ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուսաստանը միլիարդներ է ծախսել Վենեսուելայում իր ազդեցությունը մեծացնելու վրա, իսկ հետո՞

Ռուսաստանը միլիարդներ է ծախսել Վենեսուելայում իր ազդեցությունը մեծացնելու վրա, իսկ հետո՞
26.01.2019 | 15:29

Մոսկվան տարիների ջանքեր ու միլիարդավոր դոլարներ է ծախսել` Վենեսուելան դարձնելու իր մերձավոր դաշնակիցը արևմտյան կիսագնդում: Հինգշաբթի Մոսկվան ցնցված էր հեռանկարից, որ ներդրումների փոշու պես կարող են անհետանալ` գրում է Անտոն Տրոյանովսկին The Washington Post-ում: Նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով այդ օրը կատաղի մեկնաբանությունների օր էր, ԱՄՆ-ը ներկայացվում էր չարանենգ տիկնիկավար, որ անօրինականորեն իշխանություն է փոխում ամբողջ աշխարհում: Բայց այդ զայրույթի հիմքում տհաճ իրականությունն է` անսպասելի պարզվեց, որ բազմամիլիարդ ներդրումները Լատինական Ամերիկայում ռուսական ազդեցության մեծացման վրա սրընթաց տապալվում են: ՌԴ ԳԱԱ Լատինական Ամերիկայի ինստիտուտի գիտնական Դմիտրի Ռոզենտալի խոսքով` հետագա անկայունությունը մեծացնում է Վենեսուելայի տնտեսության մեջ Ռուսաստանի ներդրումները կորցնելու վտանգը, որ նա գնահատում է 25 միլիարդ դոլար: Ռոզենտալի խոսքով` եթե ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն, ում ԱՄՆ-ը չորեքշաբթի ճանաչել է ժամանակավոր նախագահ, ուժ հավաքի, Մոսկվայի ու Կարակասի շփումները ակնհայտորեն կկրճատվեն: Առանցքային հարցը մնում է անպատասխան` որքա՞ն հեռու կգնա Գուայդոն Մադուրոյի Ռուսաստանի հետ բարեկամական քաղաքականությունից: The Washington Post-ը գրում ` «Վերջին տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է Վենեսուելայի հովանավոր` հընթացս դառնացնելով ԱՄՆ-ին»: Հիմա Կրեմլի վենեսուեալական խաղադրույքը օդում կախված է:
Անտոն Տրոյանովսկի, The Washington Post


Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է նախկին դիվանագետ Էլիոտ Աբրամսին Պետդեպարտամենտում Վենեսուելայի հարցով պատասխանատու նշանակելու մասին: Պոմպեոն նշել է, որ նոր նշանակումը կատարվել է «Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման նպատակով»:


Այդ հայտարարությանը Facebook- ում արձագանքել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան: Նրա խոսքով` նախկին դիվանագետի նշանակումը, որպես Վենեսուելայի համար պատասխանատու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը փորձում է ուղղակի կառավարել այդ երկրում քաղաքական իրավիճակը: «Վաշինգտոնի կողմից փորձ է արվում քաղաքական իրավիճակի ուղղակի վերահսկողություն իրականացնել Վենեսուելայում, որին ամերիկյան կողմը դիտարկում է որպես իր ապագա տարածաշրջանային կամակատար: Իրաքում ժողովրդավարությունը «վերականգնեցին», Լիբիայում` նույնպես, Սիրիայում չկարողացան կամ, ավելի ճիշտ, նրանց չթողեցին, հիմա էլ Վենեսուելան», - գրել է Զախարովան: Իսկ ինչի՞ է պատրաստ Ռուսաստանը հանուն Վենեսուելայի: Ավելի ճիշտ` Մադուրոյի իշխանության պահպանման: Երբ աշխարհը կիսվել է Մադուրոյի ու Գուայդոյի կողմնակիցների միջև, ռազմական միջամտությունը հօգուտ Մադուրոյի Ռուսաստանի համար նոր պատժամիջոցներով կավարտվի, բայց հայտնի չէ` օգուտ կգա, թե ոչ Մադուրոյին: Վենսուելայի ժողովուրդը նույնպես բաժանված է Մադուրոյի ու Գուայդոյի կողմնակիցների և պարզ չէ` ո՞ր մասն է առավել ուժեղ: Վճռական խոսքը Վենեսուելայի բանակինն է ու թեև ՊՆ նախարարը հայտարարել էր, որ Վենեսուելայի միակ նախագահը Մադուրոն է, իրավիճակը կարող է փոխվել այնպես, որ պաշտոնանկվի նաև ՊՆ նախարարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ