ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ է իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն

Ո՞վ է իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն
25.01.2019 | 13:17

Մինչև երեկ Խուան Գուայդոյի մասին քչերը գիտեին: 35-ամյա քաղաքական գործիչը իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար և ստացավ ԱՄՆ-ի ու Լատինական Ամերիկայի շատ երկրների կառավարություններ:
Հունվարի 5-ին Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի` Ազգային ժողովի նախագահ նա դարձավ պատահաբար` իշխանությունները ձերբակալել էին նրա «Ժողովրդի կամք» (Voluntad Popular) կուսակցության հիմնական դեմքերին և կուսակցության ընտրացուցակով նրա հերթն էր հասել: Մի շաբաթ անց Գուայդոյին որոշ ժամանակով ձերբակալեցին Վենեսուելայի հատուկ ծառայությունների` ՍԵԲԻՆ-ի գործակալները, որովհետև կասկած էր հայտնել Մադուրոյի լեգիտիմության մասին և սպառնացել էր օգտվել իր սահմանադրական իրավունքից ու մինչև հաջորդ ընտրությունները իշխանությունն իր ձեռքը վերցնել: Հենց դա էլ արեց հունվարի 23-ին: «Վենեսուելա, ամենակալ Աստծո առաջ երդվում եմ պաշտոնապես ստանձնել Ազգային գործադիր օրգանի իրավասություններն իբրև նախագահ, որ պատասխանատու է Վենեսուելայի համար, իշխանության բռնազավթումը դադարեցնելու, անցումային կառավարություն ստեղծելու ու ազատ ընտրություններ կազմակերպելու համար» ասաց նա Կարակասում` հազարավոր ցուցարարների առաջ:


Խուան Գուայդոն ծնվել է Կարիբյան ծովեզերքին` Վարգաս նահանգի մայրաքաղաք Լա Գուայրայում, բազմազավակ ընտանիքում: Սովորել է Անդրեաս Բելյոյի անվան կաթոլիկ համալսարանում ու ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան: Հայրը օդաչու էր, մայրը` ուսուցչուհի: Գուայդոն պատանի էր Վենեսուելայի վերջին կես դարում ամենամեծ տարերային աղետի ժամանակ` 1999-ի դեկտեմբերին սողանքի հետևանքով 10-30000 մարդ զոհվեց: Նրա ընտանիքը կորցրեց տունը: «Գուայդոն ներկայացնում է միջին վենեսուելացու ոչ հարուստ աշխատավորի ընտանիքից, ծնունդով Կարակասից չէ, այլ նահանգից, մեծ դժվարությամբ է համալսարան ընդունվել, իսկ նրա ծնողները հազիվ էին հասցնում վճարել ուսման վարձը»` ասում է նրա համակուրսեցին` չցանկանալով անունը հայտնիացնել: «Նա բաց մարդ է և հավատում է, որ իշխանության ինստիտուտները պետք է գործեն իրավական դաշտում»` հավելում է նա: Երիտասարդ ինժեներ Գուայդոն ուսանողական տարիներին քաղաքական ակտիվություն է դրսևորել, մասնակցել Ուգո Չավեսի կառավարության դեմ բողոքի գործողություններին,
Ընդդիմության համար սեմինարներին, որտեղ սովորեցնում էին ընտրություններին դիտորդական առաքելության իրականացումը և ձայների հաշվարկը: Գուայդոն ստացել է արդյունաբերության ինժեների դիպլոմ 2007-ին, իսկ հետո կառավարման մագիստրոսի աստիճան ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: 2009-ին Գուայդոն ընդդիմության հայտնի գործիչ Լեոպոլդո Լոպեսի հետ հիմնել է աջ կենտոնամետ «Ժողովրդի կամք» կուսակցությունը, Լոպեսին հետո ձերբակալեցին ու 13 տարվա բանտարկության դատապարտեցին հրկիզումի ու ահաբեկչության մեղադրանքով: Հետո բանտարկությունը փոխարինվեց տնային կալանքով:
Մեծ քաղաքականությունում Գուայդոն հայտնվեց 2011-ին, երբ «Ժողովրդի կամք» կուսակցությունից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր: Խորհրդարանի նախագահ դարձավ համարյա պատահական: 2015-ի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո կուսակցությունները պայմանավորվեցին, որ խորհրդարանի նախագահը ամեն տարի կփոխվի` կնախագահի խմբակցություններից մեկի ղեկավարը: Այս տարի «Ժողովրդի կամք» կուսակցության հերթն էր, բայց հիմնական ղեկավարները բախվեցին իրավական խնդիրների: Կուսակցության ղեկավար Լեոպոլդո Լոպեսը մնում է տնային կալանքի տակ: Կառլոս Վեկիոն փախել է ԱՄՆ, Ֆրեդի Գևարան ապաստան է գտել Չիլիի դեսպանատանը` 2017-ի հակակառավարական ցույցերից հետո: Այդպես Գուայդոն դարձավ Ազգային ժողովի նախագահ: Ոմանք նմանություն են գտնում Գուայդոյի և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի միջև: Գուայդոյի նախընտրական կարգախոսն էլ Օբամայի կարգախոսն էր` «Այո, դա հնարավոր է» (Sí, se puede):
Կդառնա՞ Գուայդոն նախագահ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի ճանաչել նրա իրավասությունները և ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: Մադուրոն անցյալ տարի ընդդիմադիր խորհրդարանի փոխարեն ստեղծեց սահմանադիր ժողով ու նրան փոխանցեց խորհրդարանի իրավասությունները: Գուայդոն հայտարարում է, որ իր գործողությունները հիմնված են Վենեսուելայի Սահմանադրության վրա և մտադիր է աշխատել դեպի ժողովրդավարություն երկրի խաղաղ անցման վրա:
ВВС


Հ.Գ. Խաղաղ անցում չի ստացվում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի «իմպերիալիստական» իշխանությունների հետ: Նա դիվանագիտական նոտա է ստորագրել` ԱՄՆ դիվանագետներին Վենեսուելայից հեռանալու 72 ժամ տալով: Իշխանության ու ընդդիմության բախումներում արդեն հաղորդվում է 16 զոհի ու 200 ձերբակալվածի մասին: Թեպետ բազում երկրներ ճանաչել են Գուայդոյին` իբրև նախագահ: Առաջինը Թրամփն էր: Կանադայի արտաքին գործերի նախարար Հրիսթյա Ֆրիլանդը Global News-ի եթերում հայտարարեց. «Մենք ճանաչում ենք և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Խուան Գուայդոյին» և ընդգծեց, որ Գուայդոն առաջնորդ է նշանակվել Վենեսուելայի Սահմանադրության համաձայն:

«Պերուի կառավարությունը ճանաչում և աջակցում է Ազգային ժողովի նախագահին, որը ստանձնել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնը՝ անտեսելով Նիկոլաս Մադուրոյի ապօրինի ռեժիմը»,-ասվում է Պերուի ԱԳՆ-ի հայտարարությունում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ևս Twitter-ի իր էջում աջակցություն է հայտնել Գուայդոյին: Կոլումբիայի ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում է, որ երկիրն իր աջակցությունն է հայտնում Խուան Գուայդոյին: Պորտուգալիայի ԱԳ նախարար Աուգուստու Սանտուշ Սիլվան հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է հասկանա, որ «իր ժամանակն ավարտվել է»: Նա կոչ է արել Մադուրոյին թույլ տալ Վենեսուելայում «ազատ ընտրությունների» անցկացում և դադարել ժողովրդի կամքի անտեսումը: Գուայդոյի իշխանությունը ճանաչել են նաև Չիլին, Արգենտինան, Կոլումբիան, Ուկրաինան, Վրաստանը: ԱԳՆ-ն խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»: ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ ողջ Եվրոպան միասնաբար կաջակցի Վենեսուելայի ժողովրդավարական ուժերին: «Ի տարբերություն Մադուրոյի՝ խորհրդարանը, ներառյալ Խուան Գուայդոն, Վենեսուելայի քաղաքացիների ժողովրդավարական մանդատն ունեն», - Թվիթերում գրել է Տուսկը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը պաշտպանում են Ռուսաստանը, Թուրքիան, Մեքսիկան: Մոսկվան նաև դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում:
Մադուրոն Վենեսուելայի նախագահն է 2013-ից, պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է հունվարի սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ վերսկսվել են բազմահազարանոց ցույցեր: Չորեքշաբթի ոստիկանների հետ բախումներում 4 ցուցարար է սպանվել: Խուան Գուայդոն զինվորականներին կոչ է արել անցնել իր կողմը: Պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը Թվիթերում գրել է, որ երկրի զինված ուժերը չեն ճանաչի Խուան Գուայդոյին կամ որևէ այլ ինքնահռչակ անձի:
Քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է Վենեսուելայում, եթե կողմերից որևէ մեկը չզիջի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ