է INSTEX անվանումը անգլերեն` Instrumentin Support of Trade Exchanges` առևտրական գործարքների աջակցության գործիք, հիշեցնում է բարտերային գործարք և նպատակ ունի խուսափել Իրանի հետ դոլարով գումարային գործարքներից ու շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Եվրոպայի 3 մեծ երկրները, որ 2003-ից ակտիվ մասնակցում են Իրանի հետ բանակցություններին, ուզում են փրկել 2015-ի հուլիսին կնքված համաձայնագիրը, որից Դոնալդ Թրամփը 2018-ին դուրս եկավ:

Թեհրանի համար հաշվարկների այդ դեռ չգործող մեխանիզմը ընդամենը առաջին փուլն է: Այդ համակարգի տնտեսական էֆեկտը համեստ է, եթե նույնիսկ հետագայում միանան ոչ եվրոպական երկրները: Սակայն դիվանագիտության մեջ խորհրդանշականությունը երբեմն փաստերից կարևոր է: Շրջանցելով ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցնեը` Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հույս ունեն ապացուցել համաձայնագիրը փրկելու իրենց վճռականությունը: Նրանց կարծիքով` քաղաքական այդ մեսիջը պետք է օգնի համոզել Թեհրանին` պայմանագրից դուրս չգալ: INSTEX-ը նաև բացահայտ դիմակայություն է Սպիտակ տան իրանյան քաղաքականությանը: Առաջին անգամ եվրոպացիները ստեղծում են մեխանիզմ, որ բացահայտորեն նպատակաուղղված է ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմանը: «2003-ին, Իրաքի հետ պատերազմից հետո գործադրված ջանքերի նպատակը վերջ դնելն է Իրանում զանգվածային ոչնչացման զենքի տարածման ճգնաժամին, նրանք փորձում են ապացուցել, որ ճնշմանը համադրվող երկխոսությունն ավելի արդյունավետ է ուժից»` փոխանցում է Le Figaro-ն կառավարության աղբյուրի տեսակետը:
Իզաբել Լասար, Le Figaro


Հ.Գ. INSTEX-ը իսկապես ավելի շատ քաղաքական նախագիծ է, քան` առևտրային կամ տնտեսական: Վերջապես մի հարցում ԵՄ-ն հակադրվեց ԱՄՆ-ին բացահայտ: INSTEX-ը առանձնահատուկ նշանակություն է ստանում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի, ապա` ՌԴ-ի դուրս գալու համապատկերում: 2019-ը անցնելու է միջուկային խնդիրների պարզաբանման գործընթացներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ