ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վլադիմիր Սորոկին. Ռուսաստանը Եվրոպայից հետ է 100 տարով

Վլադիմիր Սորոկին. Ռուսաստանը Եվրոպայից հետ է 100 տարով
31.01.2019 | 11:04

Ստագնացիա, հոգնածություն, հիստերիկ վախ ընդդիմությունից` գերմանական Die Welt-ին հարցազրույցում գրող Վլադիմիր Սորոկինը համեմատել է Պուտինի դարաշրջանը ուշ ԽՍՀՄ-ի հետ: «Ռուսաստանում այսօր իշխում է ստագնացիան, երկիրը, մեքենայի պես, խրվել է ճահճուտում, անիվները տեղում պտտվում են, ցեխը այս ու այն կողմ է շպրտվում: Բայց որքա՞ն երկար դա կշարունակվի, ոչ ոք չգիտի: Ռուսաստանն անկանխատեսելի երկիր է:

Ընդհանուր մթնոլորտը հիշեցնում է 1983-1984 թվականները` ծանր տնտեսական իրավիճակ, բոլորը հոգնել են իշխանությունից: Այն ժամանակ ոչ ոք չէր կարծում, որ 2-3 տարի հետո արմատական փոփոխություններ կլինեն»` ասում է Վլադիմիր Սորոկինը: «Իշխող շրջանակներն ամեն ինր անում են իրենց հակառակորդներին վախեցնելու համար: Իշխանության տերերը գործնականում պարանոյայի մեջ են, հիստերիկ վախ ունեն ցանկացած ընդդիմությունից,-գտնում է նա:-Մյուս կողմից` անընդհատ աճում է բնակչության հոգնությունը: Պատճառները նախևառաջ տնտեսական են»: Պատասխանելով լրագրողի հարցին` ճի՞շտ է վարվում Պուտինի հետ Արևմուտքը, օրինակ պատժամիջոցներ սահմանելով Ուկրաինայի արևելքի համար, Վլադիմիր Սորոկինն ընդգծում է. «Իրավիճակն այսօր այնպիսին է, ինչպես 1980-ականների սկզբին էր, սովետական զորքերի Աֆղանստան մտնելուց հետո: Արևմուտքի նկատմամբ վերաբերմունքը ծայրաստիճան վատ է` Պուտինն ու նրա մարդիկ մի իրավիճակում են, որ շախմատում անվանում են ցուկցվանգ` նրանք վատ դիրքում են և ցանկացած քայլ իրավիճակը կարող է ավելի վատացնել: Արևմուտքին պետք կլինի 15 տարի` հասկանալու ինչ ուժ է դա: Բայց հիմա հասկացել է»: Խոսելով հասարակության մեջ իր դերի մասին` գրողն ասաց. «Ինձ դեռ չեն խանգարում կյանքում ու աշխատանքում, բայց ամեն ինչ, իհարկե: դեռ կարող է տեղի ունենալ: Դեռ սովետական ժամանակներում, ՊԱԿ-ի հետ առճակատման ժամանակ ես հասկացա, որ իբրև գրող երկու հնարավորություն ունեմ` կամ գրում եմ, կամ` վախենում եմ: Եթե վախենում ես, գրել չարժի: Եթե գրում ես, վախենալ չարժի: Երրորդը չկա»:


«Պուտինն օգտագործում է սովետական ժամանակների նոստալգիան: Թրամփը զուտ արտաքուստ իրենից ներկայացնում է կտրուկ սպիտակ տղա` 1950-1960-ականների իդեալական կերպարը: Ամերիկայի ոսկե ժամանակների: Պուտինը ժողովրդինն ներկայացնում է հին միֆերը` նոր փաթեթավորմամբ: Թրամփն ու Պուտինը շատ նման են` երկուսն էլ խաղում են կոլեկտիվ գիտակցության մութ կողմերի վրա ու խաղացնում են»` գտնում է գրողը: «Ես կարծում եմ, որ Եվրոպան ամուր հենարան ունի քրիստոնեական էթիկայի մեջ, որ ձևավորվել է հարյուրամյակներով: Դա շատ ուժեղ հենարան է, որ հեշտորեն փլուզվի: «Քրիստոնեական էթիկա» ասելով ես հասկանում եմ մարդկանց փոխհարաբերությունները, որտեղ քիչ փոփոխություններ են եղել` ի տարբերություն, օրինակ, էկոնոմիկայի: Ռուսաստանը Եվրոպայից 100 տարով հետ է մնում: 20-րդ դարը Ռուսաստանում ամեն ինչ կործանելու փորձ էր, որ բնորոշ է մարդուն` գթասրտությունը, կրոնը, հավատը: Մարդուց ուզում էին մեքենա սարքել: Թեպետ չհաջողվեց ամբողջությամբ, մնացած Եվրոպայի հետ 100 տարվա տարբերությունը մնաց»` ընդգծում է Վլադիմիր Սորոկինը:
Ռիխարդ Կեմերլինգս, Die Welt


Հ.Գ. Վլադիմիր Գեորգիևիչ Սորոկինը ռուս նշանավոր գրող է, սցենարիստ, դրամատուրգ, նկարիչ: Տասնյակ վեպերի, պատմվածքների ու կինոսցենարների հեղինակ: Ծնվել է 1955-ի օգոստոսի 7-ին: Լավագույն սցենարի համար պարգևատրվել է «Նիկա»-ով, 2001-ին ստացել է «Ժողովրդական Բուկեր» և Անդրեյ Բելիի մրցանակները, 2005-ին «Լիբերտի» մրցանակը, 2010-ին Գորկու միջազգային մրցանակը, 2010-ին և 2017-ին ՆՕՍ մրցանակները, 2011-ին և 2014-ին` «Մեծ գիրք» մրցանակը: Նրա գրքերը թարգմանված են 27 լեզուներով: Եվ դժվար է նրա ասածները վիճարկել: Մնում է դա նաև Հայաստանում հասկանան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ