ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՄՆ-ը առևտրի արտոնյալ պայմաններ է առաջարկում ՀՀ արտահանողներին

ԱՄՆ-ը առևտրի արտոնյալ պայմաններ է առաջարկում ՀՀ արտահանողներին
24.03.2016 | 13:50

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին: «ԱՄՆ-ի դեսպանատունն ուրախ է, որ օգնում է դյուրացնել ու խթանել հայկական ապրանքների արտահանումը ԱՄՆ և այդ նպատակով այստեղ է գտնվում ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի գրասենյակի GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը: Այս այցը կազմակերպվել է 2015-ի նոյեմբերին Հայաստանում կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է ԱՄՆ-ի փոխդեսպան Քլարկ Փրայսը: Փոխդեսպանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ Հայ-ամերիկյան խորհուրդը կօգնի ընդլայնելու հայ-ամերիկյան հարաբերություններն առևտրի ու ներդրումների ոլորտում:
Թեպետ Հայաստանից ԱՄՆ արտահանված ապրանքների մեծ մասը ԱՄՆ մուտք են գործում GSP ծրագրի շրջանակում և դրանց նկատմամբ կիրառվում են արտոնյալ պայմաններ, սեմինարի մասնակիցները կկարողանան ուսումնասիրել արտահանումների ավելացման հնարավորություններն այնպիսի ոլորտներում, որտեղ GSP ծրագրով առաջարկվող արտոնությունները դեռ լիարժեք չեն օգտագործվում:

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ